Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մենք Քեսապի Մէջ Հազարամեակներու Պատմութիւն Ունենք»

April 1, 2014
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Karabakh-life.am կայքը երէկ հարցազրոյց ունեցաւ Լաթաքիոյ մէջ գտնուող Քեսապի շտապ օգնութեան եւ վերականգնման գործադիր մարմինի անդամ Կարօ Մանճիկեանի հետ:

Ստորեւ` հարցազրոյցը:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ տեղեկութիւններ կան այս պահի դրութեամբ Քեսապից:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ուղիղ կապ չունենք Քեսապի հետ, որովհետեւ չի գործում հաղորդակցման ոչ մի միջոց: Բայց տեղեակ ենք, որ մեր տները թալանուած են, թուրքերը բեռնատար մեքենաներով են կրում քեսապահայերի ունեցուածքը եւ արդէն վաճառքի են հանել Թուրքիայի սահմանակից բնակավայրերի շուկաներում: Իսկ ահաբեկիչների առաջխաղացումը կասեցուած է սիրիական բանակի կողմից:

Հ.- Զոհեր եղե՞լ են:

Պ.- Ոչ: Քեսապից տեղահանուել է շուրջ 800 ընտանիք, որից 600-ը հայերի ընտանիքներ են: Առաջին մի քանի օրը ապաստանեցին Լաթաքիայի հայկական եկեղեցում: Այժմ տեղաւորուել են տեղի հայերի, հեռու-մօտիկ բարեկամների տներում: Եկեղեցում ապաստանածների թիւը կամաց-կամաց նուազեցաւ: Նրանց օգնութիւն են ցուցաբերում թէ՛ պետական մակարդակով, թէ՛ անհատ բարերարներ` այն ամէնով, ինչ գաղթականին անհրաժեշտ է:

Մեծ օգնութիւն է ցուցաբերել Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ի դէմս Արամ Ա կաթողիկոսի: Օգնել է նաեւ Լիբանանի ՀԲԸՄ, Ամերիկայի, Քանատայի, Ֆրանսայի եւ այլ երկրների հայ համայնքները:

Այս պահի դրութեամբ, մենք միայն տեղեկութիւն չունենք այն հայերի մասին, ովքեր չլքեցին Քեսապը: Նրանք քիչ թիւ են կազմում, բայց, միեւնոյն է անհանգստացած ենք, որովհետեւ, չունենք ոչ մի տեղեկութիւն` գերեվարել են, սպանուել են, թէ ողջ-առողջ են:

Հ.- Նրանք մնացել են պայքարելո՞ւ:

Պ.- Ոչ, նրանք, հիմնականում, տարեց կին ու տղամարդիկ են, որ չցանկացան լքել իրենց օճախները:

Հ.- Իսկ տեղահանուածների մօտ ի՞նչ տրամադրութիւններ են: Արդեօք, ահաբեկչական այս գործողութիւնները նրանց մօտ վախ կամ ընկճուածութիւն չե՞ն առաջացրել:

Պ.- Ի հարկէ, լարուածութիւն կայ, բայց վախ ` ոչ: Մենք գիտենք, որ երբ էլ յետ գնանք, մենք պէտք է սկսենք զերոյից: Բայց մենք միայն յետ գնալու մասին ենք մտածում: Քեսապն ու շրջակայ գիւղերը, մեր պատմական հողերն են: Նոյնիսկ ամենափոքրին, որ հարցնում ենք` ուր կ՛ուզես գնալ` օրինակ` Լիբանան թէ Քեսապ, պատասխանը մէկն է ` Քեսապ:

Մենք հողին կապուած ժողովուրդ ենք: Մենք այստեղ հազարամեակների պատմութիւն ունենք: Ինչպէ՞ս կարող ենք թողնել մեր պատմութիւնը եւ ո՞ւր կարող ենք գնալ: Հեռանալ դէպի անորոշութի՞ւն: Քեսապը մեզ համար բարոյական իմաստ ունի: Քեսապը մեր փոքրիկ Հայաստանն է:

Սակայն, մենք գիտակցում ենք նաեւ, որ մեր վերադարձը մեծաւ մասամբ կախուած է նաեւ ռազմական գործողութիւնների զարգացումից, որի մասին ես ոչինչ չեմ կարող յստակ ասել: Դա բանակի գործն է:

Հ.- Հնարաւո՞ր է , որ սա նաեւ պատերազմ է հաւատի ու կրօնի հողի վրայ:

Պ.– Ոչ: Քեսապը տարբեր հաւատի ու դաւանանքի մարդկանց համակեցութեան լաւագոյն օրինակն է: Ժողովրդի մէջ կրօնական հակադրութիւններ չկան: Իսկ, ահա, Թուրքիայի համար կրօնը, հաւատը միշտ առաջնային գործօն է եղել մարդկանց բնաջնջելու, սպանելու, թալանելու: Թուրքիան իր գազանի դէմքը առաջին անգամը չէ, որ ցոյց է տալիս:

Հ.- Այնուհանդերձ, երեւի թէ քննարկւում է Հայաստան տեղափոխուելու միտքը: Վերջ ի վերջոյ, ամենապահով տեղը հայի համար Հայաստանն է:

Պ.- Հայաստան տեղափոխուելու միտքը դեռ չի քննարկւում: Մենք գիտենք, որ Սիրիայից բազմաթիւ հայեր գնացին Հայաստան եւ հետագայում թողեցին` տարբեր դժուարութիւնների պատճառով: Հայաստանը մեզ համար այդքան հեշտ դեղատոմս չէ: Մենք, միայն ու միայն, ուզում ենք յետ գնալ , թէկուզ աւերակների վրայ նորից տներ կառուցելու վճիռով: Միայն թէ, մեր բնակավայրը պատերազմի դաշտի չվերածուի:

Բայց պէտք է ասեմ, որ որոշները խօսում են Արցախ տեղափոխուելու մասին: Այո, կայ այդպիսի մտադրութիւն մի խումբ մարդկանց մօտ: Սակայն, դա դեռ վերջնական որոշում չէ :

Հ.- Փոխանցէք բոլոր քեսապահայերին արցախցիների զօրակցութիւնը: Արցախում լաւ ենք հասկանում իրավիճակը, որում յայտնուել էք:

Պ.- Այո, գիտենք: Մեր հայրենակիցների զօրակցութիւնը կը գօտեպնդէ եւ ուժ կը տայ մեզ: Մենք հասկացանք, որ մենակ չենք մեր դժուարութիւնների հետ: Իսկ դա օգնում է յաղթահարել այս բաւականին դժուար իրավիճակը, որում յայտնուել ենք:

 

 

Նախորդը

Խրիմի Թաթարներու Ինքնակառավարման Մարմինը ՄԱԿ-ին Կոչ Պիտի Ուղղէ` Պաշտպանելու Խրիմի Թաթար Ժողովուրդին Ինքնորոշման Իրաւունքը

Յաջորդը

Հրայր Կարապետեան ԱՊՀ-ի Եւ Հաւաքական Անվտանգութեան Պայմանագիրի Կազմակերպութեան Ներկայացուցիչներուն Ներկայացուց Քեսապի Վիճակը

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.