Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գիւմրի. Սուգ Եւ Ցասում

Յունուար 19, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

11915_gyumriԳիւմրեցի տղամարդիկ սկսեցին հեկեկալ, կանայք ողբալ, երբ մեքենայից իջեցրին եւ քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում դրեցին երկու տարեկան աղջնակին` սպիտակ դագաղի մէջ: Դա աւելի շատ նման էր օրօրոցի եւ իր չափերով ու գոյնով տարբերւում էր միւս հինգ դագաղներից, որոնք պատից պատ` դէմքով դէպի խորանը, դրուած էին սեւ քարով, 19-րդ դարում կառուցուած եկեղեցու ներսում:

Օրօրոցի մէջ Յասմիկ Աւետիսեանի փոքրիկ, անշունչ մարմինն էր: Եկեղեցի այցելող տղամարդիկ լուռ, գլուխները կախ անցնում էին դագաղների կողքով, սակայն չէին կարողանում զսպել հեկեկոցը, երբ մօտենում էին օրօրոցի նմանուող սպիտակ դագաղին: Եկեղեցու հարեւանութեամբ հերթապահող շտապ օգնութեան մեքենաները հիւանդանոց էին հասցնում ուշագնաց կանանց:

Գիւմրիի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Փերմեաքովը, ըստ պաշտօնական հաղորդագրութեան (ինչին ոչ ոք չի հաւատում), յունուարի 12-ի վաղ առաւօտեան թողել էր պարեկութեան վայրը, դուրս եկել քաղաք, մօտ երեք քիլոմեթր քայլել, ապա ծարաւել էր եւ ցանկացել ջուր խմել: Նա բաց էր տեսել Աւետիսեանների տուն տանող մեծ դարպասը, մտել ներս, սպաննել ընտանքի վեց անդամներին: Հրաշքով փրկուել էր միայն ընտանիքի ամենակրտսեր անդամը` Յասմիկի վեցամսեայ եղբայրը, ով կեանքի համար պայքարում է Երեւանի հիւանդանոցներից մէկում: Ռուս զինծառայողը սպանդ իրականացնելուց յետոյ տեղում թողել էր ինքնաձիգը, զինուորական հագուստը, հագել Աւետիսեանների ընտանիքին պատկանող քաղաքացիական հագուստ եւ հեռացել նախճիրի վայրից:

21b8e9b993d9314103706033eb242327Մի քանի օր Գիւմրին սուգ ու ցասում էր ապրում: Կատարուած ոճրագործութիւնը մտել էր իւրաքանչիւրի տուն, ամէն մարդ ողբերգութիւնը համարում էր հէնց իրենը: Ոչ ոք չի հաւատում, որ կատարուած ոճրագործութիւնը իրականացրել է ռուս զինծառայողը միայնակ: Ոեւէ մէկի մօտ կասկած չկայ, որ մարդասպանին բռնել են հայ իրաւապահները եւ յանձնել ռուսական կողմին: Ոչ ոք չի հաւատում, որ մարդասպանին բռնել են ռուս սահմանապահները, ինչպէս ներկայացւում է պաշտօնապէս, երբ նա իբր թէ փորձել է անցնել Թուրքիայի տարածք: Մարդիկ հարցնում են` եթէ ռուսները թաքցնելու բան չունեն, ապա ինչո՞ւ  ոճրագործին չեն յանձնում Հայաստանի արդարադատութեանը: Աւետիսեանների տունը հէնց քաղաքի կենտրոնական հատուածում է` շրջապատուած բազմաթիւ տներով: Ինչպէ՞ս է պատահում, որ մարդասպանը 22 կրակոց է արձակում եւ հարեւաններից ոչ ոք դրանց ձայնը չի լսում: Բազմաթիւ այսպիսի հարցեր կան, որոնց պատասխաններ չեն տրւում: Այս ամէնին գումարւում է նաեւ Հայաստանի իշխանութիւնների ոչ համարժէք արձագանգը` կատարուած ոճիրին: Ո՛չ Գիւմրիում, ո՛չ Շիրակի մարզում, ոչ Հայաստանում գոնէ մէկ օրով չյայտարարուեց սուգ: Պաշտօնեաների յայտարարութիւնները վախուորուած էին` յանկարծ բարեկամ ռուսները չնեղանան:

