Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հանդիպում Եւ Յուշեր. Քերի Քաւանօ` Ամերիկացի Նախկին Համանախագահը

September 8, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Քոչարյանը-և-Քավանոն-Քի-Վեսթում--2001թվականՕգոստոսի 31-ին մէկ օրով մեկնեցի Վրաստանի մայրաքաղաք, որտեղ, ըստ նախնական պայմանաւորուածութեան, պէտք էր հարցազրոյց վարէի ԵԱՀԿ Մինսքի խմբում ամերիկեան նախկին համանախագահ Քերի Քաւանոյի հետ: Արցախեան կարգաւորման գործընթացում բազմաթիւ դիւանագէտներ են ներգրաւուել, սակայն Քաւանոն եղել է վառ անհատականութիւն, նոր գաղափարներ յղացող միջնորդ, անմիջական զրուցակից: Հարցազրոյցի որոշ հատուածներ օգտագործուելու են Երեւանի Մեդիայ նախաձեռնութիւնների կենտրոնի պատրաստելիք ժապաւէնում, ինչպէս նաեւ իմ «Արցախեան օրագիր. Կանաչ ու սեւ» գրքի նոր` հայերէն 4-րդ հրատարակութեան մէջ` 2015-ի կէսերին:

Այսօր Քաւանոն դիւանագիտութիւն է դասաւանդում ամերիկեան համալսարաններից մէկում, սակայն շարունակում է մօտիկից հետեւել ինչպէս արցախեան հակամարտութեան զարգացումներին, այնպէս էլ` կովկասեան իրադարձութիւններին: Հարցազրոյցի ընթացքում ամերիկացի նախկին դիւանագէտն ասաց, որ 90-ական թուականների վերջերին եւ յաջորդող մի քանի տարիներին  հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար ստեղծուել էին բարենպաստ պայմաններ երկու հարթութեան մէջ: Առաջին, ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահութիւնը` Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Ֆրանսա, աշխատում էին ներդաշնակ, որպէս մէկ միասնական խմբակ, երկրորդ` նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեանի եւ Հայտար Ալիեւի միջեւ ստեղծուել էր վստահութիւն եւ փոխադարձ յարգանք: Քաւանոն պատմեց, որ այն ժամանակ նախագահներ Վլատիմիր Փութինը, Ժաք Շիրաքը եւ Ճորճ Պուշը միասնական ջանքեր էին գործադրում եւ իրաւամբ ձգտում էին լուծում գտնել: Մինչդեռ այսօր, ըստ ամերիկացի դիւանագէտի, նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ չկայ վստահութիւն, իսկ Ռուսաստանն ու Արեւմուտքը լրջագոյն հակամարտութեան մէջ են Ուքրանիայի հարցով:

Քաւանոն յիշեց նաեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Առաւօտեան եւ կէսօրից յետոյ ամերիկեան բարձրաստիճան դիւանագէտները արտաքին գործերի նախարարի տեղակալ Սթրոպ Թալպոթի գլխաւորութեամբ Բաղրամեան 26-ում հինգ-վեց ժամ տեւողութեամբ բանակցութիւններ էին վարել Ռոպէրթ Քոչարեանի եւ վարչապետ Վազգէն Սարգսեանի հետ: «Նախագահականից մենք ուղեւորուեցինք օդակայան: Մեզ ուղեկցում էր Վարդան Օսկանեանը: Վազգէն Սարգսեանը գնաց խորհրդարան: Մենք Երեւանից թռանք Անգարա: Երբ օդանաւը վայրէջք կատարեց, առաջին բանը, որ մեզ տեղեկացրին թուրքերը` Հայաստանի խորհրադարանում կատարուած ահաբեկչութիւնն էր»,- յիշեց Քաւանոն: Նա մինչեւ այսօր դժուարանում է ասել, թէ ի՞նչ կապ կարող էր լինել կամ կա՞յ որեւէ կապ այդ ահաբեկչութեան եւ ղարաբաղեան կարգաւորման այն տարբերակի միջեւ, որը քննարկւում էր 1999-ին նախագահներ Քոչարեանի եւ Ալիեւի միջեւ: Այդ ժամանակ, որպէս լուծման տարբերակ, քննարկւում էր տարածքների փոխանակման տարբերակը:

