Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վրաստանում Փորձում Են Ջնջել Հայի Հետքը

August 1, 2014
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Վարեց` ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ

RT_haygazounԱրեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեանը համոզուած է, որ Թիֆլիսի հայկական եկեղեցու վրայ յարձակումը լուրջ մտորումների առիթ է տալիս:

ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Ամէն անգամ, երբ Վրաստանում, յատկապէս Թիֆլիսում հայոց եկեղեցիների դէմ որեւէ ոտնձգութիւն է կատարւում, հարցին մօտենում ենք այնպէս, կարծես թէ դա նոր երեւոյթ է, եւ իրար ենք խառնւում:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Հարցը զգայուն է եւ նուրբ: Երկու պետութիւնների, ժողովուրդների փոխյարաբերութիւններում բազմաթիւ չլուծուած հարցեր կան, որոնցից մէկն էլ եկեղեցու հարցն է: Վիրահայոց թեմը, ըստ էութեան, Վրաստանում պաշտօնապէս չի ճանաչւում որպէս այդպիսին, այլ համարւում է հասարակական կազմակերպութիւն: Այսինքն պետութեան կողմից արդէն իսկ կայ ձեւաւորուած վերաբերմունք Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը պատահական չէ:

ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Վրաստանում ունենք պատմական մեծ անցեալ, մշակութային ահռելի ներդրում, եւ դրանց մէջ շատ մեծ թիւ են կազմում ճարտարապետական կառոյցները, շէնքերը, յատկապէս եկեղեցիները: Սա ամենազգայուն հարցն է Վրաստանում եւ ընդհանրապէս մեր հարեւան երկրներում:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Պատմութիւնից գիտենք, տեսել ու տեսնում ենք, որ հարեւան երկրներում ամենաշատը Վրաստանում է կատարւում հայ մշակութային արժէքների կողոպուտ: Ոտնձգութիւններ են կատարւում եկեղեցիների, տաճարների նկատմամբ, փորձում են դրանք վրացացնել, իսկ եթէ չի ստացւում, պարզապէս աւերում են: Մի փուլն աւարտում են, հասնում յաջորդին, ապա մշակում հետագայ քայլերը, եւ այդպէս կորցրել ենք բազմաթիւ եկեղեցիներ:

ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Ինչո՞ւ միայն եկեղեցիներ: Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ հայ գրականութեան, մշակոյթի հարիւրաւոր մեծեր են յուղարկաւորուած, ընդամէնը մի քանիսի շիրիմն է մնացել: Սա Վրաստանի իշխանութիւնների` մեր մշակութային պատմական հետքից ազատուելու պետականօրէն մշակուած քաղաքականութիւն է: Դէ, իսկ եկեղեցիների հարցում պետութեան աջակցութեամբ ամէն ինչ անում է վրաց եկեղեցին:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Վրացիների շրջանում շատ մեծ է խանդի զգացումը, եւ նրանք ձգտում են ջնջել, ոչնչացնել հայկական դարաւոր պատմութիւնը, հերքել դարերի պատմութիւն ունեցող եկեղեցիների հայկական լինելու փաստը: Նրանք դա անում են երկիրը վրացացնելու, այն միատարր դարձնելու, ազգային փոքրամասնութիւններին դուրս մղելու, վերջապէս` ազգ ձեւաւորելու մղումներից ելնելով:

ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Բայց հայոց եւ վրաց կաթողիկոսները մի ժամանակ հանդիպեցին, զրուցեցին, կարծես թէ միմեանց լաւ հասկացան:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Այո՛, հանդիպեցին, բայց չգտան խնդրի լուծման որեւէ յարմար, երկուսին էլ ձեռնտու ելք, ու հարցը մնաց առկախ: Եւ դրա հիւանդագին արձագանգներն այսօր հնչում են Ջաւախքում, Թիֆլիսում, վիրահայոց այլ թեմերում, համայնքներում: Ստացւում է, որ ունենք հին չլուծուած հարց, որպէս դրա հետեւանք` մշտապէս նոյն երեւոյթները, բայց դրա նկատմամբ ունենք սիրողական վերաբերմունք:

Եւ նման դէպքերը կրկնուելու են այնքան ժամանակ, քանի դեռ վրացական կողմը չի ոչնչացրել կամ սեփականացրել մեր եկեղեցիները, չի ահաբեկել հայերին: Սա պահանջում է լրջագոյն մօտեցում մեր պետական եւ կրօնական իշխանութիւնների կողմից:

ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Ոմանք այս դէպքը ցանկանում են կապել ազրպէյճանական, նոյնիսկ թուրքական հետքի հետ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Անլուրջ բան է` մտածել, որ այստեղ թուրքական կամ ազրպէյճանական հետք կարող է լինել: Այլ բան է, որ սա կարող է ազրպէյճանցիների համար ցանկալի, նպաստաւոր լինել: Հայ-վրացական կեղծ բարեկամութիւն, եղբայրութիւն քարոզող մարդիկ, լրատուամիջոցներ, կազմակերպութիւններ, կառոյցներ կան, որոնք տարբեր ձեւերով ցանկանում են երեւոյթներն այլ կերպ ներկայացնել, դրանք պատահականութեան վերագրել:

Բոլոր միջոցները սպառեցին, հիմա էլ թուրքական կամ ազրպէյճանական հետք են փնտռում: Դա անլուրջ բան է: Եթէ նոյնիսկ որեւէ նման միջադէպի ազրպէյճանցիներ մասնակցեն, դա չի վկայի ազրպէյճանական կամ թուրքական հետքի մասին: Սա, ինչպէս ասացի, քաղաքական խնդիր է, ունի նախապատմութիւն եւ քաղաքական մօտեցում է պահանջում:

ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ.- Նաեւ հայ-վրացական սահմանի հարցում բազմաթիւ կնճռոտ խնդիրներ կան:

RT_yegeghetsi-2ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Այո՛, սահմանի յստակեցման հարցը կնճռոտ կէտեր ունի, օրինակ, զուտ հայաբնակ գիւղեր կան, որոնց մէջտեղով է անցնում սահմանը: Այնպէս է արւում, որ շրջանցուեն հայկական սրբավայրերը, եկեղեցիները, հնավայրերը, դրանք մնան վրացական կողմում, ճանաչուեն վրացական: Նման շատ խրթին հարցեր կան, որոնք երկու ժողովուրդների, պետութիւնների միջեւ չլուծուած խնդիրների, անհետեւողականութեան հետեւանք են:

Մենք չունենք հայ-վրացական փոխյարաբերութիւնների մշակուած հայեցակարգ բոլոր առումներով եւ փորձում ենք հանդիպումների ժամանակ բաւարարուել բաժակաճառ-կենացներով` նուիրուած երկու ժողովուրդների բարեկամութեանը: Ընդհանրապէս երկու ժողովուրդների միջեւ եղբայրութիւնը կեղծ կատեգորիա է, նրանց միջեւ կարող են լինել շատ լաւ յարաբերութիւններ կամ վատ յարաբերութիւններ, որոնք, ի վերջոյ, իշխանութիւններն են մշակում:

Իրօք սլաւոնական եղբայր ժողովուրդներ են ուքրանացիներն ու ռուսները, բայց տեսնում ենք, թէ ինչպէ՛ս են իրար վրայ յարձակուել: Դա այդպէս է, որովհետեւ նրանց միջեւ նոյնպէս չլուծուած հարցեր կան, որոնք եղբայրներին թշնամիներ են դարձնում:

Մի քանի տասնեակ հայկական եկեղեցիներից այսօր 4-5-ն են մնացել, ու, եթէ այսպէս շարունակուի, դրանք էլ մի օր վերջնականապէս կը կորցնենք, եւ կ՛աւարտուի վիրահայոց դարաւոր պատմութիւնը Թիֆլիս քաղաքում:

 

 

 

Նախորդը

Հայոց Ցեղասպանութիւնը` Թուրքիայի Նախագահի Թեկնածուների Աչքով

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի . Վէրք… Վիրահայոց

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.