Ամբողջ Գիւմրին ու Հայաստանի այլ վայրերի հազարաւոր քաղաքացիներ երեք օր շարունակ վերջին հրաժեշտն էին տալիս Աւետիսեանների ընտանիքին: Քաղաքացիների մէկ այլ հատուած` մի քանի հազար մարդ, յունուարեան ցրտին փողոցից չէր հեռանում` պահանջելով արդարադատութիւն:

Բողոքի ցոյցերն սկսուեցին ինքնաշարժների երթով: Մի քանի մեքենաներ` վրան փակցուած եռագոյնը եւ սեւ ժապաւէններ, հաւաքուեցին Գիւմրիում տեղակայուած 102-րդ ռուսական ռազմակայանի մօտակայքում: Երթին տարերայնօրէն միացան հարիւրաւոր ինքնաշարժներ եւ շարքային քաղաքացիներ: Առաջին կանգառը Գիւմրիում Ռուսաստանի հիւպատոսութեան շէնքն էր: Հաւաքուածներից մէկը հում ձուեր նետեց հիւպատոսութեան շէնքի ապակիներին: Գիւմրիի հիւպատոսութեան նախկին շէնքի վրայից մէկ այլ ցուցարար ռուսական դրօշը իջեցուեց եւ շպրտուեց գետին: Ռուսական եռագոյնը, վերջին 25 տարիներին առաջին անգամ նետուեց բարեկամ Հայաստանի գետին: Ապա երթը շարունակուեց դէպի մարզպետարանի եւ մարզային դատախազութեան շէնքեր, իսկ երեկոյեան` 102-րդ ռուսական ռազմակայանի գլխաւոր մուտքի յարակից տարածք:

Գիւմրին` նախկին Ալեքսանդրապոլը, ցարական ժամանակների քաղաք է: Խորհրդային ժամանակներում այնտեղ էր տեղակայուած 7-րդ բանակը, որի հենքով ձեւաւորուեց ռուսական 102-րդ ռուսական ռազմակայանը: Որքան էլ ռուսական եւ մասամբ նաեւ հայկական հեռուստաալիքները փորձեցին մեծ կարեւորութիւն չտալ բողոքի եւ ընդվզումի այդ ինքնաբուխ գործողութեանը, 102-րդ ռազմակայանի դէմ ցոյցը աննախադէպ էր: Հեգնական էր, որ հայ իրաւապահները ըմբոստացած հայ ժողովրդից պաշտպանում էին ռուսական 102-րդ ռազմակայանը: Սա այն դէպքում, երբ այս ռազմակայանը Գիւմրիում է, որպէսզի ապահովի Հայաստանի անվտանգութիւնը:

Մօտ երկու հազար գիւմրեցիներ պահանջում էին, որպէսզի ոճրագործը յանձնուի Հայաստանի արդարադատութեանը: Նրանք վերջնագիր ներկայացրին: Հաւաքուածներին միացաւ Շիրակի մարզի դատախազը, ով ցուցարարների ներկայութեամբ զանգահարեց Հայաստանի գլխաւոր դատախազին` ներկայացնելով փակուղային վիճակը: Գլխաւոր դատախազը խոստացաւ միւս օրը վաղ առաւօտեան լինել Գիւմրիում: Ցուցարարները համաձայնուեցին ցրուել, պայմանաւորուելով միւս օրը երեկոյեան` Աւետիսեանների ընտանիքին հողին յանձնելուց յետոյ, հաւաքուել մարզի դատախազութեան դիմաց:

11915_Gyumri_taxum_08Յունուարի 15-ի կէսօրին մահուան թափօրը Սուրբ Նշան եկեղեցու բակից շարժւում էր դէպի գերեզմանատուն: Եկեղեցու զանգերի հնչիւնների ներքոյ Աւետիսեանների ընտանիքի վեց անդամների դիակները դուրս էին բերւում եւ դրւում վեց առանձին նոյնանման մեքենաների մէջ: Մեքենաներից վերջինի մէջ դրուեց երկու տարեկան Յասմիկի սպիտակ «օրօրոց»-ը, իսկ մեքենայի դիմացի եւ հետեւի ապակու վրայ` նրա ժպտացող լուսանկարը: Քիչ անց եկեղեցին եւ յարակից տարածքը դատարկուեցին: Թափօրը շարժուեց դէպի գերեզմանատուն, որտեղ նոյն ուղղութեամբ փորուած վեց փոսերում դրուեցին հինգ սեւ եւ մէկ սպիտակ դագաղները:

Նոյն օրը, ինչպէս նախապէս պայմանաւորուել էին, ցուցարարները հաւաքուեցին մարզի դատախազութեան շէնքի դիմաց: Շէնքից դուրս եկաւ Հայաստանի գլխաւոր դատախազը եւ խոստացաւ, որ ամէն ինչ արուելու է, որպէսզի մարդասպանը դատուի Հայաստանի տարածքում: Ցուցարարները յստակ պատասխաններ էին ակնկալում, մինչդեռ գլխաւոր դատախազը չունէր նման պատասխաններ: Մի քանի ժամ դատախազութեան շէնքի դիմաց մնալուց յետոյ ցուցարարների մի հատուածը շարժուեց դէպի ռուսական հիւպատոսութեան շէնք: Ճանապարհին նրանց միացան եւս մի քանի հարիւր քաղաքացիներ: Հէնց հիւպատոսութեան շէնքի դիմաց զայրացած ամբոխին կանգնեցրեց յատուկ ջոկատայինների պատնէշը: Ցուցարարները հայհոյում ու տարբեր առարկաներ էին նետում: Իրադրութիւնը գնալով լարւում էր: Ապա իրաւակարգի պաշտպանները դէպի օդ կրակոցներ արձակեցին: Եղան բախումներ: Շտապ օգնութեան մեքենաները հիւանդանոց էին տեղափոխում վիրաւոր ցուցարարներին եւ ոստիկաններին:

Նոյն օրը աւելի վաղ` Աւետիսեանների թաղումից յետոյ, իմ գործընկեր մի քանի լրագրողների հետ ուղղուեցինք Միասնիկեան փողոց, 118 տուն, որտեղ կատարուել էր ոճրագործութիւնը: Այնտեղ հերթապահում էին երկու ոստիկաններ: Դարպասի մօտ մոմեր էին վառւում, մի քանի սպիտակ ծաղիկներ էին դրուած ու մի քանի սպիտակ, փափուկ խաղալիքներ:

Ոստիկանները ինչ-որ տեղ զանգեցին, ապա մեզ թոյլ տուեցին մտնել դարպասներից ներս: Աւետիսեանների տան դուռը կողպուած էր եւ կնքուած: Բակի պարանին փռուած էր լուացքը: Տունը միյարկանի է եւ պատուհաններից երեւում է տան ներսը: Վառարանի վրայ դրուած է թէյամանը: Անկողինները, որտեղ գնդակահարուել են ընտանիքի անդամները, հաւաքուած չէ: Պատուհանի գոգին դրուած են երեխաների խաղալիքներ ու մի տուփ «Փամփերս»:

Գիւմրի

Նախորդը

Գիւմրիի Սպանդէն Վերապրած Փոքրիկը Յաջող Վիրահատութեան Ենթարկուած Է

Յաջորդը

Լիբանան Ապահովական Ցնցումներու Դէմ Յանդիման Կը Գտնուի

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?