Կարգաւորման Քի Ուեսթի բանակցութիւնների մասին անդրադառնալով, Քաւանոն որեւէ մանրամասն չգաղտնազերծեց, չբացառելով, որ հակամարտող կողմերը եւ միջնորդները կրկին այդ տարբերակը մի օր դնեն սեղանի վրայ: Նա ասաց, որ Ֆլորիտայի Քի Ուեսթ կղզում բանակցութիւններ կազմակերպելու գաղափարը տուել է հէնց ինքը:

Յիշեցնենք, որ Քի Ուեսթի բանակցութիւնները կայացան 2001-ի ապրիլին: Սպասումները մեծ էին, որ Քի Ուեսթում հնարաւոր կը լինի լուծում գտնել: Բանակցութիւնները բացեց արտաքին գործերի նախարար Քոլին Փաուելը, իսկ տունդարձի ճանապարհին Սպիտակ տանը Քոչարեանին եւ Ալիեւին առանձին ընդունեց նախագահ Պուշը: Վերադառնալով Պաքու` Ալիեւը հրաժարուեց շարունակել բանակցութիւնները Քի Ուեսթի սկզբունքներով: Թէեւ Քի Ուեսթի փաստաթուղթը չի հրապարակուել, սակայն յայտնի է, որ Ազրպէյճանը պատրաստակամութիւն էր յայտնում հրաժարուել Արցախից (Արցախը, աւելի ճիշտ` նախկին ԼՂԻՄ-ը, 4.4 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով եւ Լաչինի միջանցքով միացւում էր Հայաստանին), որի դիմաց վերադարձւում էին ազատագրուած եօթ (բացառութեամբ Լաչինի միջանցքի) շրջանները, ինչպէս նաեւ` Պաքուն Հայաստանի տարածքով ստանում էր Նախիջեւանի հետ «սուվերեն հաղորդակցութեան» իրաւունք:

Հայաստան-ազրպէյճան սահմանի եւ Արցախ-ազրպէյճան շփման գծի երկայնքով վերջին շաբաթների լարուածութիւնը, որի պատճառով սպաննուեցին 6 հայ եւ շուրջ 35 ազրպէյճանցի զինուորականներ, հակամարտութեան կողմերին աւելի է հեռացնում խաղաղութիւնից եւ լուծումից: Քաւանոն համաձայնուեց, որ Ազրպէյճանի` տարիների ձեռք բերած սպառազինութիւնը որեւէ կերպ չօգնեց, որպէսզի նրանք յաջողութեան հասնեն սահմանային վերջին բախումների ընթացքում: Սակայն, ըստ Քաւանոյի, դրանից Ազրպէյճանը կարող է այլ դասեր քաղել: «Գուցէ Ազրպէյճանը կը մտածի, որ բաւարար չափով չի զինուել եւ առաջիկայում կը սկսի նոր սպառազինութիւններ ձեռք բերել», ասաց նա հարցազրոյցում, որը կայացաւ «Հին Թիֆլիս» հիւրանոցում:

Թիֆլիս մեկնելուց եւ Քաւանոյի հետ զրուցելուց առաջ ես էլ յիշեցի Քի Ուեսթը եւ դրան յաջորդած  օրերը: Որպէս «Ազգ» օրաթերթի լրագրող ես շտապել էի Արցախ-Ազրպէյճան սահման` Աղտամի հատուած, որպէսզի հարցազրոյց վերցնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր նախօրէին ծանր եւ յուսահատ բանակցութիւններ էին վարել Հայտար Ալիեւի հետ: Դա Քի Ուեսթից անմիջապէս յետոյ էր` 2001-ի գարնանը:

Մայիսեան այդ օրը համանախագահները անցան Ազրպէյճան-Արցախ շփման գիծը  (ազրպէյճանցիները ականազերծեցին մի փոքր հատուած, դիւանագէտները եւ նրանց ուղեկցողներն ու միջազգային լրագրողներ անցան չէզոք գօտի` նը մենզ լենտ, ապա սահմանի փոքր հատուած ականազերծեցին արցախեան կողմից), թեթեւ նախաճաշ արեցին եւ անմիջապէս ուղեւորուեցին Աղտամի մզկիթ: Մի քանի շաբաթ առաջ այդ նոյն մզկիթից ամերիկացի համանախագահ Քաւանոն որպէս նուէր Հայտար Ալիեւի ծննդեան օրուայ առիթով մի քար էր տարել Պաքու: Ազրպէյճանական լրատուամիջոցները գրեցին, որ Ալիեւը լացել է այդ քարի վրայ: Դա հաստատեց նաեւ Քաւանոն:

Ուրեմն, մզկիթում տեղ չկար: Մեր կովերը առաւօտեան լաւ արածելուց յետոյ շուաք էին գտել մզկիթում: Տարօրինակ, ծածաղելի վիճակ էր ստեղծուել: Համանախագահներին, նրանց ուղեկցողներին ու միջազգային լրագրողներին տեղ չկար: Ես, որ գիւղից եմ ժամանակաւոր եկել քաղաք, ու լրագրութեան մէջ ինձ սպառելուց յետոյ կրկին վերադառնալու եմ մեր տուն, մեր գիւղ, փորձեցի կովերին դուրս քշել մզկիթից:

– Հոյ, հոյ, հոյ, հո-հոյ, հոյ,- յիշեցի իմ մանկութիւնը, երբ մեր Մարալ կովին դպրոցից տուն գալուց յետոյ տանում էի Քաջքանոցի ձորը արածեցնելու` գօտուս տակ դնելով մի գիրք:

Մեր կովերը ոչ մի կերպ տեղի չէին տալիս Մինսքի խմբի միջնորդներին եւ կովի հայեացքով նայում էին ռուս, ամերիկացի եւ ֆրանսացի միջնորդներին` իրենց թրքոտ պոչերով խփելով մէջքների վրայ նստող բոռերին:

Համանախագահների այդ այցը տեւեց մի քանի օր: Այդ օրերին ես, որպէս հայ լրագրող, ուղեկցում էի նրանց ամէնուր: Շուշիից նրանք պէտք էր ուղղաթիռով հասնէին Հայաստան: Ուղղաթիռում տեղ չկար: Ես խնդրում, աղաչում, պաղատում էի ռուս համանախագահ Նիքոլայ Կրիպքովին, որ ինձ էլ վերցնեն: Կրիպքովն ասում էր` տեղ չկայ: Փորձում էի հայ-ռուսական աւանդական բարեկամութիւնը յիշեցնելով կոտրել Կրիպքովի յամառութիւնը: Ես նոյնն անում էի բոլոր նրանց, ում ճանաչում էի: Ի վերջոյ, Արցախի այն ժամանակուայ արտաքին գործե»ի նախարար Նայիրա Մելքումեանը ինձ ուղղակի խցկեց ուղղաթիռի մէջ, երբ վերջինի անիւները պէտք էր արդէն պոկուէին գետնից: Օդ բարձրացող ուղղաթիռ մագլցելու համար ինձ օգնեց Քաւանոն: Դա իմ կեանքում առաջին անգամն էր, երբ նստում էի ուղղաթիռ եւ մինչեւ օրս վերջինն է:

Ուղղաթիռը անցաւ Քարվաճառի եւ Սեւանի վրայով եւ մէկ ժամ չէր անցել, երբ վայրէջք կատարեց Սպիտակ-վանաձոր ճանապարհի յարակից դաշտում: Մայիսեան անձրեւներից կանաչած խոտերը ծածանւում էին ուղղաթիռի վայրէջքի հետ: «Ի՜նչ լաւ խոտ էր, իսկը մեր Մարալ կովի արածելու խոտ»,- ուղղաթիռի երկաթեայ փոքրիկ աստիճաններով իջնելիս կրկին յիշեցի իմ մանկութիւնը, մեր Մարալ կովին:

Համանախագաները ուղեւորուեցին հայ-թուրքական սահման, այնտեղ, որտեղ Կարսից եկող երկաթուղագիծը հասնում է Գիւմրի: Այնտեղ Քաւանոն լրագրողներին ասում էր, որ ղարաբաղեան հակամարտութեան լուծման դէպքում Կովկասում կը բացուեն բոլոր ճանապարհները եւ խաղաղութիւն կը հաստատուի, ժողովուրդները բարեկեցիկ կ՛ապրեն:

Այդ օրերից անցել է աւելի քան 13 տարի: Արցախեան հակամարտութիւնը չի լուծուել, սահմանները շարունակում են մնալ փակ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Էրտողան «Հայ»-ը Եւ Էրտողան… «Թուրք»-ը

Յաջորդը

«Ընդամէնը Թուղթի Կտոր Մը». Ազրպէյճանը . Այսպէս Կ՛անուանէ Արցախի Վերաբերեալ Քալիֆորնիոյ Բանաձեւը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Նուիրատուութիւն
  • Կապեր
  • Կապ մեզի հետ
  • PDF արխիւ
Powered by Alienative.net

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։