Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՕՄ-ի Օժանդակութիւնը Արցախի Մանուկներին Եւ Սահմանի Պաշտպաններին. «Ապառաժ»-ի Հարցազրոյցը ՀՕՄ-ի Արցախի Միաւորի Ատենապետ Արմինէ Յարութիւնեանի Հետ

November 1, 2014
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

Վարեց` ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ

1031arsartsakh1Վերջերս ՀՕՄ-ի Արցախի միաւորը հանդէս է եկել իւրօրինակ նախաձեռնութեամբ, որն անակնկալի է բերել հանրապետութիւնում գործող բոլոր մանկապարտէզներին: Նախաձեռնութիւնն ինքնատիպ է եղել նաեւ այն հանգամանքով, որ անակնկալը մատուցուել է փոստային բաժանմունքների միջոցով:

«Արցախի ՀՕՄ-ի միաւորը բարերարների միջոցով վերջերս ստացել էր Արցախում արտադրուած խաղալիքների մի խմբաքանակ: Հովանաւորները ցանկացել էին ՀՕՄ-ի միջոցով օգտակար լինել Արցախի երեխաներին», aparaj.am-ի հետ զրոյցում նշեց ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետ Արմինէ Յարութիւնեանը. «Մեզ հէնց սկզբում ոգեւորեց այն փաստը, որ այս ձեռային աշխատանքներով զարգացնող խաղալիքները, որոնք պատրաստուած են բնական փայտից, ներկւում են երեխաների կողմից: Մենք ցանկութիւն յայտնեցինք մեր հերթին աջակցել, որպէսզի Արցախում արտադրուած խաղալիքներն առաջինն Արցախում սպառուեն, եւ ոգեւորենք բոլոր այն երեխաներին, ովքեր մասնակցում են խաղալինքերի պատրաստմանը: Որոշեցինք խաղալիքները բաժանել Արցախում գործող բոլոր 44 մանկապարտէզներին:

1031arsartsakhԽաղալիքները գեղեցիկ պարկի մէջ էին, մենք որոշեցինք արկղերում տեղադրել դրանք, փաթեթաւորել եւ փոստով ուղարկել հանրապետութեան բոլոր մանկապարտէզներին:

Հասցէատէրերի համար անակնկալ էին այդ նուէրները, առաւել եւս, երբ այն փոստի միջոցով էին ստացել: Մտայղացումն աննախադէպ էր: Ե՛ւ երեխաները, ե՛ւ մանկապարտէզի աշխատակիցները հաճելիօրէն զարմացել են ՀՕՄ-ի նմանօրինակ անակնկալից:

Արցախում կան մանկապարտէզներ, որտեղ երեխաների թիւն անցնում է 200-ից: Մենք այս անգամ չկարողացանք բոլոր մանկապարտէզներին խմբերի քանակի համապատասխան ապահովել խաղալիքներով: Կան մանկապարտէզներ, որոնք մեծ էին, բայց քիչ քանակութեամբ խաղալինքեր ստացան: Յոյս ունենք, որ այս անակնկալն առաջինն էր, բայց վերջինը չի լինելու, եւ հետագայում կը փորձենք համեմատաբար մեծ մանկապարտէզներին այդ խաղալիքներից նուիրել, որպէսզի գոնէ ամէն մի խմբում նման ձեռային աշխատանքի մէկ խաղալիք լինի: Գործի սկիզբն արդէն դրուած է, մնում է այն դարձնել շարունակական: Առհասարակ հաճելի է նուէր տալը, առաւել եւս, երբ այն երեխաների համար է:

ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ.- Արցախում ՀՕՄ-ը յայտնի է իր մանկապարտէզների ծրագրերով: Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունէք` կապուած մանկապարտէզների հետ:

ԱՐՄԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.– Այս պահի դրութեամբ մանկապարտէզների հետ կապուած յատուկ ծրագրեր դեռ չկան: Բացառութեամբ` Ստեփանակերտում գործող «Սօսէ» մանկապարտէզի: Առաջիկայում նախատեսւում է կառուցել մանկապարտէզի նոր շէնք, որն ապահոված կը լինի ժամանակակից բոլոր չափանիշներով: Շէնքը, որտեղ այսօր գործում է մանկապարտէզը, բաւականին հին է ու խարխուլ, եւ վերանորոգման աշխատանքներ բաւարար չեն կարող լինել: Մեր մանկապարտէզները հանրաճանաչ են Արցախում, իսկ Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի մասին բոլորը գիտեն: Չնայած շէնքի պայմանները չեն ազդում երեխաներին խնամելու եւ կրթելու որակի վրայ, բայց մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները յաճախեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մանկապարտէզ: Յուսով ենք, որ մանկապարտէզի կառուցման համար նախագծային եւ հաշուարկային փաստաթղթերը շուտով պատրաստ կը լինեն, որից յետոյ մանկապարտէզի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար կը կազմակերպուի դրամահաւաք:

ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ.- Մանկապարտէզների ծրագրերից զատ, ՀՕՄ-ը նաեւ համագործակցում է Պաշտպանութեան բանակի հետ եւ այցելութիւններ է կազմակերպում առաջին գիծ: Այդ ուղղութեամբ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունէք:

ԱՐՄԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.– ՀՕՄ-ը սերտօրէն համագործակցում է ՊԲ համապատասխան ստորաբաժանումների հետ: Ձեւաւորուած աւանդոյթի համաձայն, մենք առաջին գիծ ենք գնում Փետրուարի 23-ին, Հայրենեաց պաշտպանի օրը, սակայն այս տարի յուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանում իրավիճակը բաւականին լարուած էր, ՀՕՄ-ուհիների կողմից այցելութիւն է կազմակերպուել առաջնագիծ: Նոյնանման ծրագիր նախատեսւում է նաեւ Ամանորի նախաշեմին: Մեր զինուորները պէտք է ամէն վայրկեան զգան, որ թիկունքում գտնուող իւրաքանչիւր ոք կարեւորում եւ գնահատում է իրենց ծառայութիւնը: Մենք պարտաւոր ենք քաջալերելու մեր զինուորներին եւ մեր մայրական օրհնութիւնը տալու նրանց: Շուտով նաեւ նախաձեռնելու ենք մի ծրագիր, որին ցանկալի կը լինի մասնակցեն Արցախի բոլոր կանայք եւ մայրերը: Ծրագրի նպատակն է Արցախի կանանց միջոցով պատրաստած փոքրիկ նուէրները հասցնել մեր դիրքերը պահող զինուորներին: Ծրագիրը կրելու է «Արցախի մայրերը` Արցախի պաշտպաններին» նշանաբանը:

 

 

Նախորդը

ՀՄԸՄ-ական Սկաուտներ Կը Մասնակցին Մինի-Ֆութպոլի Մրցաշարքին

Յաջորդը

Արցախի Արտաքին Գործոց Նախարարը Քանատայի Մէջ Ներկայացուցած Է Ղարաբաղեան Հարցը

RelatedPosts

Ալեքսանտրեթի Պատմական Հայկական Եկեղեցին Աւերակի Վերածուած Է
Գաղութային

Ալեքսանտրեթի Պատմական Հայկական Եկեղեցին Աւերակի Վերածուած Է

September 11, 2026
ՀՕՄ-ի Յայտարարութիւնը Շարունակուող Ցեղասպանութեան Մը Դէմ
Գաղութային

ՀՕՄ-ը Կը Մնայ Յանձնառու` Ուսանողներու Կրթաթոշակ Տրամադրելու

November 1, 2024
Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ
Գաղութային

Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ

October 25, 2024
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.