Տարուելով արագ ձեռք բերուող բարիքներով տենդագին հաճոյք ստանալով` քաղաքացիները հասարակական գործերի վարոյթը յանձնում են պետութեանը եւ շուտով կորցնում են այն բոլոր յատկանիշները, որոնք ստեղծել են նրանց երբեմնի մեծութիւնը: Այդ ժամանակ հարեւան բարբարոսներն ու կիսաբարբարոսները, ունենալով շատ փոքր պահանջմունքներ եւ շատ ինտենսիվ իտէալ, արշաւանք են իրականացնում չափից աւելի քաղաքակիրթ ժողովրդի դէմ, ոչնչացնում են նրան եւ փլուզուած քաղաքակրթութեան աւերակների վրայ ստեղծում են նորը:
ԿԻՒՍԹԱՒ ԼԸ ՊՈՆ
1988 թ. փետրուարին սկսուած ղարաբաղեան շարժումը 1990-ականների սկզբներից փոխակերպուելով Հայաստանի երրորդ հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ձեւաւորման զուգահեռ գործընթացների` իր գաղափարներն ու նպատակները փոխանցեց ազգերի մրցակցութեան ու համագործակցութեան համաշխարհային թատերաբեմում հայութեանը ներկայացնող պետական կազմաւորումներին:
Իսկ Շարժման նման վերակերպաւորմանը յաջորդած ղարաբաղեան պատերազմը արձանագրեց ոչ միայն հայրենի տարածքների մի մասի ազատագրման, այլեւ Մեծ եղեռնից յետոյ հայութեանը համակած զոհի բարդոյթի յաղթահարման իրողութիւնները: Ուստի յետպատերազմեան տարիներին` ղարաբաղեան հակամարտութեան չկարգաւորուած լինելու պայմաններում, այս ձեռքբերումները պահպանելու եւ ամրապնդելու խնդիրն անխուսափելիօրէն տեղափոխուեց Ազրպէյճանի հետ ռազմավարական դիմակայութեան հարթութիւն: Սկսուեց հայ-ազրպէյճանական հեռակայ մրցակցութիւն կեանքի բոլոր բնագաւառներում` քաղաքականութիւնից մինչեւ տնտեսութիւն, բանակաշինութիւն, մշակոյթ եւ անգամ պատմութեան գիտական ուսումնասիրութիւն:
Նման պայմաններում ժամանակի գործօնի վճռորոշ դերակատարութիւնը գիտակցելու առաջադրանքը շարունակաբար ստիպել եւ այսօր էլ ստիպում է մեզ խորութեամբ ընկալելու եւ ինքներս մեզ համար վերաիմաստաւորելու ռազմարուեստի մեծագոյն տեսաբան Քարլ ֆոն Քլաուզեւիցի «Պատերազմը քաղաքականութեան շարունակութիւնն է, սակայն այլ միջոցներով» եզրայանգումը: Քանզի անցած տասնամեակներում այս թեւաւոր ասոյթի տրամաբանութիւնը մեզ համար շրջուել ու վերածուել է «Քաղաքականութիւնն էլ պատերազմի շարունակութիւնն է, սակայն այլ միջոցներով» բանաձեւի: Սրանից բխում է, որ Ղարաբաղեան շարժմանն ու պատերազմին յաջորդած տարիներին մեր հաւատարմութիւնը Շարժման իտէալներին ու նահատակ-ազատամարտիկների յիշատակին ուղիղ համեմատական է հայկական երկու պետութիւնների ներուժ-կարողականութեան մեծացման եւ հակադարձ համեմատական` Ազրպէյճանի համեմատ նրանց հնարաւորութիւնների նուազման միտումին:
Անշուշտ, գնահատման այս ճշգրիտ .ու առարկայական չափանիշը վիճակագրական տուեալների համեմատական քննութեան դաշտ տեղափոխելու համար հարկ է որոշակի սրբագրումներ կատարել մեզանում ու մանաւանդ` Ազրպէյճանում յաճախ արհեստականօրէն ուռճացուող պաշտօնական թուերի մէջ: Սակայն դրանցում միանգամայն հնարաւոր մասնակի անճշդութիւնները եւ անգամ պաշտօնական Պաքուին դեռեւս խորհրդային շրջանից բնորոշ վիճակագրական աճպարարութիւնները որեւէ կերպ չեն կարող քօղարկել անցած տարիներին արձանագրուած այն հիմնական միտումները, որոնց հետ բախւում ենք ամէն քայլափոխի:
Ղարաբաղեան պատերազմի նախօրէին` 1980-1990-ականների սահմանագծին, Հայաստանն ու Ազրպէյճանը, իսկ աւելի լայն` տարածաշրջանային առումով, հայերն ու ազրպէյճանցիները ունէին համեմատելի տնտեսական եւ ժողովրդագրական ցուցանիշներ, որոնց առկայութեան պայմաններում առաջին պլան էր դուրս եկել մարդկային գործօնը` որակական յատկանիշների իր ողջ գունապնակով. միտք, հմտութիւն, կազմակերպուածութիւն եւ հաւատ: Դա պայմանաւորուած էր նրանով, որ 1960-1980-ականներին Խորհրդային Հայաստանը տպաւորիչ յաջողութիւններ էր արձանագրել երկրի արդիւնաբերականացման եւ իր փոքր տարածքներում հայութեան համեմատաբար մեծ զանգուածներ կենտրոնացնելու գործում:
Աւելի՛ն. 1980-ականների վերջերին մեր երկրի ունեցած մօտ 3.5 միլիոն ազգաբնակչութեամբ եւ դրան գումարած` իւրաքանչիւրը 400-450 հազարի սահմանագծին տատանուող ազրպէյճանահայութեամբ եւ վիրահայութեամբ, տարածաշրջանի ողջ հայութիւնը մօտաւոր հաշուարկներով կազմում էր Ազրպէյճանի ոչ հայկական եւ Հարաւային Կովկասի ազրպէյճանական բնակչութեան ընդհանուր թուաքանակի կէսից աւելին. մօտ 4,4 միլիոն` 7,2 միլիոնի դիմաց, ինչը միանգամայն համեմատելի ցուցանիշ էր:
Յաջորդ տասնամեակում, անգամ 1988 թ. երկրաշարժից ու ղարաբաղեան պատերազմից յետոյ էլ Հայաստանը սկզբունքօրէն չէր զիջում Ազրպէյճանին նաեւ իր տնտեսութեան հիմնական ցուցանիշներով: Այսպէս` պատերազմից ընդամէնը 3 տարի անց` 1997-ին, ըստ «Տասիսի» 2000 թ. հրատարակած հարաւկովկասեան տարածաշրջանի վիճակագրական տարեգրքի` Հայաստանի պետպիւտճէի եկամտային մասը եղել է 350,1, իսկ Ազրպէյճանինը` 599,2 միլիոն տոլար, այսինքն` մօտ 1,5 անգամով աւելի:
