Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչպէ՞ս Են Երբեմն «Խօսում» Գրքերը. Նախագիծ` Տեսողական Խնդիրներ Ունեցող Մարդկանց Համար

June 21, 2013
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Վերջերս լոյս է տեսել «Խօսող գրքեր» նախագծի 6-րդ ձայնասկաւառակը, որի հեղինակը Գայեանէ Կլեկչեանն է:  Դեռեւս 2006թ. ստեղծուեց այս նախագիծը` «Լսել` նշանակում է տեսնել» մօտեցմամբ: Նախագիծը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար է, որոնց հնարաւորութիւն է տրւում ծանօթանալ հայ եւ արտասահմանեան գրականութեանը: Ստեղծագործութիւններին զուգահեռ, հնչում է նաեւ լաւ երաժշտութիւն: Ընդ որում, ձայնասկաւառակները չեն վաճառւում,  թողարկուել են սահմանափակ քանակով: Ի դէպ, նշեմ, որ 6-րդ ձայնասկաւառակը MP3 ձեւաչափ է, որտեղ տեղ են գտել Հրանդ Մաթեւոսեանի «Ծառերը», Օ՛ Հենրիի «Վերջին տերեւը», Կարսիա Մարքեսի «Ամենագեղեցիկ ջրահեղձ աշխարհում», «Երկնագոյն շան աչքերը» եւ Վահան Վարդանեանի ստեղծագործութիւնները: Նախագծի մասին էլ զրուցեցինք Գայեանէ Կլեկչեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս առաջացաւ նման նախագիծ ստեղծելու մտայղացումը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Կարծում եմ` նախ եւ առաջ տեսակի խնդիր կայ, այնուհետ` ապրուած եւ չապրուած ճանապարհ: Աշխատել եմ Խարբերդի մասնագիտացուած մանկատանը, այնուհետ «Զատիկ» մանկատանը, «Փիւնիկ»-ում:

Հ.- Եւ ինչպէ՞ս յայտնուեցիք Խարբերդում:

Պ.- Խարբերդում յայտնուեցի դէպքերի բերումով: 90-ական թթ. էին: Մայրս պատահական կարդաց մի յայտարարութիւն, որ բժշկական կազմակերպութեան համար պահանջում էր մասնագէտներ: Ի հարկէ, սկզբից առարկեցի` ասելով, որ այդ աշխատանքի համար պահանջւում են համապատասխան մասնագէտներ, մինչդեռ ես այդ մասնագիտական կրթութիւնը չունէի: Չնայած դրան, դպրոցական տարիներին` իններորդ դասարանում սովորելիս, օգնում էի իննսունամեայ մի տատիկի: Այլ կերպ ասած, օգնելու, կարեկցելու յատկութիւնը ձեւաւորուել էր դեռեւս այդ տարիներին: Սա  վստահութիւն էր տալիս մօրս, որ ինձ համոզէր նշեալ աշխատանքի համար դիմելու: Խարբերդի մանկատուն գնացի, եւ մինչ կը կարդային անուն-ազգանունս, մանկատան աստիճաններին տեսայ երեխաներից մէկին` Արթուրին, կիսամերկ վիճակում, անհասկանալի բան կատարուեց իմ ներսում: Մի քանի վայրկեանների ընթացքում ուզում էի յետ կանգնել իմ որոշումից, բայց հէնց այդ ժամանակ կարդացին իմ անուն-ազգանունը եւ հարցազրոյցի կանչեցին: Մասնագիտական հարցեր չտուեցին, յիշում եմ, որ միայն մի բառ ասացի` սիրում եմ, յետոյ դուրս եկայ: Հարցազրոյցը յաջողութեամբ անցան երկու հոգի, որոնք պահանջուած մասնագիտութիւնը չունէին: Աւելի ուշ հասկացայ, որ մեզ երկուսիս ընդունելի էին մարդկային տեսակի շնորհիւ:

Հ.- Դժուա՞ր էր:

Պ.- Ե՛ւ դժուար էր, ե՛ւ տրամպլինային: Խարբերդից յետոյ որեւէ այլ տեղ ինձ չզարմացրեց: Յիշում եմ` մի անգամ երեխաներին տարել էի կրկէս, որտեղ հասարակութիւնը նախ զարմացած էր նայում, յետոյ, կարծես, «հալւում» է այդ հայեացքների սառոյցը, սկսում են սիրով վերաբերուել: Գիտէք, կեանքում պէտք է միայն սէր տալ: Նրանցից ամենաշատը, որ սովորել էի, դա այն է, որ նրանք սիրել գիտեն: Նրանք անշահախնդիր են սիրում: Շատերի պէս չեն սիրում, որովհետեւ դրա դիմաց որեւէ ակնկալիք ունեն: Իրենք սիրում են առանց մտածելու, առանց նման մտքերի: Այնուհետ տարիների փորձը, շփումը  հաւաքուելով` «հող» նախապատրաստեցին «Խօսող գրքեր» նախագծի համար: Ժամանակը պէտք է հասցնի մարդուն այն կէտին, ինչ նա ուզում է անել: 5 տարի պահանջեց «Խօսող գրքերի» 6-րդ ձայնասկաւառակի թողարկման համար:  Դա գիրք գրելու կամ կտաւ նկարելու նման մի բան է: Դա լուրջ նուիրում է, որը չի ցուցաբերւում միայն իմ կողմից: Ի հարկէ, ես եմ կազմակերպում, բայց առանց այդ մարդկանց նուիրումի չէի կարող: Ձայնասկաւառակը, բացի լաւ գրականութիւնից, նաեւ լաւ երաժշտութիւն է «մատուցում»: Իսկ լաւ գրականութիւնն այն է, որը հարց է առաջացնում ընթերցողի մօտ, մտածելու հնարաւորութիւն է տալիս, եւ հոգում թողնում է հետք: Ձայնասկաւառակի համար ծախսւում է խորհրդանշական գումար: Այստեղ կարեւորը նուիրումն ու սէրն է:

Հ.- Այնուամենայնիւ, հեշտ չէ պատկերացնել այդ լսարանի իրական ապրումները: Երբեմն մեր որակումներն անզգուշ են: Ո՞րն է նրանց չվիրաւորելու սահմանը:

Պ.- Այդ մարդկանց պայմանականօրէն կարելի է բաժանել մի քանի խմբերի: Մարդիկ կան, որոնք ընդունում են դա, քանի որ տէ ֆաքթօ, փաստացի, դա այդպէս է: Իսկ աւելի մեղմ լինելու համար գուցէ պէտք է ասել տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ: Գիտէք, այդ մարդիկ այնպիսի լաւ հումորի զգացում ունեն: Նրանք երբեմն ասում են այնպիսի արտայայտութիւններ, որոնք անհաւանական կարող են թուալ մեզ, ինչպէս, օրինակ, «աչքիդ է էրեւում, թէ էդպէս կ՛անես» կամ «աչքիս էրեւում է, թէ բանալին ինձ մօտ է»: Մենք ինքներս ենք սահմաններ դնում:

Հ.- Ինչո՞ւ ենք դնում այդ սահմանները: Վախենո՞ւմ ենք:

Պ.- Սահմաններ ենք դնում, որովհետեւ մենք խնդիր ունենք: Գտնում եմ, որ լուսանցքային խումբը խնդիր չունի, խնդիրը մեր մէջ է: Հասարակութիւնը խնդիր ունի: Օրինակ, երբ շփւում ես  Խարբերդի մասնագիտացուած մանկատան երեխայի հետ, նա ընդառաջ է գալիս քեզ, որովհետեւ նա շփման խնդիր չունի: Մենք նրանցից սովորելու շատ բան ունենք: Մենք նրանցից պէտք է սովորենք սիրելու կարողութիւն ունենալը, բայց դա այնքան դժուար բան է:

Հ.- Ի՞նչ է փոխւում մարդկային աշխարհում:

Պ.- Կարծում եմ` մարդը չի աճել քարանձաւից դուրս գալուց յետոյ: Մենք չենք փոխուել, թէեւ ոմանք  կարող են հակառակն ապացուցել` մէջբերելով արհեստագիտութիւնների զարգացումը: Բայց դա այնքան սուտ է: Մարդ տեսակը չի աճել: Երբ այսօր խօսում են Եւրոպայում տարածուող համասեռամոլութեան մասին, ոմանք զարմանում են, բայց այդ նոյն երեւոյթը եղել է նաեւ Հին Հռոմում: Մարդը միշտ էլ նոյնն է եղել` թէ՛ համացանցի առկայութեան, թէ՛ բացակայութեան ժամանակ:

Հ.- Իսկ ինչո՞ւ է մարդն ապրում:

Պ.- Մարդն անկախ իրենից ծնուել է, հետեւաբար պէտք է ապրի: Մարդն ապրում է` կեանքի վայելքը եւ պատասխանատուութիւնը ստանձնելով: Օրինակ, որեւէ միրգ առաջին անգամ համտեսելու զգացողութիւնն այլեւս չի կրկնւում, նոյն միրգը կարող ես համտեսել շատ անգամներ, բայց առաջին զգացողութիւնն այլեւս չի լինում: Միւս կողմից, մարդը կրում է պատասխանատուութիւն` անկախ իր կամքից: Մարդն իր կեանքի ամբողջ ընթացքում վայելքի մէջ իրեն է փնտռում, իսկ վայելքը պէտք է ճիշդ հասկանալ, եւ երբ յոգնում է այդ փնտռտուքներից, իրեն սկսում է փնտռել ուրիշների մէջ:

Հ.-  Ի՞նչ գոյներով էք ընկալում կեանքը:

Պ.- Մանուշակագոյնի եւ նարնջագոյնի խառնուրդով: Հիմա սկսել եմ նկարել: Կարծում եմ` դժուարութիւններն ու անյաջողութիւնները կնոջը  նոր բացայայտումների են մղում:

Հ.- Ինչի՞ց էք ամենաշատը վախենում:

Պ.- Վախենում եմ մարդկային կորստից, բայց դրան էլ փիլիսոփայօրէն կարելի է մօտենալ: Ամենակարեւոր բանը հոգին է: Նոյնիսկ մեռնելուց յետոյ է մնում հոգին:

Հ.- Ինչքանո՞վ են մօտ երազանքներն ու իրականութիւնը: Երազանքները կարո՞ղ են վերադառնալ իրականութիւն:

Պ.- Երազանքները պէտք է դարձնել իրականութիւն: Պէտք է չերազել, այլ երազանքը պէտք է դարձնել նպատակ: «Խօսող գրքեր» նախագիծն այդպիսին էր ինձ համար:

Հ.- Կա՞յ գրական հերոս, որ ապրում է ձեր մէջ:

Պ.- Ո՛չ, մի ժամանակ Էքզիւփերիի «Փոքրիկ իշխանն» էր: Եթէ ուշադիր կարդաք, կը զգաք, որ դա ընկճուած մարդու գրած է: Նա փորձել է անել ինչ-որ լուսաւոր բան, բայց նաեւ ինքնասպանութեան է տարել: Ինչպէս ասւում է գրքում` Փոքրիկ իշխանն ընկերացաւ օձի հետ` չլսելով խելացի աղուէսի խօսքերը:

Երեւան-Պէյրութ

 

 

Նախորդը

Նամականի. Ո՞վ Կը Ճշդէ Առաջնահերթութիւնը

Յաջորդը

Ճեպընթաց Թաղում…

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.