Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրք Բեմադրիչի Հարցազրոյցը «Ցեղասպանութիւն» Բառի Թապուի, Պատմութեան Չառերեսուելու Եւ Ժապաւէն Նկարահանելու Պատճառների Մասին

October 28, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԵՐԹ

1028Fathih-AkinԳերմանաբնակ թուրք բեմադրիչի Ֆաթիհ Աքընը` Հայոց ցեղասպանութեան մասին իր ժապաւէնը Թուրքիայում դեռեւս չցուցադրած` արդէն սպառնալիքներ է ստանում: Թուրքական Էվրէնսէլ պարբերականին տուած իր հարցազրոյցում, սակայն, նա նշել է, որ «Տը քութ» ժապաւէնը ցեղասպանութեանը չէ նուիրուած, եւ ժապաւէնը քաղաքական չէ:

 Աքընը նշում է, որ ցեղասպանութեան թեման արծարծելու համար իրեն համարձակութիւն տուողը եղել է գրող, լրագրող, Հասան Ճեմալի` Ճեմալ փաշայի թոռան` 1915թ.-ի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող գիրքը:

 «Եթէ այդ ժամանակաշրջանի համար պատասխանատու փաշաներից մէկի թոռն օգտագործում է այդ բառը, ես ինչո՞ւ չօգտագործեմ: Այդ գիրքը վաճառւում է գրախանութներում, դրւում է ցուցափեղկերին», ասել է նա:

ՀԱՐՑՈՒՄ.- Ժապաւէն նկարելու համար շատ դէպքեր կան: Անվիճելի է, որ Թուրքիայում ամենափակ թեման Հայոց ցեղասպանութիւնն է: Ժապաւէն նկարելու համար ինչո՞ւ այդ թեման ընտրեցիր:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես այդ թեման չփնտռեցի, այն ինքն ինձ գտաւ: Թուրքիայից եկած ընտանիքի երեխան լինելով` այն միշտ հետաքրքրել է, յատկապէս երբ այն թապուի է վերածուել: Երբ ինչ- որ բան արգելւում է, հետաքրքրասէր եւ ուսումնասիրող եմ դառնում:

Հ.- Այդ հարցը Թուրքիայում դեռ թապո՞ւ է:

Պ.- 7 տարի առաջ, երբ Հրանդ Տինքը սպաննուեց (պոլսահայ մտաւորական-Tert.am), Պոլսի որեւէ սրճարանում եթէ Ցեղասպանութեան մասին խօսէիր, սեղանակիցները դիմադրութիւն ցոյց կը տային: Այժմ գրեթէ ամէն տեղ, առանց փսփսալու կարող էք խօսել:

Հ.- Թուրք ժողովրդի տեսանկիւնից ոչ մի բառ «ցեղասպանութիւն» բառի չափ քաղաքական չէ: Թուրքիայում այս բառն օգտագործո՞ւմ ես:

Պ.- Այո՛, ինձ այդ հարցի համար ոգեւորողը ճանաչուած լրագրող Հասան Ճեմալի` 1915-հայոց ցեղասպանութեան մասին գիրքը եղաւ: Եթէ այդ ժամանակաշրջանի պատասխանատուներից  Ճեմալ փաշայի թոռն այդ բառն օգտագործում է, ես ինչու՞ չօգտագործեմ:

Հ.- Թուրքերի` իրենց պատմութեան այդ հատուածին առերեսուելն ինչո՞ւ է այդքան դժուար:

Պ.- Եթէ մի ժողովուրդ պատմաբանների եւ քաղաքական գործիչների կողմից մշտապէս խաբուել է` «Նման բան չի եղել, դա մի մեծ սուտ է եւ այլ խօսքերով, ընտանիքներից, դասագրքերից, թերթերից այլ բան չի լսել, նրանց մեղադրել չեմ կարող:

Սակայն քաղաքական գործիչների յայտարարութիւնները, թէ` պատմութիւնը պէտք է պատմաբաններին թողնել, սխալ է: Պատմութիւնը մեզ է պատկանում, մարդկանց, բոլորիս…

Fathih-Akin_The-CutՀ.- Մինչ ժապաւէնի նկարահանումը թեմային ինչպէ՞ս ես պատրաստուել:

