Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչը Գիտեն Աշխարհում, Չգիտեն Պաքւում

Յունուար 6, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Արդէն առաջին տարին չէ, եւ յատկապէս` վերջին ամիսներին, Ազրպէյճանի իշխանութիւնները միջազգային կառոյցների խիստ քննադատութեանն են ենթարկւում մարդու իրաւունքների աննախադէպ համապարփակ խախտման եւ այլախոհների հետապնդման համար:

Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւնը, Եւրամիութիւնը, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), մի շարք եւրոպական իրաւապաշտպան կազմակերպութիւններ բազմիցս հանդէս են եկել Պաքուի կառավարող վարչաձեւի` հակառակորդներին ճնշելու ուղղութեամբ Ազրպէյճանի ղեկավարութեան գործողութիւնները դատապարտող յայտարարութիւններով:

Մասնաւորապէս, համեմատաբար վերջերս ԵԽԽՎ-ում տեղի ունեցած` Ազրպէյճանում մարդու իրաւունքների հարցում տիրող իրադրութեան քննարկման ընթացքում ընդգծուել է, որ այն բոլոր իրաւապաշտպանները, ովքեր համագործակցել են Եւրոպայի խորհրդի հետ, այսօր գտնւում են բանտում:

Եւ արդէն բոլորովին թարմ օրինակ էլ տառացիօրէն օրերս տարածուած` «Յանուն Ժողովրդավարական ընտրութիւնների եւրոպական փլաթֆորմի» յայտարարութիւնը, որը միաւորում է Եւրոպայի տասնեակ  ոչ կառավարական  կազմակերպութիւններ (ՈԿԿ): Փաստաթղթում դատապարտւում են ժողովրդավարական գործիչների, հասարակական գործիչների եւ իրաւապաշտպանների դէմ ազրպէյճանական իշխանութիւնների կողմից զանգուածաբար կիրառուող ճնշումները: «Կալանքի շրջանում քաղաքական կալանաւորների իրաւունքները կոպտօրէն խախտւում են, նրանց խոշտանգում են եւ անմարդկայնօրէն վերաբերւում նրանց հետ», սա սոսկ մէկ մէջբերում է այդ փաստաթղթից, որը բաւականին շատ խիստ եւ անբարեհաճ գնահատականներ է պարունակում: Եւրոպական ՈԿԿ-ների համախմբումը Ազրպէյճանի իշխանութիւններից պահանջում է անյապաղ ազատել բոլոր քաղաքական բանտարկեալներին, իսկ միջազգային հանրակցութիւնը կոչ է անում շարունակել ցանկացած ձեւի ճնշումները Ազրպէյճանի կառավարութեան վրայ` քաղաքացիական հասարակութեան դէմ ճնշումների դադարեցման համար:

Ազրպէյճանը վաղուց արդէն բռնատիրական պետութեան հռչակ ունի, որի նախագահը, քարիւղի եւ նաւթատոլարների հոտով  արբած, իրեն անառարկելի կուռք է երեւակայում: Այդ պայմաններում յուսալ, թէ պաշտօնական Պաքուն օգտակար դասեր կը քաղի միջազգային քննադատութիւնից եւ համապատասխան քայլեր կը ձեռնարկի  մարդու իրաւունքների ասպարէզում իրավիճակը շտկելու համար` միամտութիւն է: Աւելի՛ն. Պաքւում գտնում են, որ բանն ամենեւին էլ մարդու իրաւունքների պահպանման մէջ չէ, այլ` Ազրպէյճանը որպէս թիրախ ենթակայականնօրէն ընտրելու մէջ, քանի որ նրա վարած անկախ քաղաքականութիւնն իբր անհանգստացնում է Միացեալ Նահանգներում գտնուող հակաազրպէյճանական ուժերին, որոնք… կապեր ունեն հայկական լոպիի հետ: Սակայն տարակարծութիւնը կայանում է այն բանում, որ Ազրպէյճանը ոչ թէ պարզապէս քամահրում է իր հասցէին ուղղուած քննադատութիւնը: Նա թշնամանք է դրսեւորում նրանց հանդէպ, ովքեր «համարձակուել» են քննադատական դիտողութիւններ անել եւ իրենից պահանջել յարգալից վերաբերմունք` ժողովրդավարական սկզբունքների ու քաղաքակիրթ հասարակութեան նորմերի նկատմամբ:

Նման ճակատագրից չեն խուսափել նոյնիսկ Միացեալ Նահանգներն, որ վերջին ժամանակներս Ազրպէյճանի առաւել խիստ քննադատների շարքին է դասւում: Արտաքին գործերի նախարարութիւնը անհանգստութիւն է յայտնել Ազրպէյճանում քաղաքացիական հասարակութեան գործիչների նկատմամբ սահմանափակումների աճի առթիւ` նշելով, որ կառավարութիւնը չի կատարում մարդու իրաւունքների ասպարէզում իր ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Արձագանգն առանց յապաղման էր. ազրպէյճանական նախագահի մամուլի քարտուղարը արտաքին գործերի նախարարութեան եւ որոշ միջազգային  կազմակերպութիւնների ներկայացուցիչների յայտարարութիւնները գնահատեց որպէս «Ազրպէյճանի դէմ տարուող այն կանխակալ արշաւի շարունակութիւն, որը չի հիմնւում ոչ մի իրողութեան ու փաստի վրայ»: Աւելի՛ն. նա արտաքին գործերի նախարարութիւնը փաստօրէն մեղադրեց ստախօսութեան մէջ` յայտարարելով, թէ նա «միջազգային հանրութեանն է ներկայացնում սուտ եւ կողմնակալ տեղեկատուութիւն»: Յիրաւի, անմահ է քրիլովեան առակը փղի եւ շնիկի մասին…

Ակնյայտ է, որ վերջին ժամանակներս իրեն քննադատող Արեւմուտքի հետ բանավէճում Ազրպէյճանի խօսելաձեւը փոխուել է` ստանալով, ինչպէս արդէն նշուեց, յարձակողական բնոյթ: Ըստ էութեան, դա կապուած է Պաքուի` իր բռնատիրական գործողութիւնների պաշտպանութեան օգտին որեւէ ծանրակշիռ փաստարկ չունենալու, ինչպէս եւ այն բանի հետ, որ շատ երկար ժամանակ է Ազրպէյճանին ներուել գործնականում ամէն ինչ, եւ նա, հաստատապէս համոզուած լինելով իր անմեղութեան ու անպատժելիութեան մէջ, շատ բան է թոյլ տուել իրեն: Որպէս արդիւնք` ազրպէյճանական իշխանութիւնները կորցրել են իրականութեան զգացումը` նոյնիսկ հնարաւոր համարելով հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւնների վրայ յարձակումները: Սակայն ազրպէյճանական իշխանութիւնները սեփական սկզբունքներին կը դաւաճանէին, եթէ մարդու իրաւունքների ասպարէզում իրենց երկրում տիրող վիճակն անգամ ու իրենց հասցէին ուղղուած առարկայական քննադատութիւնը  չյանգեցնէին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Ինչպէս պարզուել է, ազրպէյճանական իշխանութիւններն Արեւմուտքի հետ խօսակցութեան մէջ տոնայնութեան փոխակերպման իրենց վարկածն ունեն: Օրերս Ազրպէյճանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը հարցազրոյց տուեց «Ա.Էն.Էս.» հեռուստակայանին, որը ներթափանցուած է գրեթէ ամբողջ աշխարհից վիրաւորուածութեամբ: «Մենք երկար ժամանակ ձգտել ենք ամբողջ աշխարհին ապացուցել, որ Հայաստանն նախայարձակ է, իսկ Ազրպէյճանն յարձակումի է ենթարկուել: Ենթադրել ենք, որ աշխարհը, Եւրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ՆԱԹՕ-ն, Միացեալ Նահանգները չգիտեն այդ մասին: Բայց 10 տարի անցնելուց տեսել ենք, որ նրանք հիանալի գիտեն այդ մասին: Իսկ ինչո՞ւ մինչ օրս նախայարձակ Հայաստանի անջատողական ղեկավարների դէմ պատժամիջոցներ չեն կիրառուել», տրտնջում է պետական պաշտօնեան: Եւ արտայայտիչ կերպով ամփոփում է. «Հէնց դա տեսնելով` մենք սկսել ենք Արեւմուտքի հետ խօսել հէնց իսկ իր լեզուով: Մենք ասում ենք. եթէ մարդու իրաւունքներն իրօք այդպէս թանկ են այդ շրջանների համար, ապա այդ ժամանակ թող որ նրանք վերականգնեն Լեռնային Ղարաբաղից վտարուած մէկ միլիոն մարդու տարրական իրաւունքները»:

Հասանովի երեւակայութիւնն ինչ ասես կարող է պատկերել, նոյնիսկ`  մէկ միլիոն փախստականներ Լեռնային Ղարաբաղից, որի ազրպէյճանական բնակչութիւնը նոյնիսկ խորհրդային ժամանակներում 40 հազար մարդուց չի անցել: Բայց սա` ի դէպ ասած: Ինչ վերաբերում է նախայարձակին սանձահարելու համար պատժամիջոցներին, ապա Հասանովի ասածը սեփական բանջարանոցը նետած քար է: Քանզի նա, մտածուած թէ չմտածուած կերպով, ամէն ինչ կարող է ասել, բայց ահա փաստերն  այլ բան են հաստատում: Այն է` տասնեակ հազարաւոր արցախցիների իրաւունքների խախտումը, պատերազմի սանձազերծումը նրանց դէմ հէնց իսկ ամենաիսկական ոտնձգութիւն է: Հետեւելով Հասանովի հռետորաբանութեանը եւ բառափոխելով նրա խօսքը` կարելի է ասել, որ, ըստ երեւոյթին, Եւրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ՆԱԹՕ-ն, Միացեալ Նահանգները գիտեն այդ մասին:

ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ»
պաշտօնաթերթի խմբագիր

 

Նախորդը

Մարդակեդրոնութեան Տօնը

Յաջորդը

Ռուսական Խոստումների Եւ Արեւմտեան Ճնշումների Միջեւ . Թուրքիայի Նախագահին Առայժմ Չի Յաջողւում Ազատուել Կիւլենականներից

RelatedPosts

Արցախցիներու Գործօն Մասնակցութիւնը Համաշխարհային Երկրորդ Պատերազմին
Պատմական

Արցախցիներու Գործօն Մասնակցութիւնը Համաշխարհային Երկրորդ Պատերազմին

Հոկտեմբեր 15, 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին
Պատմական

«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին

Հոկտեմբեր 8, 2025
Արցախի Թեմին Փակումը Եւ Էջմիածնի Պարտադրուած Ծանրագոյն Պայմանները
Պատմական

Արցախի Թեմին Փակումը Եւ Էջմիածնի Պարտադրուած Ծանրագոյն Պայմանները

Հոկտեմբեր 1, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?