Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մաէսթրօ Արսէն Սայեանի Անուան Երաժշտական Դպրոց

Յունուար 26, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter
Ձախին՝ Արարատեան մարզպետն ու աջին Մաէսթրօ Սայեանը կը հատեն մուտքի ժապաւէնը վերակառուցուած երաժշտական դպրոցի
Ձախին՝ Արարատեան մարզպետն ու աջին Մաէսթրօ Սայեանը կը հատեն մուտքի ժապաւէնը վերակառուցուած երաժշտական դպրոցի

Սեպտեմբեր 26, 2014-ին, պաշտօնապէս բացուեց Արգաւանդի ամբողջութեամբ վերանորոգուած, մաէսթրօ Արսէն Սայեանի անունը կրող երաժշտական դպրոցը: Աւելի քան վեց ամիս տեւած վերանորոգման աշխատանքներից յետոյ, որ Հայ օգնութեան ֆոնտը (ՀՕՖ) իրականացրել է` հանրահռչակ հայ երաժշտագէտ-խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Արսէն Սայեանի նուիրատուութեամբ:

Արգաւանդի երաժշտական դպրոցն աշակերտներին ողջունեց միանգամայն նոր ու յարմարաւէտ շէնքում:

Արգաւանդի երաժշտական դպրոցը երրորդն է` ի թիւս Օշականի երաժշտական դպրոցի եւ Գիւմրիի թիւ 6 երաժշտական դպրոցի, որ Հայ օգնութեան ֆոնտը վերանորոգել է վերջին տարիներին:

Վերակառուցուած երաժշտական դպրոցը
Վերակառուցուած երաժշտական դպրոցը

Երաժշտական դպրոցի բացման ներկայ էին պետական այրեր, անուանի յօրինողներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, ինչպէս նաեւ` այլ հիւրեր: Բացման արարողութեանը հայ մշակոյթի զարգացման գործում ունեցած աւանդի համար, Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը մաէսթրօ Սայեանին պարգեւատրեց «Գրիգոր Նարեկացի» յուշամետալով:

«Այսօր կեանքիս երջանկագոյն օրերից մէկն է», ասաց Արսէն Սայեանը` ողջունելով դպրոցի հիւրերին:

«Ես այսօր ձեզ հետ միասին վերապրում եմ իմ 60 տարիների գործունէութեան պտուղը: Տասնամեակների ընթացքում յաճախ փայփայել եմ այն երազը, որ հայրենի հողի վրայ մի օճախ ունենամ, ուր հայ ժողովրդի զաւակները հնարաւորութիւնն ունենան բարելաւ պայմաններում շարունակելու իրենց երաժշտական ուսումը:

12615_Armen-Saiyan112615_Armen-Saiyan3Ինձ համար այս ելոյթը, բոլորիդ ուղղուած շնորհակալութեան զգացմունքի հետ, լիցքաւորման պահ է` վերստին ներշնչուելու հայրենի առողջ հոգեբանութեամբ, այնպէս` ինչպէս վաթսուն տարիներ առաջ, երբ Սուրիայի պատմական Հալէպ քաղաքից սկիզբ էր առնում իմ կեանքի համերգային եւ մշակութային գործունէութեան լուսաւոր էջը:

Այսօր կանգնած վեց տասնամեակների հեռաւորութեան վրայ, երբ վերապրումով տարածւում եմ գիտակցական իմ կեանքում, յատկապէս կանգ եմ առնում ինձ համար մի շարք հանգրուաններից` այն մէկի առաջ, երբ կարելիութիւն շնորհուեց ինձ, ուսանելու Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում` դառնալու համար մեր դարաւոր մշակոյթի գործիչներից մէկը:

12615_Armen-Saiyan4Հեռաւոր ափերի վրայ, օտար երկնակամարների ներքոյ կառչել եմ մեր արուեստի զարգացմանն ու տարածմանը: Սփիւռքահայ պայմաններում արուեստագէտը միաժամանակ սերունդների դաստիարակման պահակն է: Ահա թէ ինչո՛ւ իմ կեանքի նշանաբանը եղել է հաւատարիմ ուսանողութիւնը` կոմիտասեան ըմբռնումների:

Հայ երգը պատկերացումն է հայ հոգիի, հայ մտքին, հայ ոգիին: Զօրավիգ կանգնենք նրան, որպէսզի միշտ վառ մնայ ջահը մեր երգի:

Լուռ ճշմարտութիւն է, Կոմիտասին ծառայել` հայ ազգային ոգուն ծառայել է», այսպէս եզրափակեց իր ելոյթը մաէսթրոն` ներկաների խանդավառ ծափողջոյնների ներքոյ:

Ինչպէս հաղորդուեց մաէսթրօ Սայեանը իր գործունէութիւնը նուիրել է երգչախմբային արուեստի զարգացմանը` հիմնելով ու ղեկավարելով սփիւռքում եւ հայրենիքում յայտնի «Շողական», «Քնար» եւ «Անի» երգչախմբերը: Ամերիկայի Միացեալ Նահանգներում 25 տարի շարունակ երաժշտական մշակութային ծրագրերի խմբագիր է աշխատել «Ամերիկայի Ձայն» ռատիոկայանի հայկական բաժնում` իւրայատուկ կամուրջ դառնալով սփիւռքի հայկական համայնքների համախմբման գործում ու նպաստելով հայ ազգային ոգու պահպանմանը:

ՀՕՖ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ`
ԷՎԸԼԻՆԱ ՈՍԿԱՆԵԱՆ
ԵԴՈՒԱՐԴ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

 

Նախորդը

Երեք Անուն, Երեք Գոյն

Յաջորդը

2015

RelatedPosts

Անդրադարձ.  Սփիւռքահայ Կեանքեր` Ինչպէս Որ Տեսայ  (Տոքթ. Հրայր Ճէպէճեանին Նոր Գիրքը)
Անդրադարձ

Մեր Եկեղեցին Եւ Ազգային Սահմանադրութիւնը (Վաւերացման 160-Ամեակի Առիթով) Բ. Մաս

Մարտ 24, 2023
Թուրք Ժխտողականները Չեն Կրնար Պարտութեան Մատնել Հայերը Քալիֆորնիոյ Մէջ
Անդրադարձ

Իրաւական Փորձագէտները Միջազգային Դատարանէն Կը Պահանջեն Քննութեան Ենթարկել Թուրքիոյ` Մարդկութեան Դէմ Գործած Յանցանքները

Մարտ 24, 2023
Հայոց Ցեղասպանութենէն Վերապրած Դեղագործ Արմէն Պուճիքանեան
Անդրադարձ

Հայոց Ցեղասպանութենէն Վերապրած Դեղագործ Արմէն Պուճիքանեան

Մարտ 24, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In