Պ.- Կարծում եմ` թեմային առնչուող մօտ 100 գիրք եմ կարդացել: Դրանց թւում` Քուպա գաղթած մի հայի կենսագրականը, առանց ընտանիք մնացած երեխաների մասին նիւթեր, անգամ` Հալէպի հասարակաց տների մասին պատմութիւններ կային:

Կեանքումս առաջին անգամ Հայաստան գնացի: Անշուշտ եղայ նաեւ Ցեղասպանութեան թանգարանում, ծանօթացայ տնօրէն Հայկ Դեմոյեանի հետ:

Նա ինձ պատմեց, որ շատ հայեր նախ Քուպա, յետոյ Ամերիկա են փախել: Դա անգամ հայերից շատերը չգիտեն: Ժապաւէնումս դա էլ օգտագործեցի:

Հ.- Ժապաւէնի հերոս Նազարէթը Մարտինում է բնակւում: Այդ քաղաքն ինչպէ՞ս ընտրեցիր:

Պ.- Ֆրանսացի պատմաբան Թեռնոնի` Մարտինի հայերի մասին գրած գիրքն էի կարդացել: Մարտինը Սուրիայի սահմանից շատ հեռու չէ: Աշխարհագրական առումով եւ պատմութեան բերումով ցաւալի այս պատմութիւնը պէտք էր այստեղից սկսուէր: Նազարէթի ուղեւորութիւնը դէպի անապատ պէտք չէր երկար տեւէր: Որոշեցի, որ Նազարէթը պէտք չէ լինի Տէր Զօր աքսորուածների թւում: Հակառակը, որոշեցի, որ Նազարէթին պէտք է տանեն Ռաս Ուլ Այնի փոքրիկ ճամբարը:

Այնտեղից Մարտին մի քանի օրում հնարաւոր է հասնել: Ահա մեր հերոսն էլ քայլում է այդ ճանապարհով:

Ժապաւէնը նկարահանելուց առաջ այդ ճանապարհորդութիւնը մենք էլ արեցինք: Սուրիայում պատերազմի սկզբից 6 ամիս առաջ էր:

Հ.- Գերմանիայի` ցեղասպանութեան հարցում ունեցած դերակատարութեան մասին տեղեա՞կ էիր: Նրանք գիտէին օսմանցիների` հայերի առնչութեամբ ունեցած ծրագիրները, սակայն ռազմավարական նկատառումներով որոշեցին չմիջամտել…

Պ.- Այո՛, Գերմանիան կոտորածների եւ այլ անմարդկային քայլերի մասին տեղեակ էր, սակայն չմիջամտեց:

Օսմանեան կայսրութեանը չէր ցանկանում կորցնել` իբրեւ ռազմական դաշնակցի: Այդ պատճառով էլ չմիջամտեց եւ թուրք պաշտօնեաներին չփորձեց կանխել:

Հ.- «Տը Քաթ» ժապաւէնը Ցեղասպանութեա՞ն մասին է:

Պ.- Երկու դուստրերին գտնելու համար ողջ աշխարհը պտտած հօր պատմութիւնն եմ ներկայացնում: Հայրը ճանապարհորդում է դէպի Արեւմուտք` հասնելով մինչեւ Ամերիկա: Մի կողմից` գաղթի, միւս կողմից այլ երկրում տեղաւորուելու պատմութիւն է:

Այդ պատմութիւնը Ցեղասպանութեան յետնաբեմում է, սակայն այն Ցեղասպանութեան մասին չէ: Քաղաքական գործիչ չեմ, եւ այդ պատճառով էլ Ժապաւէնում քաղաքականութեամբ չեմ զբաղուել: Պատմութեան ցաւալի եւ դեռ չքննարկուած դէպքերի մասին մի պատմութիւն եմ պատմում:

«Տը քաթ» ժապաւէնում յայտնի չէ` ո՛վ է լաւը, ո՛վ ոչ: Օրինակ` ժապաւէնի հերոս Նազարէթը կարողանում է ողջ մնալ մի բարի թուրքի շնորհիւ:

 

 

Նախորդը

Սասուն Եւ Արցախ Ու Մենք… Դաջուած Խօսք Մը Լսելով

Յաջորդը

Արցախի Մէջ` Կործանուած Գիւղի Մը Վերածնունդը

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.