Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Պունտըսլիկա»-ի 10-րդ հանգրուանի գագաթի ճակատումը տեղի պիտի ունենայ վաղը, երբ Պայէրն Միւնիխ իր դաշտին վրայ հիւրընկալէ Պորուսիա Տորթմունտը: Վերջինս թէեւ լաւ դիրքի վրայ չի գտնուիր, սակայն վտանգաւոր կազմ մըն է:
Ստորեւ` 10-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով, փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Շալքէ (12) – Օկզպուրկ (9) | 21:30 |
| ՇԱԲԱԹ | |
| Համպուրկ (16) – Պայէր Լեւերքուզըն (5) | 16:30 |
| Հանովըր-96 (7) – Այնթրախթ Ֆրանքֆորթ (11) | 16:30 |
| Մայնց-05 (6) – Վերտըր Պրեմըն (18) | 16:30 |
| Շթութկարթ (14) – Վոլֆսպուրկ (3) | 16:30 |
| Պայէրն Միւնիխ (1) – Պորուսիա Տորթմունտ (15) | 19:30 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Մէօնշընկլատպախ (2) – Հոֆընհայմ (4) | 16:30 |
| Քէօլն (10) – Ֆրայպուրկ (17) | 18:30 |
| Փատերպորն (8) – Հերթա Պերլին (13) | 18:30 |


