Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Անգլիոյ մէջ գագաթի ճակատումը` Չելսիի եւ Մանչեսթըր Սիթիի միջեւ, աւարտեցաւ 1-1 արդիւնքով, ինչ որ պատճառ դարձաւ, որ անոնց միջեւ կէտերու տարբերութիւնը` ի նպաստ Չելսիի 5 կէտ, մնայ անփոփոխ:
Ատկէ գլխաւոր օգտուողը եղաւ Մանչեսթըր Եունայթըտ, որ 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Լայսթըր Սիթիի, բարձրացաւ 3-րդ դիրք:
Նոյնը պատահեցաւ Իտալիոյ մէջ, երբ Եուվենթուսի եւ Ա. Էս. Ռոմայի միջեւ եօթը կէտի տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ հաւասարութիւն արձանագրեցին:
Կէտերու տարբերութիւնը մնաց անփոփոխ Սպանիոյ մէջ ալ, որովհետեւ Ռէալ Մատրիտ, Պարսելոնա եւ Աթլեթիքօ Մատրիտ յաղթանակներ արձանագրեցին:
Ֆրանսայի մէջ պարագլուխի դիրքը գրաւող Լիոն հաւասարութիւն մը արձանագրեց: Ատիկա պատճառ դարձաւ, որ անոր անմիջական մրցակիցները` Մարսէյ եւ Փարիզ Սեն Ժերմեն, կէտերու տարբերութիւնը նուազեցնեն երկուքի` իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ:
Իսկ ինչ կը վերաբերի Գերմանիոյ, որ վերադարձաւ ձմեռնային արձակուրդէն (աւելի քան ամիսէ ի վեր), պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ Վոլֆսպուրկէն կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը` 4-1 ծանր արդիւնքով:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Վոլֆսպուրկ Պայէրնի հետ իր կէտերու տարբերութիւնը նուազեցուց ութի:
Նշենք, որ Պայէր Լեւերքուզըն – Պորուսիա Տորթմունտ մրցումին դաշտ վերադարձաւ հայրենի ֆութպոլիստ Հենրիխ Մխիթարեան (նախապէս` վիրաւոր):
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Հալ Սիթի – Նիւքասըլ | 0-3 | |
Քրիսթալ Փալաս – Էվըրթըն | 0-1 | |
Լիվըրփուլ – Ուեսթ Համ | 2-0 | |
Մանչեսթըր Եունայթըտ – Լայսթըր Սիթի | 3-1 | |
Սթոք Սիթի – Քուինզ Փարք | 3-1 | |
Սանտըրլենտ – Պըրնլի | 2-0 | |
Ուեսթ Պրոմուիչ – Թոթենհամ | 0-3 | |
Չելսի – Մանչեսթըր Սիթի | 1-1 | |
Արսենալ – Ասթոն Վիլա | 5-0 | |
Սաութհեմփթըն – Սուանզի | 0-1 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
1.- Չելսի | 53 (52-20) | |
2.- Մանչեսթըր Սիթի | 48 (46-23) | |
3.- Մանչեսթըր Եունայթըտ | 43 (39-22) | |
………………………………………………………. | ||
18.- Հալ Սիթի | 19 (20-33) | |
19.- Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 19 (24-42) | |
20.- Լայսթըր Սիթի | 17 (21-37) | |
«ՔԱԼՉԻՕ». 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Ճենովա – Ֆիորենթինա | 1-1 | |
Ա. Էս. Ռոմա – Էմփոլի | 1-1 | |
Սասուոլօ – Ինթեր Միլան | 3-1 | |
Աթալանթա – Քալիարի | 2-1 | |
Սեսենա – Լացիօ Ռոմա | 2-1 | |
Քիեւօ Վերոնա – Նափոլի | 1-2 | |
Փալերմօ – Հելաս Վերոնա | 2-1 | |
Թորինօ – Սամտորիա | 5-1 | |
Ուտինեզէ – Եուվենթուս | 0-0 | |
Ա. Սէ. Միլան – Փարմա | 3-1 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
1.- Եուվենթուս | 50 (44-9) | |
2.- Ա. Էս. Ռոմա | 43 (34-16) | |
3.- Նափոլի | 39 (38-26) | |
……………………………………………………….. | ||
18.- Քիեւօ Վերոնա | 18 (15-26) | |
19.- Սեսենա | 15 (21-41) | |
20.- Փարմա | 9 (20-46) | |
«ԼԱ ԼԻԿԱ». 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Ռէալ Մատրիտ – Ռէալ Սոսիետատ | 4-1 | |
Էյպար – Աթլեթիքօ Մատրիտ | 1-3 | |
Կրանատա – Էլչէ | 1-0 | |
Սելթա Վիկօ – Քորտոպա | 1-0 | |
Լեվանթէ – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-2 | |
Ալմերիա – Կեթաֆէ | 1-0 | |
Սեւիլլա – Էսփանիոլ | 3-2 | |
Պարսելոնա – Վիարէալ | 3-2 | |
Ռայօ Վայեքանօ – Տեփորթիւօ Քորունա | 1-2 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
1.- Ռէալ Մատրիտ | 51 (68-17) | |
2.- Պարսելոնա | 50 (57-11) | |
3.- Աթլեթիքօ Մատրիտ | 47 (43-20) | |
……………………………………………………… | ||
18.- Կրանատա | 18 (14-33) | |
19.- Էլչէ | 17 (18-42) | |
20.- Լեվանթէ | 16 (13-37) | |
«ԼԻԿ-1». 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Մարսէյ – Էվիան | 1-0 | |
Լանս – Պասթիա | 1-1 | |
Լորիան – Մոնփելիէ | 0-0 | |
Մես – Նիս | 0-0 | |
Նանթ – Լիլ | 1-1 | |
Թուլուզ – Ռեմ | 1-0 | |
Քան – Սենթ Էթիեն | 1-0 | |
Պորտօ – Կենկան | 1-1 | |
Մոնաքօ – Լիոն | 0-0 | |
Փարիզ Սեն Ժերմեն – Ռենն | 1-0 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
1.- Լիոն | 49 (47-17) | |
2.- Մարսէյ | 47 (43-22) | |
3.- Փարիզ Սեն Ժերմեն | 47 (40-19) | |
……………………………………………………….. | ||
18.- Էվիան | 23 (24-39) | |
19.- Լանս | 21 (21-29) | |
20.- Մես | 21 (19-32) | |
«ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ». 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
Վոլֆսպուրկ – Պայէրն Միւնիխ | 4-1 | |
Ֆրայպուրկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 4-1 | |
Համպուրկ – Քէօլն | 0-2 | |
Մայնց 05 – Փատերպոռն | 5-0 | |
Շալքէ – Հանովըր-96 | 1-0 | |
Շթութկարթ – Մէօնշընկլատպախ | 0-1 | |
Պայէր Լեւերքուզըն – Պորուսիա Տորթմունտ | 0-0 | |
Վերտըր Պրեմըն – Հերթա Պերլին | 2-0 | |
Օկզպուրկ – Հոֆընհայմ | 3-1 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
1.- Պայէրն Միւնիխ | 45 (42-8) | |
2.- Վոլֆսպուրկ | 37 (37-18) | |
3.- Մէօնշընկլատպախ | 30 (26-16) | |
………………………………………………………… | ||
16.- Համպուրկ | 17 (9-21) | |
17.- Շթութկարթ | 17 (20-33) | |
18.- Պորուսիա Տորթմունտ | 16 (18-26) |