Նման պայմաններում սկզբունքային նշանակութիւն չունեցաւ նոյնիսկ ԽՍՀՄ-ից ժառանգութիւն մնացած զինամթերքի քանակութեան առումով մարտական գործողութիւնների սկզբում Ազրպէյճանի ձեռք բերած մեծ առաւելութիւնը: Փորձագիտական գնահատականներով` այն դիտարկւում էր 22 անգամի սահմաններում, քանի որ մինչեւ 1991 թուականը Ազրպէյճանում էին գտնւում ԽՍՀՄ-ի Անդրկովկասեան ռազմական շրջանի հիմնական` թիկունքային զինապահեստները, որոնք, բնականաբար, թալանուեցին Ժողճակատի կողմից: Այս որոշ չափով ուռճացուած ցուցանիշն անգամ խոչընդոտ չդարձաւ ղարաբաղեան պատերազմում ձեռք բերուած յաղթանակի համար, որովհետեւ հայկական կողմը նորանկախ Ռուսաստանի հանդէպ հաշուենկատ քաղաքականութեան եւ այլ միջոցներով գտաւ նման առաւելութիւնը չէզոքացնելու հնարաւորութիւններ:
Աւելի՛ն. ղարաբաղեան շարժումն ու դրան յաջորդած պատերազմը 1990-ականների առաջին կէսին զգալիօրէն կրճատեցին մեր հակառակորդ Ազրպէյճանի քանակական գերակշռութիւնը թէ՛ տարածքների, թէ՛ տնտեսական ներուժի եւ թէ՛ մարդուժի տեսանկիւնից: Արդիւնքում` թէեւ պատերազմից յետոյ էլ Ազրպէյճանն ունէր որոշ` զուտ թուաբանական առաւելութիւններ, սակայն երկու երկրների կարեւորագոյն ցուցանիշները արդէն աւելի քան համեմատելի, նոյնիսկ հաւասարազօր մեծութիւններ էին: Եւ իրականում` սա էր ղարաբաղեան պատերազմի այն ռազմավարական ձեռքբերումը, ինչը յետպատերազմեան տասնամեակներում թոյլ էր տալիս վստահութեամբ նայել մեր ապագային:
Սակայն սկսած 2000-ականների կէսերից` «Պաքու-Թիֆլիս-Ճէյհան» նաւթամուղի կառուցումն աւարտելու եւ այլ էներգետիկ ծրագրերի գործարկման միջոցով Ազրպէյճանը կարողացաւ բեկում մտցնել Հայաստանի հետ հեռակայ տնտեսական մրցակցութեան եւ դրա հետ կապուած` բնակչութեան վերարտադրութեան ասպարէզներում, իսկ 2000-ական թուականների վերջերից անցաւ հիմնական ռազմական սարքերի ցուցանիշներով եւս վճռական առաւելութեան հասնելու քաղաքականութեան իրականացմանը, այսինքն` ռազմավարական գերակշռութեան ապահովմանը:
Այսպէս` այս մտահոգիչ իրադարձութիւններից մօտ մէկ տասնամեակ անց 2008-ին, մեր հակառակորդի 1997-ին ունեցած 1,5 անգամի առաւելութիւնը տնտեսութեան հիմնական բնագաւառներում արդէն հասել էր մօտ 4-5 անգամի: Իսկ 2011-ին, Հայաստանի Հանրապետութեան արձանագրած 17.941 միլիառ տոլարի (մէկ շնչին` 5.384 տոլար) խիստ համեստ համախառն ներքին արդիւնքի դիմաց Ազրպէյճանն արդէն ունէր 94.318 միլիառ տոլարի (մէկ շնչին` 10.340 տոլար) տպաւորիչ արդիւնք:
2000-ականներին Հայաստանից առաջ պոկուելու եւ ուժերի յարաբերակցութիւնը փոխելու մտահոգիչ գործընթացներ արձանագրուեցին նաեւ ժողովրդագրական հաշուեկշռի ասպարէզում: Այսպէս` շուրջ 10 տարի «տարօրինակ կերպով» անընդհատ 3 միլիոնի սահմանագծին տատանուող, իսկ իրականում նուազող Հայաստանի բնակչութիւնը 2011 թ. հոկտեմբերի 12-21-ի մարդահամարի տուեալներով կազմեց 3. 018. 854, որից հանրապետութիւնում մշտապէս բնակուող` 2 . 871. 771: Ուստի որքան էլ անվիճելիօրէն ուռճացուած լինի մէկ տարի անց` 2012-ի մարդահամարով ստացուած Ազրպէյճանի 9. 493. 600-ը, բոլոր դէպքերում, այն մեր երկրում առկայ իրական ազգաբնակչութեանն արդէն գերազանցում է 3 անգամով:
Մի փոքր այլ դրութիւն ստեղծուեց կողմերի հիմնական ռազմատեխնիկական ցուցանիշների բնագաւառում, որոնց մի մասը թէեւ գաղտնի էր պահւում, բայց փոփոխութիւնների ընդհանուր միտումն այստեղ էլ ակնյայտ էր անգամ անզէն աչքով: Եւ որեւէ գաղտնիք չենք բացի, եթէ պնդենք, որ վերջին տարիներին ուժերի խարխլուող յարաբերակցութիւնը եդիմանում էէ որակական որոշ ցուցանիշների եւ կողմերի միջեւ հաւասարակշռութեան պահպանման նպատակ ունեցող Ռուսաստանի ռազմական սարքերի աջակցութեան շնորհիւ:
Եզրակացութիւնը պարզ է. սկսած 1990-ականների վերջերից` Հայաստանը պարտութիւն է կրել Ազրպէյճանից տնտեսական մրցակցութեան եւ դրա վրայ հիմնուող` հակամարտող կողմերի ուժերի ու հնարաւորութիւնների փոփոխութեան ասպարէզում: Հարց է առաջանում. ի վերջոյ, տարածաշրջանի եւ ընդհանրապէս համաշխարհային պատմութեան մէջ այդ ե՞րբ է եղել, որ հայը խաղաղ-տնտեսական մրցակցութեան ասպարէզում պարտութիւն կրի թուրքից, այն էլ` նրա յետամնաց-ազրպէյճանցի տեսակից: Որովհետեւ անաւարտ պատերազմի պայմաններում ծաւալուող հեռակայ մրցակցութեան մէջ պարտուել հակառակորդին` նշանակում է բացել նոր պատերազմի դուռը: Աւելի՛ն. պէտք չէ մոռանալ, որ երբ հակամարտող կողմերի միջեւ առկայ համեմատելի ցուցանիշներն աստիճանաբար անհամեմատելի են դառնում, ապա նոր դիմակայութեան մէջ դրութիւնը չեն կարող փրկել անգամ զանգուածային խիզախութիւնն ու ինքնազոհութիւնը: Ուստի 1990-ականների վերջերին ու մանաւանդ 2000-ականներին որքան աւելի առարկայացաւ մեր հակառակորդի ուժերի ու հնարաւորութիւնների աճի միտումը, այնքան Հայաստանի ղեկավարների մօտ ուժեղացաւ այդ ամէնը ոչ թէ սեփական ջանքերով, այլ երրորդ կողմի, տուեալ պարագայում` Ռուսաստանի ռազմական սարքերի աջակցութեամբ փոխհատուցելու ձգտումը:
Որ՞ն էր խաղաղ մրցակցութեան ասպարէզում մեր պարտութեան պատճառը` սեփական հնարաւորութիւնների պակասը՞, դրանք իրացնելու ցանկութեան բացակայութի՞ւնը, թէ՞ մէկ այլ` աւելի կարեւոր գործօն: Տարբեր փորձագէտների ուսումնասիրութիւնները, այդ թւում` «Վէմ» հանդէսում հրապարակուած նախորդ գնահատականները առարկայական փաստերով ցոյց են տուել, որ անցած տասնամեակներում ո՛չ հնարաւորութիւնների պակաս ենք ունեցել եւ ո՛չ էլ համապատասխան ցանկութիւնն է բացակայել, գոնէ հրապարակային քաղաքականութեան մակարդակում: Աւելի՛ն. 1998-ի իշխանափոխութեան շրջանում տնտեսական մրցակցութեան մէջ հակառակորդին յաղթելու խնդիրը ձեւակերպուել է անգամ որպէս ռազմավարական առաջադրանք, որն այդպէս էլ մնացել է ցանկութիւնների ոլորտում: Ուստի երբ անցած տասնամեակներին ոմանք անզօր կերպով մեզ մատնացոյց էին անում Ազրպէյճանի նաւթը կամ կազը, որոնք համաշխարհային ասպարէզում վաղուց արդէն դադարել են լինել պետութիւնների մրցունակութիւնը պայմանաւորող վճռորոշ գործօններ, հայ հանրութեան մտածող մասի համար աւելի ու աւելի ակնյայտ էր դառնում, որ մենք չունենք սեփական հնարաւորութիւնների իրացման ցանկութիւնը ռազմավարական քայլերի վերածելու վճռականութեամբ լցուած ազգային-պետական ընտրախաւ: Ղարաբաղեան շարժման բովով անցած եւ նրա յաղթանակները սեփական դրօշը դարձրած Հայաստանի երրորդ հանրապետութեան նոր, բայց իրականում հին պետական վերնախաւն անցած տարիներին մեր հանրութեանն ապացուցել է, որ ինքը ոչ միայն չի վերածուել ազգային-պետական ընտրախաւի, այլեւ հետեւողականօրէն խոչընդոտել է դրա ձեւաւորման գործին:
Ժամանակը ցոյց տուեց, որ ղարաբաղեան շարժման գաղափարական ու բարոյական արժէքների իրական կրողներին ասպարէզից դուրս մղած, իսկ 1990-ականների կէսերից երկիրը ժողովրդավարութեան ու տնտեսական առաջադիմութեան հունից դէպի կլանային համակարգն ու մենաշնորհային տնտեսութեան բնորդն առաջնորդած անկախ Հայաստանի պետական վերնախաւը, խորհրդային համակարգից մնացած երկու նոյնաբովանդակ «աղբիւրների» միախառնման եւ ապա տարանջատման գործընթացի ծնունդն էր. առաջինը` 1960-ականներին Հայաստանում ծաւալուած ազգային-պահանջատիրական շարժման մեկուսացման եւ կեղծ ժողովրդավարական այլախոհութիւն «աճեցնելու» շուրջ 20-ամեայ գործընթացի 1980-ականների «արտադրանքն» էր: Երկրորդը` Խորհրդային Ազրպէյճանի կուսակցական-պետական վերնախաւից 1980-ականների վերջերին տարանջատուած` նրա ղարաբաղեան հատուածի «երիտասարդական թեւը»: Ուստի բնական է, որ այդ վերնախաւը սկզբում զգուշաւոր կերպով, իսկ 1990-ականների վերջերից բացայայտօրէն Հայաստանում սկսեց ներդռնել ԽՍՀՄ-ի կենտրոնացուած տնտեսութեան «տխուր ժառանգութիւնը» այն մենաշնորհային համակարգը, որը շնորհիւ ահռելի բնական պաշարների, 1990-ականների վերջերից ժամանակաւոր ծաղկում էր ապրում Ռուսաստանում: Ընդ որում, եթէ Ռուսաստանում ու նաեւ Ազրպէյճանում գոյութիւն ունէին նման համակարգի ձեւաւորման համար անհրաժեշտ բնական պաշարներ, ապա Հայաստանում դրանք բացակայում էին: Անցած 20 տարիներին մեր երկրին վերեւից` պետութեան ղեկավարութեան կողմից, պարտադրւում էր «զարգացման» մի այնպիսի բնորդ, որի նպատակը ոչ թէ անկախ կեցութեան հիմքերի ամրապնդումն էր, այլ հետխորհրդային տարածքը «ընդհանուր արժեհամակարգի» շրջանակներում պահելու ցանկութիւնը: Բնական է, որ նման քաղաքականութեան կիրառումը նախատեսում էր Հայաստանի ինքնուրոյն զարգացման միակ իրական պաշարի` 1970-1980-ականներին մեր երկրում ստեղծուած եւ լուրջ յոյսեր ներշնչող արհեստագիտական հնարաւորութիւնների քայքայումը եւ մտաւոր ներուժի զգալի մասի դուրս մղումը: Ուստի նրանց զարգացման համար անհրաժեշտ դրամական միջոցներն ուղղուեցին 1990-ականների վերջերից մեզանում ծաղկում ապրած դղեակաշինութեան եւ զուարճանքի վայրերի ստեղծման բնագաւառը, այսինքն` պարզապէս «հողին յանձնուեցին»:
Մինչդեռ զարգացման որակական պաշարների հաշուարկուած օգտագործման շնորհիւ 1980-ականներին արհեստագիտական հնարաւորութիւնների եւ մտաւոր ներուժի առումով Խորհրդային Հայաստանի հետ նոյն մակարդակի վրայ գտնուող Մերձպալթիքայի հանրապետութիւնները իրենց անկախութեան ընթացքում թռիչքաձեւ զարգացում ապահովեցին, որի արդիւնքում` այսօր մօտաւորապէս նոյն` 3-3.2 մլն բնակչութիւնն ունեցող Լիթվայի եւ Լաթվիայի պիւտճէները բազմակի անգամ գերազանցում են Հայաստանի համապատասխան տուեալները:
Անլուրջ է այս ամէնի մէջ ղարաբաղեան շարժմանը «մեղադրելը», որովհետեւ նրանից ծնուած ազգային եռանդը միայն ու միայն առաջընթացին նպաստող գործօն էր: Հաշուարկները ցոյց են տալիս, որ որակական պաշարների` արհեստագիտական ու մտաւոր հնարաւորութիւնների գործարկման համար էական չէր նաեւ Հայաստանի մասնակի շրջափակման փաստը: Միակ էական գործօնը անկախացած Հայաստանի նոր, բայց իրականում հին պետական վերնախաւի անհամապատասխանութիւնն էր արդիական պետութեան ձեւաւորման հիմնախնդրին: Ժամանակը ցոյց տուեց նաեւ, որ նրա երկու թեւերը իրենց «պարտուողական» ու «յաղթողական» կեցուածքների դիմակայութեան նմանակումներով ծառայում էին ղարաբաղեան հիմնահարցի շահարկման միջոցով Հայաստանը աշխարհաքաղաքական պատանդի վերածելու խնդրի լուծմանը: Նոյն շինծու օրակարգի ծնունդն էր նաեւ ազգը «հայաստանցիների» ու «ղարաբաղցիների» բաժանելու գործընթացը, ինչը թոյլ տուեց է՛լ աւելի կառավարելի դարձնել «պարտուողականների» եւ «յաղթողականների» դիմակայութիւնը, որի վերջին` 2008-ի մարտիմէկեան արարից յետոյ երկիրն ընկղմուեց լճացման ու կատարեալ պարապուրդի գիրկը:
Իսկ 2008-ից յետոյ «վայելքների շրջանը» թեւակոխած Հայաստանի նոր-հին վերնախաւը անցած 5 տարիներին փաստօրէն փող աշխատելուց բացի որեւէ այլ նպատակ չունէր, ուստիեւ փողապետութեան վերածուած երկիրը ներքաշեց հայ-թուրքական արձանագրութիւնների եւ այլ ձախողուած գործարքների մէջ: Աւելի՛ն. տնտեսական ճգնաժամի ու լճացման պայմաններում, այս շրջանում երկրի արտաքին պարտքի գրեթէ եռապատկման «համաշխարհային մրցանիշը» սահմանած Հայաստանից շարունակուող արտագաղթը վերածուեց զանգուածային փախուստի: Եւ համընդհանուր յուսալքութեան մթնոլորտում աննկատ կերպով մօտեցած ղարաբաղեան շարժման 25-ամեակը, եզրափակելով մեր նորագոյն պատմութեան 25-ամեայ շրջափուլը, ակնյայտ դարձրեց հայոց պետականութեան հիմքերի քայքայման գործընթացը:
Ախտորոշումը պարզ է. ղարաբաղեան շարժման եւ պատերազմի արդիւնքում Հայաստանը մի կողմից` տէ ժիւրէ անկախացել է, իսկ տէ ֆաքթօ նաեւ հայրենի տարածքներ է ազատագրել, բայց միւս կողմից` Շարժման ընթացքում Հայաստանին ու Ղարաբաղին պարտադրուած նոր-հին վերնախաւի միջոցով աստիճանաբար սկսել է զրկուել սեփական ճակատագիրը տնօրինելու հնարաւորութիւնից:
Իսկ ախտաճանաչումն աւելի բարդ է. մեզանում անկախութեան տարիներին ակնյայտ է դարձել երկրի զարգացման ներքին ազդակներն արթնացնող կենսական եռանդի թուլացման միտումը, ինչը հնարաւորութիւն է տուել Հայաստանի պետական վերնախաւին իրական խնդիրների լուծումը փոխարինելու ազգային արժէքների ու խորհրդանշանների շուրջ թատերականացուած նմանակումներով: Դեռեւս 20-րդ դարի սկզբներին ամերիկացի նշանաւոր գրող Էլճին Կրոսքլոուսն էր նկատել, որ Հայաստանում «… խորհրդանշանները կազմում էին կեանքի էութիւնը»: Խորհրդանշաններն, իսկապէս, սրբազան տարածք են մեզ նման հին ժողովուրդների համար, որովհետեւ իբրեւ հաւաքականութիւն յաճախ գոյատեւել ենք դրանք տաբուների վերածելու, այլ ո՛չ թէ մեր հետագայ զարգացման ազդակները դարձնելու միջոցով: Անկախութիւնն ակնյայտ է դարձրել, որ մեզանում չի ձեւաւորւում ազգային արժէքների ու խորհրդանշանների էութեան ստեղծագործ ընկալումը, ինչը պետութեան համակեցական տեսլականը յստակեցնելու վճռորոշ պայմանն է: Մնալով յիշողութեան դաշտում` չենք կարողանում «ռացիոնալացնել» արժէքներն ու խորհրդանշանները` որպէս հին հնարաւորութիւնները «բացելու» նոր պատուհաններ: Ուստի օգտուելով դրանից, Հայաստանը ղեկավարող նոր-հին վերնախաւը մեր հաւաքական նպատակները շարունակաբար վերածում է վեհ, բայց խիստ անորոշ կարգախօսների եւ դրանք ծառայեցնում իր նպատակներին:
Այս պարունակում վերջինիս յաջողուել է ստեղծել նաեւ ղարաբաղեան շարժման իտէալներին հաւատարմութեան իր կեղծ յղացքը, որը հիմնուած է ոչ միայն ժողովրդի յաղթանակի իւրացման, այլեւ ժողովրդին յաղթելու նպատակադրումի վրայ: Համաձայն այդ յղացքի` ազգային հպարտութեան խորհրդանշան Ղարաբաղը մի իւրայատուկ մեղայական, որն ամէն անգամ ապահովում է Հայաստանի պետական վերնախաւի մեղքերի թողութիւնը: Մինչդեռ, իրականութիւնն այն է, որ նման սրբազնացուած խորհրդանշանն ի չարս օգտագործելու միջոցով երկրի զարգացման ու հզօրացման ընթացքի կասեցումը «հեռակայ մահավճիռ» է հէնց իր` կենդանի ու շնչող Ղարաբաղի համար: Երբ հակառակորդն ուժեր է կուտակում, հասարակութեանը մոլորեցնելու այդօրինակ գործելակերպը նրան շեղում է այն իրողութեան գիտակցումից, որ 1994-ի մայիսից սկսած` Շարժման իտէալներին մեր հաւատարմութեան աստիճանը չափւում է միայն ու միայն ներքաղաքական ու ներազգային օրակարգերի որոշակիութեամբ ու յստակութեամբ:
Նման պայմաններում այսօր` ղարաբաղեան շարժման սկզբնաւորումից 25 տարի անց, արթնացել է երկրի գահավիժող ընթացքից անհանգստացած Հայաստանի քաղաքացիների ինքնապահպանման բնազդը, որոնք «ընտրութիւններում» ձեռք բերուող «բարիքներով» պարբերաբար հաճոյք ստանալու փոխարէն յանգել են սեփական ճակատագրին տէր կանգնելու անհրաժեշտութեան գիտակցմանը: Այսինքն ժողովուրդը բնազդաբար սկսել է ըմբռնել իր ռէալ բովանդակութիւնից` մարդուց դատարկուող ազգային արժէքների ու խորհրդանշանների իռացիոնալ պաշտամունքի շահարկումից բխող վտանգները:
Ուստի ստեղծուած իրավիճակում մեծագոյն կամք ու նաեւ զգուշութիւն է հարկաւոր մի կողմից` քաղաքացիական գիտակցութեան վերելքի եւ ինքնակազմակերպման ճանապարհով ներքին բարեփոխումների հասունացած խնդիրը տեղից շարժելու, իսկ միւս կողմից` արտաքին ճակատում «կտրուկ շարժումներից» խուսափելու համար: Այս բարդագոյն առաջադրանքն իրականացնելու գործում Հայաստանի ու հայութեան հիմնական դաշնակիցը ժամանակն է, որն առայժմ բարեհաճ է մեր հանդէպ: .
Ամփոփելով ղարաբաղեան շարժման 25-ամեակի հաշուեկշիռը` պարտաւոր ենք կրկին ու կրկին խոստովանել դառն ու ամօթալի ճշմարտութիւնը. պատերազմում ձեռք բերուած փայլուն յաղթանակից յետոյ, խաղաղ մրցակցութեան մէջ, հազարամեակների պատմութիւն ունեցող քաղաքակրթութիւնը պարտուել է երկու-երեք սերունդ առաջ Մուղանի տափաստաններում ու յարակից լեռներում խաշնարածութեամբ զբաղուող, իսկ այժմ նաւթահորերում «սեւ ոսկի» արդիւնահանող հարեւան բարբարոսներից ու կիսաբարբարոսներից, որոնց պապերը մի քանի տասնամեակ առաջ չգիտէին անգամ, թէ ի՞նչ է դրամը, ուստիեւ սեփական հարստութիւնը չափում էին… ոչխարների գլխաքանակով: Այդ պատճառով ակնյայտ է դառնում, որ եթէ 1990-ականներին նրանց արշաւանքը յետ ենք մղել հիմնականում մեր սեփական ներուժ-կարողականութեան շնորհիւ, ապա այդ թանկագին ձեռքբերումը ներկայումս պահպանւում է հիմնականում արտաքին ուժերի բարենպաստ դասաւորութեան շնորհիւ: Իսկ դա նշանակում է, որ մեր առջեւ առայժմ բաց է ներքնապէս մաքրուելու եւ ամրապնդուելու թերեւս վերջին ժամանակային պատուհանը:
Ուրեմն, հաւատարմութիւնը ղարաբաղեան շարժման իտէալնեերին հրամայաբար պահանջում է 1988-ի օրինակով նորից սեփական կամքը պարտադրել Հայաստանի պետական վերնախաւին` նրան դարձնելով ոչ թէ արտաքին իրողութիւնների, այլ հայ ժողովրդի պատանդը: Դա է 1988-ին սկսուած ղարաբաղեան շարժման այն անանց խորհուրդը, որը խիստ արդիական է մեր օրերում:
Հակառակ դէպքում Հայաստանի համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխութիւնից յետոյ, ղարաբաղեան շարժման ու պատերազմի արդիւնքում առաջին անգամ հիմնաւորապէս ձախողուած մեր հարեւան բարբարոսներն ու կիսաբարբարոսները իրենց հերթական արշաւանքը կը ձեռնարկեն մեր ժողովրդի դէմ, կ՛ոչնչացնեն կամ դուրս կը մղեն նրան եւ ազգային արժէքների ու խորհրդանշանների «պատկերասրահից» այդպէս էլ ռէալ իրականութիւն չտեղափոխուած քաղաքակրթութեան աւերակների վրայ կ՛ամրապնդեն իրենց ցեղասպան պետութիւնը, որի դէմ ուղղուած բողոքի ցոյցերի մէջ աստիճանաբար կը մարի հերթական անգամ սեփական հողից կտրուած հայոց կենսական եռանդի մնացած մասը:
Տարուելովարագձեռքբերուողբարիքներովտենդագինհաճոյքստանալով` քաղաքացիներըհասարակականգործերիվարոյթըյանձնումենպետութեանըեւշուտովկորցնումենայնբոլորյատկանիշները, որոնքստեղծելեննրանցերբեմնիմեծութիւնը: Այդժամանակհարեւանբարբարոսներնուկիսաբարբարոսները, ունենալովշատփոքրպահանջմունքներեւշատինտենսիվիտէալ, արշաւանքենիրականացնումչափիցաւելիքաղաքակիրթժողովրդիդէմ, ոչնչացնումեննրանեւփլուզուածքաղաքակրթութեանաւերակներիվրայստեղծումեննորը:
ԿԻՒՍԹԱՒԼԸՊՈՆ
1988 թ. փետրուարինսկսուածղարաբաղեանշարժումը 1990-ականներիսկզբներիցփոխակերպուելովՀայաստանիերրորդհանրապետութեանեւԼեռնայինՂարաբաղիՀանրապետութեանձեւաւորմանզուգահեռգործընթացների` իրգաղափարներնունպատակներըփոխանցեցազգերիմրցակցութեանուհամագործակցութեանհամաշխարհայինթատերաբեմումհայութեանըներկայացնողպետականկազմաւորումներին:
ԻսկՇարժման նմանվերակերպաւորմանըյաջորդածղարաբաղեանպատերազմըարձանագրեցոչմիայնհայրենիտարածքներիմիմասիազատագրման, այլեւՄեծեղեռնիցյետոյհայութեանըհամակածզոհիբարդոյթիյաղթահարմանիրողութիւնները: Ուստիյետպատերազմեանտարիներին` ղարաբաղեանհակամարտութեանչկարգաւորուածլինելուպայմաններում, այսձեռքբերումներըպահպանելուեւամրապնդելուխնդիրնանխուսափելիօրէնտեղափոխուեցԱզրպէյճանիհետռազմավարականդիմակայութեանհարթութիւն: Սկսուեցհայ–ազրպէյճանականհեռակայմրցակցութիւնկեանքիբոլորբնագաւառներում` քաղաքականութիւնիցմինչեւտնտեսութիւն, բանակաշինութիւն, մշակոյթեւանգամպատմութեանգիտականուսումնասիրութիւն:
ՆմանպայմաններումժամանակիգործօնիվճռորոշդերակատարութիւնըգիտակցելուառաջադրանքըշարունակաբարստիպելեւայսօրէլստիպումէմեզխորութեամբընկալելուեւինքներսմեզհամարվերաիմաստաւորելուռազմարուեստիմեծագոյնտեսաբանՔարլֆոնՔլաուզեւիցի «Պատերազմըքաղաքականութեանշարունակութիւննէ, սակայնայլմիջոցներով» եզրայանգումը: Քանզիանցածտասնամեակներումայսթեւաւորասոյթիտրամաբանութիւնըմեզհամարշրջուելուվերածուելէ «Քաղաքականութիւննէլպատերազմիշարունակութիւննէ, սակայնայլմիջոցներով» բանաձեւի: Սրանիցբխումէ, որՂարաբաղեանշարժմաննուպատերազմինյաջորդածտարիներինմերհաւատարմութիւնըՇարժմանիտէալներինունահատակ–ազատամարտիկներիյիշատակինուղիղհամեմատականէհայկականերկուպետութիւններիներուժ–կարողականութեանմեծացմանեւհակադարձհամեմատական` Ազրպէյճանիհամեմատնրանցհնարաւորութիւններինուազմանմիտումին:
Անշուշտ, գնահատմանայսճշգրիտ .ուառարկայականչափանիշըվիճակագրականտուեալներիհամեմատականքննութեանդաշտտեղափոխելուհամարհարկէորոշակիսրբագրումներկատարելմեզանումումանաւանդ` Ազրպէյճանումյաճախարհեստականօրէնուռճացուողպաշտօնականթուերիմէջ: ՍակայնդրանցումմիանգամայնհնարաւորմասնակիանճշդութիւններըեւանգամպաշտօնականՊաքուինդեռեւսխորհրդայինշրջանիցբնորոշվիճակագրականաճպարարութիւններըորեւէկերպչենկարողքօղարկելանցածտարիներինարձանագրուած այնհիմնականմիտումները, որոնցհետբախւումենքամէնքայլափոխի:
Ղարաբաղեանպատերազմինախօրէին` 1980-1990-ականներիսահմանագծին, ՀայաստաննուԱզրպէյճանը, իսկաւելիլայն` տարածաշրջանայինառումով, հայերնուազրպէյճանցիներըունէինհամեմատելիտնտեսականեւժողովրդագրականցուցանիշներ, որոնցառկայութեանպայմաններումառաջինպլանէրդուրսեկելմարդկայինգործօնը` որակականյատկանիշներիիրողջգունապնակով. միտք, հմտութիւն, կազմակերպուածութիւնեւհաւատ: Դապայմանաւորուածէրնրանով, որ 1960-1980-ականներինԽորհրդայինՀայաստանըտպաւորիչյաջողութիւններէրարձանագրելերկրիարդիւնաբերականացմանեւիրփոքրտարածքներումհայութեանհամեմատաբարմեծզանգուածներկենտրոնացնելուգործում:
Աւելի՛ն. 1980-ականներիվերջերինմերերկրիունեցածմօտ 3.5 միլիոնազգաբնակչութեամբեւդրանգումարած` իւրաքանչիւրը 400-450 հազարիսահմանագծինտատանուող ազրպէյճանահայութեամբեւվիրահայութեամբ, տարածաշրջանիողջհայութիւնըմօտաւորհաշուարկներովկազմումէրԱզրպէյճանիոչհայկականեւՀարաւայինԿովկասիազրպէյճանականբնակչութեանընդհանուրթուաքանակիկէսիցաւելին. մօտ 4,4 միլիոն` 7,2 միլիոնիդիմաց, ինչըմիանգամայնհամեմատելիցուցանիշէր:
Յաջորդտասնամեակում, անգամ 1988 թ. երկրաշարժիցուղարաբաղեանպատերազմիցյետոյէլՀայաստանըսկզբունքօրէնչէրզիջումԱզրպէյճանիննաեւիրտնտեսութեանհիմնականցուցանիշներով: Այսպէս` պատերազմիցընդամէնը 3 տարիանց` 1997-ին, ըստ «Տասիսի» 2000 թ. հրատարակած հարաւկովկասեանտարածաշրջանիվիճակագրականտարեգրքի` Հայաստանիպետպիւտճէիեկամտայինմասըեղելէ 350,1, իսկԱզրպէյճանինը` 599,2 միլիոնտոլար, այսինքն` մօտ 1,5 անգամովաւելի:
ՆմանպայմաններումսկզբունքայիննշանակութիւնչունեցաւնոյնիսկԽՍՀՄ–իցժառանգութիւնմնացածզինամթերքիքանակութեանառումովմարտականգործողութիւններիսկզբումԱզրպէյճանիձեռքբերածմեծառաւելութիւնը: Փորձագիտականգնահատականներով` այնդիտարկւումէր 22 անգամիսահմաններում, քանիորմինչեւ 1991 թուականըԱզրպէյճանումէինգտնւումԽՍՀՄ–իԱնդրկովկասեանռազմականշրջանիհիմնական` թիկունքայինզինապահեստները, որոնք, բնականաբար, թալանուեցինԺողճակատիկողմից: Այսորոշչափովուռճացուածցուցանիշն անգամխոչընդոտչդարձաւղարաբաղեանպատերազմումձեռքբերուածյաղթանակիհամար, որովհետեւհայկականկողմընորանկախՌուսաստանիհանդէպհաշուենկատքաղաքականութեանեւայլմիջոցներովգտաւնմանառաւելութիւնըչէզոքացնելուհնարաւորութիւններ:
Աւելի՛ն. ղարաբաղեանշարժումնուդրանյաջորդածպատերազմը 1990-ականներիառաջինկէսինզգալիօրէնկրճատեցինմերհակառակորդԱզրպէյճանիքանակականգերակշռութիւնըթէ՛տարածքների, թէ՛տնտեսականներուժիեւթէ՛մարդուժիտեսանկիւնից: Արդիւնքում` թէեւպատերազմիցյետոյէլԱզրպէյճաննունէրորոշ` զուտթուաբանականառաւելութիւններ, սակայներկուերկրներիկարեւորագոյնցուցանիշներըարդէնաւելիքանհամեմատելի, նոյնիսկհաւասարազօրմեծութիւններէին: Եւիրականում` սաէրղարաբաղեանպատերազմիայնռազմավարականձեռքբերումը, ինչըյետպատերազմեանտասնամեակներումթոյլէրտալիսվստահութեամբնայելմերապագային:
Սակայնսկսած 2000-ականներիկէսերից` «Պաքու–Թիֆլիս–Ճէյհան» նաւթամուղիկառուցումնաւարտելուեւայլէներգետիկծրագրերիգործարկմանմիջոցովԱզրպէյճանըկարողացաւբեկումմտցնելՀայաստանիհետհեռակայտնտեսականմրցակցութեանեւդրահետկապուած` բնակչութեանվերարտադրութեանասպարէզներում, իսկ 2000-ականթուականներիվերջերիցանցաւհիմնականռազմականսարքերիցուցանիշներովեւսվճռականառաւելութեանհասնելուքաղաքականութեանիրականացմանը, այսինքն` ռազմավարականգերակշռութեանապահովմանը:
Այսպէս` այսմտահոգիչիրադարձութիւններիցմօտմէկտասնամեականց 2008-ին, մերհակառակորդի 1997-ինունեցած 1,5 անգամիառաւելութիւնըտնտեսութեանհիմնականբնագաւառներումարդէնհասելէրմօտ 4-5 անգամի: Իսկ 2011-ին, ՀայաստանիՀանրապետութեանարձանագրած 17.941 միլիառտոլարի (մէկշնչին` 5.384 տոլար) խիստհամեստհամախառններքինարդիւնքիդիմացԱզրպէյճաննարդէնունէր 94.318 միլիառտոլարի (մէկշնչին` 10.340 տոլար) տպաւորիչարդիւնք:
2000-ականներինՀայաստանիցառաջպոկուելուեւուժերիյարաբերակցութիւնըփոխելումտահոգիչգործընթացներարձանագրուեցիննաեւժողովրդագրականհաշուեկշռիասպարէզում: Այսպէս` շուրջ 10 տարի «տարօրինակկերպով» անընդհատ 3 միլիոնիսահմանագծինտատանուող, իսկիրականումնուազողՀայաստանիբնակչութիւնը 2011 թ. հոկտեմբերի 12-21-իմարդահամարիտուեալներովկազմեց 3. 018. 854, որիցհանրապետութիւնումմշտապէսբնակուող` 2 . 871. 771: Ուստիորքանէլանվիճելիօրէնուռճացուածլինիմէկտարիանց` 2012-իմարդահամարովստացուածԱզրպէյճանի 9. 493. 600-ը, բոլորդէպքերում, այնմերերկրումառկայիրականազգաբնակչութեաննարդէնգերազանցումէ 3 անգամով:
Միփոքրայլդրութիւն ստեղծուեցկողմերիհիմնականռազմատեխնիկականցուցանիշներիբնագաւառում, որոնցմիմասըթէեւգաղտնիէրպահւում, բայցփոփոխութիւններիընդհանուրմիտումնայստեղէլակնյայտէրանգամանզէնաչքով: Եւորեւէգաղտնիքչենքբացի, եթէպնդենք, որվերջինտարիներինուժերիխարխլուողյարաբերակցութիւնըեդիմանումէէորակականորոշցուցանիշներիեւկողմերիմիջեւհաւասարակշռութեանպահպանմաննպատակունեցողՌուսաստանիռազմականսարքերիաջակցութեանշնորհիւ:
Եզրակացութիւնըպարզէ. սկսած 1990-ականներիվերջերից` ՀայաստանըպարտութիւնէկրելԱզրպէյճանիցտնտեսականմրցակցութեանեւդրավրայհիմնուող` հակամարտողկողմերիուժերիուհնարաւորութիւններիփոփոխութեանասպարէզում: Հարցէառաջանում. իվերջոյ, տարածաշրջանիեւընդհանրապէսհամաշխարհայինպատմութեանմէջայդե՞րբէեղել, որհայըխաղաղ–տնտեսականմրցակցութեանասպարէզումպարտութիւնկրիթուրքից, այնէլ` նրայետամնաց–ազրպէյճանցիտեսակից: Որովհետեւանաւարտպատերազմի պայմաններումծաւալուողհեռակայմրցակցութեան մէջպարտուելհակառակորդին` նշանակումէբացելնորպատերազմիդուռը: Աւելի՛ն. պէտքչէմոռանալ, որերբհակամարտողկողմերիմիջեւառկայհամեմատելիցուցանիշներնաստիճանաբարանհամեմատելիենդառնում, ապանորդիմակայութեանմէջդրութիւնըչենկարողփրկելանգամզանգուածայինխիզախութիւննուինքնազոհութիւնը: Ուստի 1990-ականներիվերջերինումանաւանդ 2000-ականներինորքանաւելիառարկայացաւմերհակառակորդիուժերիուհնարաւորութիւններիաճիմիտումը, այնքանՀայաստանիղեկավարներիմօտուժեղացաւայդամէնըոչթէսեփականջանքերով, այլերրորդկողմի, տուեալպարագայում` Ռուսաստանիռազմականսարքերիաջակցութեամբփոխհատուցելուձգտումը:
Որ՞նէրխաղաղմրցակցութեանասպարէզումմերպարտութեանպատճառը` սեփականհնարաւորութիւններիպակասը՞, դրանքիրացնելուցանկութեանբացակայութի՞ւնը, թէ՞մէկայլ` աւելիկարեւորգործօն: Տարբերփորձագէտներիուսումնասիրութիւնները, այդթւում` «Վէմ» հանդէսումհրապարակուած նախորդգնահատականներըառարկայականփաստերովցոյցենտուել, որանցածտասնամեակներումո՛չհնարաւորութիւններիպակասենքունեցելեւո՛չէլհամապատասխանցանկութիւննէբացակայել, գոնէհրապարակայինքաղաքականութեանմակարդակում: Աւելի՛ն. 1998-իիշխանափոխութեանշրջանումտնտեսականմրցակցութեանմէջհակառակորդինյաղթելուխնդիրըձեւակերպուելէանգամորպէսռազմավարականառաջադրանք, որնայդպէսէլմնացելէցանկութիւններիոլորտում: ՈւստիերբանցածտասնամեակներինոմանքանզօրկերպովմեզմատնացոյցէինանումԱզրպէյճանինաւթըկամկազը, որոնքհամաշխարհայինասպարէզումվաղուցարդէնդադարելենլինելպետութիւններիմրցունակութիւնըպայմանաւորողվճռորոշգործօններ, հայհանրութեանմտածողմասիհամարաւելիուաւելիակնյայտէրդառնում, որմենքչունենքսեփականհնարաւորութիւններիիրացմանցանկութիւնըռազմավարականքայլերիվերածելուվճռականութեամբլցուածազգային–պետականընտրախաւ: ՂարաբաղեանշարժմանբովովանցածեւնրայաղթանակներըսեփականդրօշըդարձրածՀայաստանիերրորդհանրապետութեաննոր, բայցիրականումհինպետականվերնախաւնանցածտարիներինմերհանրութեաննապացուցելէ, որինքըոչմիայնչիվերածուելազգային–պետականընտրախաւի, այլեւհետեւողականօրէնխոչընդոտելէդրաձեւաւորմանգործին:
Ժամանակըցոյցտուեց, որղարաբաղեանշարժմանգաղափարականուբարոյականարժէքներիիրականկրողներինասպարէզիցդուրսմղած, իսկ 1990-ականներիկէսերիցերկիրըժողովրդավարութեանուտնտեսականառաջադիմութեանհունիցդէպիկլանայինհամակարգնումենաշնորհայինտնտեսութեանբնորդնառաջնորդածանկախՀայաստանիպետականվերնախաւը, խորհրդայինհամակարգիցմնացածերկունոյնաբովանդակ «աղբիւրների» միախառնմանեւապատարանջատմանգործընթացիծնունդնէր. առաջինը` 1960-ականներինՀայաստանումծաւալուածազգային–պահանջատիրականշարժմանմեկուսացմանեւկեղծ ժողովրդավարականայլախոհութիւն «աճեցնելու» շուրջ 20-ամեայգործընթացի 1980-ականների «արտադրանքն» էր: Երկրորդը` ԽորհրդայինԱզրպէյճանիկուսակցական–պետականվերնախաւից 1980-ականներիվերջերինտարանջատուած` նրաղարաբաղեանհատուածի «երիտասարդականթեւը»: Ուստիբնականէ, որայդվերնախաւըսկզբումզգուշաւորկերպով, իսկ 1990-ականներիվերջերիցբացայայտօրէնՀայաստանումսկսեցներդռնելԽՍՀՄ–իկենտրոնացուածտնտեսութեան «տխուրժառանգութիւնը» այնմենաշնորհային համակարգը, որըշնորհիւահռելիբնականպաշարների, 1990-ականներիվերջերիցժամանակաւործաղկումէրապրումՌուսաստանում: Ընդորում, եթէՌուսաստանումունաեւԱզրպէյճանումգոյութիւնունէիննմանհամակարգիձեւաւորմանհամարանհրաժեշտբնականպաշարներ, ապաՀայաստանումդրանքբացակայումէին: Անցած 20 տարիներինմերերկրինվերեւից` պետութեանղեկավարութեանկողմից, պարտադրւումէր «զարգացման» միայնպիսիբնորդ, որինպատակըոչթէանկախկեցութեանհիմքերի ամրապնդումնէր, այլհետխորհրդայինտարածքը «ընդհանուրարժեհամակարգի» շրջանակներումպահելուցանկութիւնը: Բնականէ, որնմանքաղաքականութեանկիրառումընախատեսումէրՀայաստանիինքնուրոյնզարգացմանմիակիրականպաշարի` 1970-1980-ականներինմերերկրումստեղծուածեւլուրջյոյսերներշնչողարհեստագիտականհնարաւորութիւններիքայքայումըեւմտաւորներուժիզգալիմասիդուրսմղումը: Ուստինրանցզարգացմանհամարանհրաժեշտդրամականմիջոցներնուղղուեցին 1990-ականներիվերջերիցմեզանումծաղկումապրածդղեակաշինութեանեւզուարճանքիվայրերիստեղծմանբնագաւառը, այսինքն` պարզապէս «հողինյանձնուեցին»:
Մինչդեռզարգացմանորակականպաշարներիհաշուարկուածօգտագործմանշնորհիւ 1980-ականներինարհեստագիտականհնարաւորութիւններիեւմտաւորներուժիառումովԽորհրդայինՀայաստանիհետնոյնմակարդակիվրայգտնուողՄերձպալթիքայիհանրապետութիւններըիրենցանկախութեանընթացքումթռիչքաձեւզարգացումապահովեցին, որիարդիւնքում` այսօրմօտաւորապէսնոյն` 3-3.2 մլնբնակչութիւննունեցողԼիթվայիեւԼաթվիայիպիւտճէներըբազմակիանգամգերազանցումենՀայաստանիհամապատասխանտուեալները: Անլուրջէայսամէնիմէջղարաբաղեանշարժմանը «մեղադրելը», որովհետեւնրանիցծնուածազգայինեռանդըմիայնումիայնառաջընթացիննպաստողգործօնէր: Հաշուարկներըցոյցենտալիս, որորակականպաշարների` արհեստագիտականումտաւորհնարաւորութիւններիգործարկմանհամարէականչէրնաեւՀայաստանիմասնակիշրջափակմանփաստը: ՄիակէականգործօնըանկախացածՀայաստանինոր, բայցիրականումհինպետականվերնախաւիանհամապատասխանութիւննէրարդիականպետութեանձեւաւորմանհիմնախնդրին: Ժամանակըցոյցտուեցնաեւ, որնրաերկութեւերըիրենց «պարտուողական» ու «յաղթողական» կեցուածքներիդիմակայութեաննմանակումներովծառայումէինղարաբաղեանհիմնահարցիշահարկմանմիջոցովՀայաստանըաշխարհաքաղաքականպատանդիվերածելուխնդրիլուծմանը: Նոյնշինծուօրակարգիծնունդնէրնաեւ ազգը «հայաստանցիների» ու «ղարաբաղցիների» բաժանելուգործընթացը, ինչըթոյլտուեցէ՛լաւելիկառավարելիդարձնել «պարտուողականների» եւ «յաղթողականների» դիմակայութիւնը, որիվերջին` 2008-իմարտիմէկեանարարիցյետոյերկիրնընկղմուեց լճացմանուկատարեալպարապուրդի գիրկը:
Իսկ 2008-իցյետոյ «վայելքներիշրջանը» թեւակոխածՀայաստանինոր–հինվերնախաւըանցած 5 տարիներինփաստօրէնփողաշխատելուցբացիորեւէայլնպատակչունէր, ուստիեւ փողապետութեան վերածուածերկիրըներքաշեցհայ–թուրքականարձանագրութիւններիեւայլձախողուածգործարքներիմէջ: Աւելի՛ն. տնտեսականճգնաժամիուլճացմանպայմաններում, այսշրջանումերկրիարտաքինպարտքիգրեթէեռապատկման «համաշխարհայինմրցանիշը» սահմանածՀայաստանիցշարունակուողարտագաղթըվերածուեցզանգուածայինփախուստի: Եւհամընդհանուրյուսալքութեանմթնոլորտումաննկատկերպովմօտեցածղարաբաղեանշարժման 25-ամեակը, եզրափակելովմերնորագոյնպատմութեան 25-ամեայշրջափուլը, ակնյայտդարձրեցհայոցպետականութեան հիմքերիքայքայմանգործընթացը:
