Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վկայութիւններ Արտեմ Յարութիւնեանի Մասին

September 10, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Եւ հիմա, տարիների ընթացքում մօտիկից ծանօթանալով Արտեմ Յարութիւնեանի պոէզիային եւ թարգմանելով այն` հասկացայ, որ գործ ունենք մի այնպիսի երեւոյթի հետ, ինչպիսին ազգային մեծ բանաստեղծի յայտնութիւնն է: Նրա պոէզիան ապշեցուցիչ ընդգրկում ունի եւ ազգային գրական հիմքերի վրայ բարձրացնում է բոլորովին նոր եւ աննախադէպ մի կառոյց:

Արտեմ Յարութիւնեանը հայ կարեւորագոյն բանաստեղծներից է, եւ մի շարք քննադատներ նրան համարում են Պարոյր Սեւակից յետոյ ամենաուժեղ եւ ինքնատիպ բանաստեղծը: Նա դուրս է բերում հայ պոէզիան (ինչպէս Ուիթմենը` Միացեալ Նահանգներում, Պոտլերը` Ֆրանսայում) ազգային նեղ սահմաններից դէպի համաշխարհային ընթերցողը:

ՓԻԹԸՐ ՊԱԼԱՔԵԱՆ
Բանաստեղծ
Միացեալ Նահանգներ

 

Արտեմ Յարութիւնեանը ապագայի բանաստեղծ է, ինչպէս Չարենցը` 20-րդ դարի հայ պոէզիայում:

Նա արդէն իր տեղն ունի մեր գրական անդաստանում եւ այն ընդլայնւում է նրա ամէն մի նոր գրքով: Սա նոր պոէզիա է, որի տեսակը մենք չունենք: Բռնութեան կապանքներից օրէցօր ազատագրուող Հայաստանը բանաստեղծական մարմնաւորման առատ նիւթ է  տալիս բանաստեղծին եւ նրա պոէտական ֆանթազիան զարմանալի խորութեամբ եւ բազմազանութեամբ (թեմաների լիրիկական ինչպիսի՜ ընդգրկում) մի անգամ եւս (ինչ ուժգնութեամբ եւ աւիւնով` յիշենք նրա գլուխգործոցը. «Նամակ Նոյին» ժողովածուն (1987) վերստեղծում ու դատապարտում է ժամանակակից աշխարհի հրէշաւոր արատները` Ցեղասպանութիւն, ազգերի տեղահանութիւն, անարդար եւ մահաբեր պատերազմներ, մարդկային եւ պետական խղճի փոշիացում եւ այլն…

ԳԷՈՐԳ ԷՄԻՆ
Բանաստեղծ

 

Մօտ 70 տարի գիտենք հայերին ու նրանց պայքարի մասին ընդդէմ բնաջնջման: Այդ հատուածը մեր ժամանակների պատմութեան սեւ կէտերից է: Ու չնայած լսել էինք ամերիկահայ գաղութից հրաշալի ձայներ, բայց մինչեւ այսօր չգիտէինք ժամանակակից հայ պոէզիան:

Այժմ ապրող մեծագոյն բանաստեղծներից մէկը թարգմանաբար մեզ է ներկայացուած, ու մենք ներքին երախտագիտութեամբ ենք վերաբերւում նրա գրքին:

Այն հզօր է, կենսական, վառ եւ խորապէս նշանակալից: Այն գերիրապաշտական է պատմական անհեթեթի ընդհանրացմամբ` ահաբեկչութիւն եւ ցեղասպանութիւն: Գիրքը հոյակապ է, այն յաւերժօրէն ահագնագոչ է, ահազանգող:

ՀԷՅՏԸՆ ԿԵՐՈՒԹ
Բանաստեղծ

Նախորդը

Օրացոյցիս Վրայ Երկու Թուականներ

Յաջորդը

Արտեմ Յարութիւնեանի Բանաստեղծութեան Ընդմէջէն

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.