«Եու. Է. Էֆ. Ա.»-ին պաշտօնական կայքը հրապարակեց ցանկը այն ֆութպոլիստներուն, որոնցմէ մէկը պիտի ընտրուի 2013-2014 տարեշրջանի լաւագոյն ֆութպոլիստը:
Այդ տասը թեկնածուներէն մէկուն անունը պիտի յայտարարուի 26 օգոստոսին, երբ տեղի ունենայ «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի խմբակներուն դրութեամբ կայանալիք ֆութպոլի մրցաշարքին վիճակաձգութիւնը:
Ստորեւ` այդ 10 թեկնածուները.
Անխել Տի Մարիա (Արժանթին, Ռէալ Մատրիտ)
Տիեկօ Քոսթա (Սպանիա, Աթլեթիքօ Մատրիտ-Չելսի)
Ֆիլիփ Լահմ (Գերմանիա, Պայէրն Միւնիխ)
Լիոնել Մեսսի (Արժանթին, Պարսելոնա)
Թոմաս Մէօլըր (Գերմանիա, Պայէրն Միւնիխ)
Մանուէլ Նէօյըր (Գերմանիա, Պայէրն Միւնիխ)
Արժեն Ռոպեն (Հոլանտա, Պայէրն Միւնիխ)
Խամես Ռոտրիկեզ (Քոլոմպիա, Մոնաքօ)
Քրիսթիանօ Ռոնալտօ (Փորթուգալ, Ռէալ Մատրիտ)
Լուիս Սուարես (Ուրուկուէյ, Լիվըրփուլ-Պարսելոնա)


