Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազրպէյճանի Պաշտպանական Ու Անվտանգութեան Համակարգերի Կորուստները 2014-ին

Յունուար 13, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ՎՌԱՄ ԽՈՋԱԳՈՐԵԱՆ

Ռազմինֆոն ամփոփում է Ազրպէյճանի ցամաքային զօրքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայութեան, ներքին զօրքերի, պետական պահպանութեան յատուկ ծառայութեան, զօրաշարժի ու զօրակոչի պետական ծառայութեան կորուստները 2014-ի յունուարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատուածում:

Ազրպէյճանի Զինեալ ուժերի զինծառայողների զինուորական երդման արարողութիւն

011315azerbaijan-army
Ազրպէյճանի Զինեալ ուժերի զինծառայողների զինուորական երդման արարողութիւն

Արձանագրուած մահերը ներկայացնում ենք «մարտական» եւ «ոչ մարտական» բաժանումով: Մարտական կորուստների թւում են հայկական կողմի գործողութիւնների արդիւնքում սպաննուած զինծառայողները:

Ոչ մարտական կորուստների թուին են դասուել դժբախտ պատահարների (ներառեալ` ինքնաշարժի արկածներ), սպանութիւնների եւ ինքնասպանութիւնների, հիւանդութիւնների եւ արտակարգ պատահարների պատճառով գրանցուած միջադէպերի իբրեւ հետեւանք մահացածները:

Աղբիւրներ

Զեկոյցի աղբիւրներն են Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան պաշտօնական հաղորդագրութիւնները եւ ազրպէյճանական մամուլի հրապարակումները:

011315Azeri_soldiersԿարեւոր հանգամանք է այն, որ օգոստոսին շփման գծում լարուածութեան ժամանակ ազրպէյճանական մի շարք լրատուամիջոցներ ու ընկերային ցանցերի օգտատէրեր սկսեցին տեղեկութիւններ հրապարակել բանակային տարբեր ստորաբաժանումների տեղաշարժերի, ինչպէս նաեւ սպաննուածների ու վիրաւորների մասին:

Տեղեկութեանց այդպիսի «արտահոսքերի» բացառման նպատակով Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014թ. սեպտեմբերի 24-ին ստորագրեց հրամանագիր, որով պետական մի շարք գերատեսչութիւններին յանձնարարւում էր վերացնել «տեղեկատուական դաշտի խոցելի տեղերը»: Արդիւնքում, Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը զոհերի մասին տեղեկութիւններ սկսեց հաղորդել խիստ հազուադէպ:

Նման իրավիճակում զինծառայողների մահուան պատճառ դարձած միջադէպերի մասին տեղեկութիւնները բաց աղբիւրներում հասանելի էր հիմնականում ընդդիմադիր լրատուամիջոցների կայքերում:

Կարեւոր է նշել նաեւ ռազմական հետազօտութիւնների «Տոքթրինա» կենտրոնի գործունէութեան սահմանափակումը: Կենտրոնը ազրպէյճանական բանակում եւ ուժային այլ կառոյցներում գրանցուած կորուստների վերաբերեալ հրապարակում էր ամսեկան ամփոփագրեր, սակայն 2014-ի սեպտեմբերից ի վեր դրանց հրապարակումը դադարեցուեց, ինչն, ամենայն հաւանականութեամբ, նոյնպէս կապուած է Իլհամ Ալիեւի ստորագրած վերոնշեալ հրամանագրի հետ, որով բանակային անցուդարձի լուսաբանման հարցում մտցուեցին սահմանափակումներ:

2014 Թուականի Կորուստները

Բաց աղբիւրներից ստացուած տեղեկութիւնների համաձայն, ազրպէյճանական զինուժում եւ ուժային միւս կառոյցներում 2014-ին գրանցուել է 89 կորուստ, որից 32-ը մարտական են:

Մնացեալ 57 ոչ մարտական կորուստներն ըստ պատճառների դասակարգւում են հետեւեալ կերպ.

