«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած ութ ճակատումներուն, Ռէալ Մատրիտ եղաւ մեծագոյն յաղթականը` 4-0 արդիւնքով յաղթելով իր հիւրին` Քոփենհակընին:
Քրիսթիանօ Ռոնալտօ (21-րդ եւ 65-րդ) եւ Անխել Տի Մարիա (71-րդ եւ 90-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը:
Իր դաշտէն դուրս, Պայէրն Միւնիխ 3-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Մանչեսթըր Սիթիի դաշտին վրայ: Ֆրանք Ռիպերի (7-րդ), Թոմաս Միւլըր (56-րդ) եւ Արժեն Ռոպեն (59-րդ) նշանակեցին գերմանական կազմին կոլերը:
Փարիզ Սեն Ժերմեն, իր կարգին յաղթեց` Պենֆիքայի, 3-0 արդիւնքով, Զլաթան Իպրահիմովիչ նշանակեց 2 կոլ (5-րդ եւ 30-րդ):
Եուվենթուս եւ Մանչեսթըր Եունայթըտ հաւասարութիւններ արձանագրեցին:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | ||
| Պայէր Լեւերքուզըն – Ռէալ Սոսիետատ | 2-1 | |
| Շախտիոր Տոնեցք – Մանչեսթըր Եունայթըտ | 1-1 | |
|
Բ. ԽՄԲԱԿ |
||
| Եուվենթուս – Կալաթասարայ | 2-2 | |
| Ռէալ Մատրիտ – Քոփենհակըն | 4-0 | |
|
Գ. ԽՄԲԱԿ |
||
| Անտըրլեխթ – Օլիմփիաքոս | 0-3 | |
| Փարիզ Սեն Ժերմեն – Պենֆիքա | 3-0 | |
|
Դ. ԽՄԲԱԿ |
||
| Մոսկուայի Բանակայիններ – Վիքթորիա Փլզեն | 3-2 | |
| Մանչեսթըր Սիթի – Պայէրն Միւնիխ | 1-3 |


