Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

25 Տարի Խրամատում. Խաղաղութիւնը Չի Հասել Չինարի

May 12, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Levoni-mayry-ev-dustryՍիրուշ Միրզոյեանը խաղաղութիւն է ուզում:

Եթէ խաղաղութիւն լինէր, նա կորցրած չէր լինի 21-ամեայ ամուսնուն` Լեւոն Պետրոսեանին:

Եթէ խաղաղութիւն լինէր, նրա եղբայրները չէին հեռանայ Ռուսաստան` աշխատանք գտնելու յոյսով:

Եթէ խաղաղութիւն լինէր, նա իր հնգամեայ դստերը` Ալվինային, սրտի դողով չէր տանի մանկապարտէզ:

Եթէ խաղաղութիւն լինէր, Ալվինան հայր կ՛ունենար:

Եթէ խաղաղութիւն լինէր, գուցէ Լեւոնը դստերը` Ալվինային, տանէր մանկապարտէզ, մանկապարտէզից տուն բերէր:

Մայիսի 5-ին ես այցելեցի Տաւուշի մարզի Բերդի (խորհրդային տարիներին կոչւում էր Շամշադին) ենթաշրջանի Չինարի գիւղ: Չինարին ոչ թէ հէնց սահմանի վրայ է, այլ ազրպէյճանցի դիպուկահարների ափի մէջ:

Սիրուշ Միրզոյեանին հանդիպեցի մանկապարտէզում: Եկել էր Ալվինային տուն տանելու:

Ալվինան ծնուել է հօր սպանութիւնից հինգ ամիս անց: Ազրպէյճանցի դիպուկահարի կրակոցից նրա հայրը սպաննուել է 2008-ի ամրանը: Ամուսնուն հողին յանձնելուց շաբաթներ յետոյ Սիրուշ Միրզոյեանը վերադարձել է հօրական տուն, իսկ ամիսներ անց` լոյս աշխարհ բերել Ալվինային:

«Ալվինան ի՞նչ գիտի հօր մասին», հարցրեցի Սիրուշին:

«Գաղափար անգամ չունի, որովհետեւ միայն անունն է լսել, չի տեսել, որ պատկերացում կազմի, թէ հայրն ինչ է: Ես էլ որ մէկ-մէկ հայրիկիս պապա եմ կանչում, ինքը ասում է` պապիկ ասա, պապա մի ասա: Չգիտի, թէ ի՛նչ է հայրը», դէմքի ափսոսախառն հայեացքով պատմում է երիտասարդ այրին:

Ապա մեզ մօտեցաւ Ալվինան: Նա կանգնեց մօր կողքին, ձեռքի թաթիկներով յետ տարաւ երկար-երկար մազերը եւ արտասանեց: Նա արտասանում էր աշխարհի խաղաղութեան մասին: Ինձ թւում էր, թէ աշխարհը շուռ է եկել իմ գլխին: Ես սարսափելի գլխապտոյտ ունեցայ: Ես կորցրել էի տարածութեան ու հաւասարակշռութեան զգացումը:

«Երկու քոյր ենք, երեք եղբայր: Եղբայրներիցս մէկը ամուսնացած է, ապրում է Վանաձորում: Միւս  երկուսը նոր են մեկնել Ռուսաստան: Քոյրս ամուսնացած է: Ապրում ենք հօրական տանը` ես, Ալվինաս, հայրս եւ մայրս: Մեր ապրուստի միակ միջոցը հողագործութիւնն է, բայց թշնամին չի թողնում, որ գործ անենք: Այստեղ ապրուստի միջոց չկայ, որ կարողանաս աշխատել, քո երեխային պահել: Այդ պատճառով եղբայրներս մեկնեցին, որպէսզի կարողանան մի քիչ օգնել մեզ, բայց այնտեղ էլ աշխատանք չկայ: Հայրս էլ վերջերս առողջական խնդիրներ ունեցաւ, հիւանդացաւ: Անասուն էինք պահում, ծախեցինք, որովհետեւ չէինք կարողանում պահել, անընդհատ կրակոցներ են», պատմում է Սիրուշը:

Անվիճելիօրէն Չինարին հայ-ազրպէյճանական սահմանի ամենավտանգաւոր գիւղն է: Հակառակորդի տեսադաշտում են Չինարիի գրեթէ բոլոր տները, ճանապարհները, դպրոցը, մանկապարտէզը: Վերջերս Չինարիում` դէպի դպրոց, մանկապարտէզ եւ գերեզմանատուն տանող ճանապարհին «Focus on children» կազմակերպութեան նախաձեռնութեամբ տնկուեցին քանատական  300 բարդիներ: Այդ բարդիները տարիներ անց պէտք է մեծանան ու փակեն դիպուկահարի տեսադաշտը: Փառանձեմ Աղասեանը այս մանկապարտէզի տնօրէնն է արդէն 14 տարի:

«Մենք գտնւում ենք հէնց թշնամու տեսադաշտում: Մեզանից մինչեւ հակառակորդի դիրքեր մի  քանի հարիւր մեթր է հեռու: Այսինքն, հիմա, երբ մենք զրուցում ենք, իրենք մեզ հեռադիտակով տեսնում են եւ ամէն վայրկեան կարող են կրակել: Կրակում են, երբ ուզում են: Ամէն անգամ կրակոցներին մենք ունենում ենք վնասներ` տանիքի վրայ, պատերին: Մենք ներսում ունենք ապահով սենեակ, ուժեղ կրակոցներին երեխաներին ներս ենք տանում, բարձր երաժշտութիւն ենք միացնում, հեքիաթ կարդում, երգել ենք տալիս, որպէսզի չլսեն կրակոցները: Բայց երեխաները արդէն գիտեն, որ գնում ենք այդ սենեակ, ուրեմն, ընկեր Փառանձեմ, արդէն կրակում են: Չեն վախենում, արդէն մենք սովորել ենք այս կեանքին», ասում է մանկապարտէզի տնօրէնը:

Դպրոցը նոյնպէս հակառակորդի ուղիղ նշանառութեան տակ է: Այս դպրոցը կրում է Վահրամ Սաղոյեանի անունը: Երբ Վահրամը սովորում էր այս դպրոցում, դեռ հայ-ազրպէյճանական բարեկամութիւնն էր քարոզւում` պետականօրէն: Վահրամը զոհուել է 1994-ին` ազրպէյճանցիների կրակոցից: 21 տարեկան էր: Վահրամը թաղուել է գիւղի նորակառոյց զբօսայգու տարածքում: Նրա տապանաքարի վրայ գրուած է. «Է՜հ, Վահօ՛, Վահօ՛»:

Գրետա Դալլաքեանը դպրոցի տնօրէնն է: Երբ նա մի քանի տարի առաջ դարձաւ տնօրէն, դպրոցում սովորում էր 130 աշակերտ, այսօր 117 է:

«Մեր գիւղի ամբողջ տարածքը թիրախի տակ է, քանի որ կարող են ինչպէս մեծ, այնպէս էլ փոքր տրամաչափի ցանկացած զէնքով, նաեւ դիպուկահարների կողմից վտանգի ենթարկել իւրաքանչիւրիս կեանքը: Մեր դպրոցը թիրախի տակ է: Ա՛յ, այս նստարանին նստած երեխան ուղիղ նայում է նրանց դիտակէտին: Եթէ առաջին կրակոցը ոչ մէկիս չի վնասում, ապա երկրորդ կրակոցի դէպքում արդէն պաշտպանւում ենք: Մենք երեխաներին տանում ենք միւս կողմը` կա՛մ երաժշտութիւն ենք միացնում, կա՛մ միջոցառում անցկացնում»,  պատմում է դպրոցի տնօրէնը:

Գրետա Դալլաքեանը կարծում է, որ դպրոցի պատուհանները, որոնք նայում են դէպի հակառակորդի դիրքեր, պէտք է փակուեն: Տնօրէնը մտածում է դասեր անել միայն այն սենեակներում, որոնց պատուհանները չեն նայում դէպի հակառակորդի դիրքերին:

Գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը ասում է, որ զինադադարից յետոյ խաղաղութիւնը դեռ չի եկել Չինարի: Պատերազմի տարիներին եւ զինադադարից յետոյ Չինարիում սպաննուել է 21 խաղաղ բնակիչ, 9 ազատամարտիկ, շուրջ չորս տասնեակը վիրաւորուել են, վնասուել է 137 տուն:

«Առայսօր թշնամին այնպիսի դիրքերում է, որոնք անմիջապէս հսկում եմ գիւղին եւ շէնքերին, ե՛ւ վարելահողերին, ե՛ւ ամբողջ տարածքի վրայ: Ազրպէյճանցիները նենգաբար միշտ էլ խախտում են հրադադարը: Ամէն տարի զոհեր ենք ունենում խաղաղ բնակիչներից, անասունների մասին էլ չեմ ասում: Մենք դեռ չգիտենք, թէ ի՛նչ է խաղաղութիւնը, մենք պատերազմի մէջ ենք, ամէն վայրկեան սպասում ենք, որ կը կրակեն: Շուրջ 700 հեկտար հողեր չեն մշակւում, ազրպէյճանցիները չեն թողնում, որ հողը մշակենք», ասում է գիւղապետը:

Չնայած կառավարութիւնը, անհատ բարերարներ ու կազմակերպութիւններ ուշադրութեան կենտրոնում են պահում Չինարին, օգնում են, սակայն կրակոցների վտանգը մարդկանց ստիպում է իրենց երեխաների ապագան փնտռել այլուր` Հայաստանի այլ քաղաքներում, Երեւանում, Ռուսաստանում:

«Երիտասարդութիւնը հեռանում է: Բնականաբար պէտք է պակասի ծնուող երեխաների քանակը: Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ բաւականին նուազել է բնակչութեան քանակը», ցաւով պատմում է գիւղապետը:

«Բայց ես լաւատես եմ: Չորս որդի ունեմ, չորսն էլ Չինարիում են: Երկուսին ամուսնացրել եմ: Թոռնիկ ունեմ: Ես լաւատես եմ», ասում է գիւղապետը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Նորահռչակ Սուրբ Պապը` Մեծ Հայասէրը…

Յաջորդը

Էրտողանը Կը Պնդէ, Որ Ցեղասպանութիւն Չէ Եղած, Քանի Որ Բոլոր Հայերը Չեն Սպաննուած

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.