  • Ինքնաշարժի արկած` 13
  • Ինքնասպանութիւն` 12
  • Սպանութիւն` 7
  • Հիւանդութիւն` 8
  • Զէնքի հետ անզգուշ վարմունք` 7 ***
  • Ականի պայթիւն` 4
  • Դժբախտ պատահար` 5 (այդ թւում ջրահեղձման 3 եւ ելեկտրահարման 1 դէպք)
  • Անյայտ` 1

*** Oգոստոսի 5-ին եւ 6-ին, երբ իրավիճակը շփման գծում բաւական լարուած էր եւ արդէն յայտարարուել էր անցնող օրերին ազրպէյճանական բանակում գրանցուած մարտական 14 սպաննուածի մասին, Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտնեց առաջնագծի հատուածում եւս 3 զինծառայողի մահուան մասին, ովքեր մահացել են «զէնքի հետ անզգուշ վարուելու» պատճառով: Արձանագրուած մահերը դասակարգելիս այդ 3 զինծառայողին մենք գրանցել ենք պաշտօնական վարկածով նշուած բաժնում, սակայն, ամենայն հաւանականութեամբ, նրանք եւս մարտական կորուստներ են, որոնք Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը փորձել է թաքցնել:

Վիրաւորները

Դեկտեմբերի 31-ի դրութեամբ ազրպէյճանական բանակում եւ ուժային միւս կառոյցներում յայտնի է դարձել զինծառայողների վիրաւորուելու 113 դէպք, որոնք գրանցուել են հիմնականում հայկական ուժերի հետ ընդհարման, ականի պայթիւնների, զէնքի հետ անզգուշ վարուելու եւ ինքնաշարժի արկածի պատճառով:

2013 Թուականի Տուեալները

Բաց աղբիւրներում հասանելի տեղեկութիւնների համաձայն, 2013-ի յունուարի 1-ից դեկտեմբերի 31-ը գրանցուել է 86 կորուստ, որից 11-ը` մարտական:

Ոչ մարտական կորուստներն ըստ պատճառների դասակարգւում են հետեւեալ կերպ.

  • Ինքնասպանութիւն` 10
  • Հիւանդութիւն` 16
  • Սպանութիւն` 9
  • Աւտովթար` 16
  • Օդանաւի արկած (զինուորական Մի-17 բեռնատար ուղղաթիռի կործանում)` 3
  • Զէնքի հետ անզգուշ վարմունք` 6
  • Դժբախտ պատահար` 9
  • Անյայտ` 6

Յայտնի է դարձել միեւնոյն ժամանակահատուածում վիրաւորուած 88 զինծառայողի մասին:

011315Table
Այսպիսով, նախորդ տարուայ համեմատ յայտնի դարձած մահացածների թիւը մնացել է գրեթէ անփոփոխ, սակայն փոխարէնը աւելի քան 3 անգամ աճել են մարտական կորուստները, ինչը պայմանաւորուած է 2014-ին հայ-ազրպէյճանական ուժերի շփման գծում եւ հայ-ազրպէյճանական սահմանին արձանագրուած լարուածութեամբ:

Ռազմինֆօ

Նախորդը

Վահան Յովհաննիսեանի Հոգեհանգստեան Արարողութիւն Եւ Հաւաք Կլենտէյլի Մէջ

Յաջորդը

2015-ի Քաղաքական Նախատեսութիւններ

RelatedPosts

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ.  Գրիգոր Եպիսկոպոս Մանուչարեանի Հերոսական Խոյանքները
Պատմական

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Գրիգոր Եպիսկոպոս Մանուչարեանի Հերոսական Խոյանքները

Մարտ 15, 2023
Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ.  Դիզակի Բնակչութեան Ջարդն Ու Տեղահանութիւնը Եւ Շուշիի Բերդին Պաշտպանութիւնը  Շամքորի Ճակատամարտը
Պատմական

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Դիզակի Բնակչութեան Ջարդն Ու Տեղահանութիւնը Եւ Շուշիի Բերդին Պաշտպանութիւնը Շամքորի Ճակատամարտը

Մարտ 8, 2023
Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ.  Պարսկական Բանակին Ներխուժումը Եւ Շուշիի Պաշարումը
Պատմական

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Պարսկական Բանակին Ներխուժումը Եւ Շուշիի Պաշարումը

Մարտ 1, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In