Ախտորոշումըպարզէ. ղարաբաղեանշարժմանեւպատերազմիարդիւնքումՀայաստանըմիկողմից` տէժիւրէանկախացելէ, իսկտէֆաքթօնաեւհայրենիտարածքներէազատագրել, բայցմիւսկողմից` ՇարժմանընթացքումՀայաստանինուՂարաբաղինպարտադրուածնոր–հինվերնախաւիմիջոցովաստիճանաբարսկսելէզրկուելսեփականճակատագիրըտնօրինելուհնարաւորութիւնից:
Իսկախտաճանաչումնաւելիբարդէ. մեզանումանկախութեանտարիներինակնյայտէդարձելերկրիզարգացմաններքինազդակներնարթնացնողկենսականեռանդիթուլացմանմիտումը, ինչըհնարաւորութիւնէտուելՀայաստանիպետականվերնախաւինիրականխնդիրներիլուծումըփոխարինելուազգայինարժէքներիուխորհրդանշաններիշուրջթատերականացուածնմանակումներով: Դեռեւս 20-րդդարիսկզբներին ամերիկացինշանաւորգրողԷլճինԿրոսքլոուսնէրնկատել, որՀայաստանում «… խորհրդանշաններըկազմումէինկեանքիէութիւնը»: Խորհրդանշաններն, իսկապէս, սրբազանտարածքենմեզնմանհինժողովուրդներիհամար, որովհետեւիբրեւհաւաքականութիւնյաճախգոյատեւելենքդրանքտաբուներիվերածելու, այլո՛չթէմերհետագայզարգացմանազդակներըդարձնելումիջոցով: Անկախութիւննակնյայտէդարձրել, որմեզանումչիձեւաւորւումազգայինարժէքներիուխորհրդանշաններիէութեանստեղծագործընկալումը, ինչըպետութեանհամակեցականտեսլականը յստակեցնելուվճռորոշպայմաննէ: Մնալովյիշողութեանդաշտում` չենքկարողանում «ռացիոնալացնել» արժէքներնուխորհրդանշանները` որպէսհինհնարաւորութիւնները «բացելու» նորպատուհաններ: Ուստիօգտուելովդրանից, Հայաստանըղեկավարողնոր–հինվերնախաւըմերհաւաքականնպատակներըշարունակաբարվերածումէվեհ, բայցխիստանորոշկարգախօսներիեւդրանքծառայեցնումիրնպատակներին:
Այսպարունակումվերջինիսյաջողուելէստեղծելնաեւղարաբաղեանշարժմանիտէալներին հաւատարմութեանիրկեղծյղացքը, որըհիմնուածէոչմիայնժողովրդիյաղթանակիիւրացման, այլեւժողովրդինյաղթելունպատակադրումիվրայ: Համաձայնայդյղացքի` ազգայինհպարտութեանխորհրդանշանՂարաբաղըմիիւրայատուկմեղայական, որնամէնանգամապահովումէՀայաստանիպետականվերնախաւիմեղքերիթողութիւնը: Մինչդեռ, իրականութիւննայնէ, որնմանսրբազնացուածխորհրդանշաննիչարսօգտագործելումիջոցովերկրիզարգացմանուհզօրացմանընթացքիկասեցումը «հեռակայմահավճիռ» էհէնցիր` կենդանիուշնչողՂարաբաղիհամար: Երբհակառակորդնուժերէկուտակում, հասարակութեանըմոլորեցնելուայդօրինակգործելակերպընրանշեղումէայնիրողութեանգիտակցումից, որ 1994-իմայիսիցսկսած` Շարժմանիտէալներինմերհաւատարմութեանաստիճանըչափւումէմիայնումիայններքաղաքականուներազգայինօրակարգերիորոշակիութեամբույստակութեամբ:
Նմանպայմաններումայսօր` ղարաբաղեանշարժմանսկզբնաւորումից 25 տարիանց, արթնացելէերկրիգահավիժողընթացքիցանհանգստացածՀայաստանիքաղաքացիներիինքնապահպանմանբնազդը, որոնք «ընտրութիւններում» ձեռքբերուող «բարիքներով» պարբերաբարհաճոյքստանալուփոխարէնյանգելենսեփականճակատագրինտէրկանգնելուանհրաժեշտութեանգիտակցմանը: Այսինքնժողովուրդըբնազդաբարսկսելէըմբռնելիրռէալբովանդակութիւնից` մարդուցդատարկուողազգայինարժէքներիուխորհրդանշաններիիռացիոնալպաշտամունքիշահարկումիցբխողվտանգները:
Ուստիստեղծուածիրավիճակումմեծագոյնկամքունաեւզգուշութիւնէհարկաւորմիկողմից` քաղաքացիականգիտակցութեանվերելքիեւինքնակազմակերպմանճանապարհովներքինբարեփոխումներիհասունացածխնդիրըտեղիցշարժելու, իսկմիւսկողմից` արտաքինճակատում «կտրուկշարժումներից» խուսափելուհամար: ԱյսբարդագոյնառաջադրանքնիրականացնելուգործումՀայաստանիուհայութեանհիմնականդաշնակիցը ժամանակնէ, որնառայժմբարեհաճէմերհանդէպ: .
Ամփոփելովղարաբաղեանշարժման 25-ամեակիհաշուեկշիռը` պարտաւորենքկրկինուկրկինխոստովանելդառնուամօթալիճշմարտութիւնը. պատերազմումձեռքբերուածփայլունյաղթանակիցյետոյ, խաղաղմրցակցութեանմէջ, հազարամեակներիպատմութիւնունեցողքաղաքակրթութիւնըպարտուելէերկու–երեքսերունդառաջՄուղանիտափաստաններումույարակիցլեռներումխաշնարածութեամբզբաղուող, իսկայժմնաւթահորերում «սեւոսկի» արդիւնահանողհարեւանբարբարոսներիցուկիսաբարբարոսներից, որոնցպապերը միքանիտասնամեակառաջչգիտէինանգամ, թէի՞նչէդրամը, ուստիեւսեփականհարստութիւնըչափումէին… ոչխարներիգլխաքանակով: Այդպատճառովակնյայտէդառնում, որեթէ 1990-ականներիննրանցարշաւանքըյետենքմղելհիմնականումմերսեփականներուժ–կարողականութեանշնորհիւ, ապաայդթանկագինձեռքբերումըներկայումսպահպանւումէհիմնականումարտաքինուժերիբարենպաստդասաւորութեանշնորհիւ: Իսկդանշանակումէ, որմերառջեւառայժմբացէներքնապէսմաքրուելուեւամրապնդուելութերեւսվերջինժամանակայինպատուհանը:
Ուրեմն, հաւատարմութիւնըղարաբաղեանշարժմանիտէալնեերինհրամայաբարպահանջումէ 1988-իօրինակովնորիցսեփականկամքըպարտադրելՀայաստանիպետականվերնախաւին` նրանդարձնելովոչթէարտաքինիրողութիւնների, այլհայժողովրդիպատանդը: Դաէ 1988-ինսկսուածղարաբաղեանշարժմանայնանանցխորհուրդը, որըխիստարդիականէմերօրերում:
ՀակառակդէպքումՀայաստանիհամարբարենպաստաշխարհաքաղաքականիրավիճակիփոփոխութիւնիցյետոյ, ղարաբաղեանշարժմանուպատերազմիարդիւնքումառաջինանգամ հիմնաւորապէսձախողուածմերհարեւան բարբարոսներնուկիսաբարբարոսներըիրենցհերթականարշաւանքըկըձեռնարկենմերժողովրդիդէմ, կ՛ոչնչացնենկամդուրսկըմղեննրանեւազգայինարժէքներիուխորհրդանշանների «պատկերասրահից» այդպէսէլռէալիրականութիւնչտեղափոխուածքաղաքակրթութեանաւերակներիվրայկ՛ամրապնդենիրենցցեղասպանպետութիւնը, որիդէմուղղուածբողոքիցոյցերիմէջաստիճանաբարկըմարիհերթականանգամսեփականհողիցկտրուածհայոցկենսականեռանդիմնացածմասը:


