Աւստրալիոյ կրան շլեմի թենիսի միջազգային բաց մրցաշարքի Բ. հանգրուանին ծիրին մէջ, թիւ 1 դասուած մարզիկներ Նովաք Տիոքովիչ եւ Սերենա Ուիլիըմզ հանգիստ յաղթանակներ արձանագրելով ապահովեցին Գ. հանգրուանի իրենց տոմսերը:
Երէկուան մրցումներուն յիշատակելի անակնկալներ չարձանագրուեցան:
Ստորեւ` Բ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Նովաք Տիոքովիչ (Սերպիա, առաջին) – Անտրէյ Քուզնեցով (Ռուսիա) 6-0, 6-1 եւ 6-4:
Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 4-րդ) – Մարիուս Քոփիլ (Ռումանիա) 7-6, 7-6 եւ 6-3:
Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 19-րդ) – Անտրէաս Հայտըր-Մորըր (Աւստրիա) 6-4, 7-6, 4-6 եւ 6-4:
Քէյ Նիշիքորի (Ճափոն, 5-րդ) – Իվան Տոտիկ (Խրուաթիա) 4-6, 7-5, 6-2 եւ 7-6:
Ժիլ Միւլըր (Լուքսամպուրկ) – Ռոպերթօ Պոթիսթա (Սպանիա, 13-րդ) 7-6, 1-6, 7-5 եւ 6-1:
ԱՂՋԻԿՆԵՐ
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, առաջին) – Վերա Զվոնարեւա (Չեխիա) 7-5 եւ 6-0:
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 6-րդ) – Եոհաննա Լարսըն (Շուէտ) 6-0 եւ 6-1:
Վինըս Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, 18-րդ) – Լորըն Տէյվիս (Միացեալ Նահանգներ) 6-2 եւ 6-3:\
Տոմինիքա Սիպուլքովա (Սլովաքիա, 11-րդ) – Ցվեթանա Փիրոնքովա (Պուլկարիա) 6-2 եւ 6-0: