Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Այս Տարի Մենք Գտանք Մեր Նորօրեայ Հերոսներին» Նախարար Սէյրան Օհանեանի Շնորհաւորութիւնները Ամանորի Առիթով

Յունուար 6, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ohanian_2015NewYearMessage«2014 թուականը պատմութեան մէջ կը մնայ նաեւ որպէս մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց արցախեան ազատամարտի նուաճումները պաշտպանելու իր վճռակամութիւնը»: Հայաստանի Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի այս հաստատումը կատարած է ամանորեայ շնորհաւորական ուղերձին մէջ, որուն ամբողջութիւնը կը հրատարակենք ստորեւ:

«Սիրելի՛ հայ ժողովուրդ,
պարոնայք սպաներ, զինուորներ ու ազատամարտիկներ

Շնորհաւորում եմ բոլորիդ` գալիք Ամանորի առթիւ, մաղթում` առողջութիւն, երջանկութիւն եւ ամենակարեւորը` խաղաղութիւն, որը մենք պաշտպանեցինք նաեւ վտանգներով ու մարտահրաւէրներով լի 2014 թուականին:

Աւարտուող տարին յագեցած էր ոչ միայն վերջին երկու տասնամեակներում նախադէպը չունեցող սահմանային լարուածութեամբ, այլեւ` բանակաշինութեան ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին` մեծածաւալ աշխատանքներ իրականացուեցին զօրքերի մարտական պատրաստականութեան ու մարտական հերթապահութեան անվտանգութեան մակարդակի բարձրացման ասպարէզներում, առանձնակի ուշադրութիւն դարձուեց ուսումնամարտական նոր ու աւելի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զօրավարժութիւնների անցկացմանը եւ յատուկ ստորաբաժանումների պատրաստութեանը:

Շարունակուեցին պաշտպանութեան ռազմավարական վերանայման, միջազգային ռազմական համագործակցութեան ընդլայնման ու խորացման, նոր ռազմական կազմածերի ու սպառազինութեան ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջնագծի կառուցային բարելաւման, ժամանակակից արգելափակոցների, ծուղակների եւ թեքնիք միջոցների տեղադրման, մարդասիրական ականազերծման, զինուորական ծառայութեանը վերաբերող օրէնսդրութեան լրամշակման աշխատանքները:

Լուրջ քայլեր կատարուեցին զինուած ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողութեան ընդլայնման, բարեվարքութեան ամրապնդման ու փտածութեան դէմ պայքարի, արտակարգ պատահարների նուազեցման եւ աճող սերնդի հայրենասիրական դաստիարակութեան ասպարէզներում: Ձեւաւորուեցին նաեւ այնպիսի գեղեցիկ աւանդոյթներ, ինչպիսիք են մարզերում զօրամիաւորումների հրամանատարութեան հանդիպումներն իրենց զինուորների ծնողների հետ եւ զոհուած զինծառայողների ծննդեան ու զոհուելու օրերին այցելութիւնները նրանց ընտանիքներին:

Անցնող տարին մենք սկսեցինք «Արատաւոր բարքերի դէմ պայքարի» նշանաբանով եւ համագործակցելով դպրոցների, բուհերի, հասարակական ու պետական տարբեր կառոյց-ների հետ` կարողացանք կարգապահութեան ոլորտում իսկապէս բարձր ցուցանիշներ արձանագրել:

2014 թուականը պատմութեան մէջ կը մնայ նաեւ որպէս մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց արցախեան ազատամարտի նուաճումները պաշտպանելու իր վճռակամութիւնը: Չնայած հակառակորդի կողմից «դիպուկահարների պատերազմը» խափանարարական գործողութիւնների դաշտ տեղափոխելու փորձերին եւ անգամ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը դարանակալ հարուածով խոցելու ամօթալի քայլին` հայկական բանակը չտրուեց սադրանքի եւ, գործնականում կիրառելով «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը, կարողացաւ պատուով դուրս գալ իրավիճակից:

Հակառակորդն իր դաւադիր քայլերի համար վճարեց բազմապատիկ մեծ կորուստներով, իսկ մենք գտանք մեր նորօրեայ հերոսներին, ովքեր իրենց կեանքի գնով հայկական բանակին թոյլ տուեցին պահպանել հայոց երկու պետութիւնների սահմանների անձեռնմխելիութիւնը: Եւ այսօր, մեր մերձաւորներին շնորհաւորելով Ամանորի առթիւ ու գալիք տարում հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք, առաջին հերթին պիտի «Յաւերժ փառք» ասենք հայրենի հողի պաշտպանութեան համար իրենց կեանքերը չխնայած մեր բոլոր հին ու նոր նահատակներին:

