Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա լիկա»-ի 17-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբթուան գագաթի ճակատումը, որ իրարու դէմ հանեց Վալենսիան եւ Ռէալ Մատրիտը, աւարտեցաւ դաշտին տիրոջ յաղթանակով` 2-1 արդիւնքով:
Հակառակ անոր որ Քրիսթիանօ Ռոնալտօ փենալթիով (14-րդ) բացաւ մրցումին հաշիւը, սակայն 52-րդ եւ 65-րդ վայրկեաններուն Վալենսիա նշանակելով երկու կոլ տարաւ վերջնական յաղթանակը` 2-1 արդիւնքով:
Ինչ կը վերաբերի Պարսելոնայի, որ հիւրն էր Ռէալ Սոսիետատի, Եորտի Ալպա 2-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը, ի նպաստ հիւրընկալ կազմին` Սոսիետատի: Այսպիսով ալ աւարտեցաւ մրցումը, եւ Պարսելոնա, Ռէալ Մատրիտի նման պարտուեցաւ:
Ստորեւ` 17-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Աթլեթիքօ Մատրիտ – Լեվանթէ | 3-1 |
Սեւիլլա – Սելթա Վիկօ | 1-0 |
Էլչէ – Վիարէալ | 2-2 |
Տեփորթիւօ Քորունա – Աթլեթիքօ Պիլպաօ | 1-0 |
Մալակա – Ալմերիա | 1-2 |
Կեթաֆէ – Ռայօ Վայեքանօ | 1-2 |
Վալենսիա – Ռէալ Մատրիտ | 2-1 |
Էսփանիոլ – Էյպար | 1-2 |
Ռէալ Սոսիետատ – Պարսելոնա | 1-0 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Քորտոպա – Կրանատա | 21:45 |