ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգայ քո աւելորդ ծանրութիւնը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրութիւնը:
Ու թէ յանկարծ անպէտքութիւն քեզ համարես,
թէ ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,համբերատար քեզ հետ խօսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը… հզօր Հանրութիւնը…
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծութիւնով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մէկտե՛ղ,
Կեանքդ խառնել նրանց կեանքին,
Տառապանքդ` տառապանքին,
Ջանքդ` ջանքին,
Ցանքդ` ցանքին,
Եւ ենթարկուել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ ե՛ւ շանթ, ե՛ւ շանթարգել…
(Հատուած)