Սպանիոյ մէջ տեղի ունեցող տղոց պասքեթպոլի աշխարհի ախոյեանութեան Ա. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ցարդ 24 խումբերն ալ կատարած են չորսական մրցում եւ անոնք այժմ մէկական մրցում ունին կատարելիք, նախքան Բ. հանգրուանի մրցումներուն սկսիլը:
Յաջորդաան առաջինէն չորրորդ խմբակներուն պարագլուխի դիրքերը գրաւող խումբերը` Սպանիա, Յունաստան, Միացեալ Նահանգներ եւ Սլովենիա, որոնք արձանագրած են չորսական յաղթանակ, ցարդ կը մնան անպարտելի միակ խումբերը:
Երեք պարտութիւն կրելէ ետք, Իրան արձանագրեց իր առաջին յաղթանակը` 88-73 արդիւնքով յաղթելով Եգիպտոսի: Վերջինիս չորրորդ պարտութիւնն էր ասիկա:
Միացեալ Նահանգներ հանգիստ յաղթանակ մը արձանագրեցին Տոմինիքեան կղզիներուն դէմ` 106-71 արդիւնքով:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Եգիպտոս – Իրան | 73-88 |
| Սերպիա – Պրազիլ | 73-81 |
| Սպանիա – Ֆրանսա | 88-64 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Ֆիլիփեան կղզիներ – Փորթօ Ռիքօ | 73-77 |
| Սենեկալ – Արժանթին | 46-81 |
| Յունաստան – Խրուաթիա | 76-65 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Նոր Զելանտա – Ուքրանիա | 73-61 |
| Թուրքիա – Ֆինլանտա | 77-73 |
| Տոմինիքեան կղզիներ – Միացեալ Նահանգներ | 71-106 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Մեքսիքա – Աւստրալիա | 62-70 |
| Սլովենիա – Անկոլա | 93-87 |
| Լիթուանիա – Հարաւային Քորէա | 79-49 |