Ու նաեւ պիտի հպարտանանք այն զինուորներով ու հրամանատարներով, ովքեր հեռւում գտնուող միջազգային զօրավարժարաններից զօրավիգ եղան խրամատներում կանգնած իրենց մարտընկերներին: Յիշե՛նք միջազգային զօրավարժութիւնների ընթացքում հայկական ստորաբաժանումների բարձր արդիւնքները, հայկական անձնակազմերի յաղթական մասնակցութիւնը «Հրասայլային պիաթլոն-2014» մրցումներին, միջազգային մրցոյթ-հաւաքում Մոնթէ Մելքոնեանի անուան ռազմամարզական վարժարանի սաների նուաճած երեք ու կէս տասնեակ մետալները եւ Հայաստանում նմանատիպ հաւաքներ անցկացնելու իրաւունքի նուաճումը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սկսւում է 2015 թուականը, որը բոլորիս համար ոչ միայն նոր յոյսերի ու սպասումների տարի է, այլեւ` երբեւէ չսպիացող վշտի հարիւրամեայ տարելիցը: Ոգեկոչելով մեր բիւրաւոր նահատակների յիշատակը` միշտ պիտի յիշենք, որ հայրենի շէներում թէ տարագրութեան ճամբաներին նրանք զոհուեցին անկախ Հայաստան ու հզօր բանակ երազելով: Մեր միասնականութեան շնորհիւ հայոց բանակն այսօր վստահօրէն պաշտպանում է Հայաստանի ու Արցախի սահմանները եւ այլեւս թոյլ չի տալու սարսափելի անցեալի կրկնութիւնը: Ամրապնդե՛նք այդ միասնութիւնը` պաշտպանելու համար Հայաստանի ազատութեան ու անկախութեան իրական պահապաններին` այս յաղթական խաղաղութիւնը ո՛չ թէ տօնից տօն, այլ ամէ՛ն օր մեզ նուիրող 18-20 տարեկան մեր զաւակներին:

2014 թուականին հայոց բանակի ձեռքբերումները ցայտուն կերպով ապացուցում են, թէ հասարակութեան հետ սերտ համագործակցութեան եւ հասարակութեան օժանդակութեան դէպքում ի՜նչ հսկայական բարձունքների կարելի է հասնել բանակային կարգապահութեան եւ ընդհանրապէս զինուած ուժերի պատրաստութեան ոլորտում: Ապացուցում են, որ հայ ժողովրդի համախմբմամբ զօրացած հայոց բանակը անպարտելի է: Այժմ,  բազում անելիքներով, մարտահրաւէրներով լի 2015 թուականի նախաշեմին, ես հայոց բանակի ամբողջ անձնակազմի խորին շնորհակալութիւնն եմ փոխանցում մեր հասարակութեանը` զինուած ուժերի շուրջը համախմբուելու, ինչպէս նաեւ մեզ վստահելու, հաւատալու համար:

Վստահ եմ, որ տօնական այս օրերին ամանորեայ եղեւինների գոյնզգոյն շղթաների ու լոյսերի միջից դուք անընդհատ տեսնում էք նաեւ զինուորական համազգեստները հագին Արաքսից մինչեւ Տաւուշ, վերաբնակեցուող Մարտակերտ ու Օմարի լեռնանցք` մարտական յենակէտերում Հայաստանն ու Արցախը պաշտպանող զինուորների ու նրանց հրամանատարների, Աֆղանստանում, Քոսովոյում ու Լիբանանում շնորհակալ առաքելութիւն իրականացնող խաղաղապահ զինծառայողների պայծառ դէմքերը:

Կրկին շնորհաւորում եմ բոլորիդ գալիք տօների առթիւ, եւ թող 2015-ը դառնայ համազգային նուաճումների, հայրենանուէր բոլոր մտայղացումների ու նախաձեռնութիւնների իրականացման տարի:

Աստուած մեզ պահապան:

Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (6 Յունուար 1965)

Յաջորդը

Մեր Սրտերը Իրար Կապող Սովորութիւններ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?