Նախորդ շաբաթավերջին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) աւարտեցաւ Լիբանանի փինկ փոնկի գարնանային մրցաշարքը, երբ տեղի ունեցան մեծ աղջկանց եւ տղոց մրցումները:
Աղջկանց տիտղոսին տիրացաւ Ռիթա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ), որ աւարտականին 3-1 արդիւնքով յաղթեց իր խմբակիցին եւ քրոջ` Մէյսա Պըսէյպեսի:
Երրորդ դիրքը գրաւեցին Նոել Քէշիշեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Հալա Ուըհպի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, տիտղոսին տիրացաւ Ժոզեֆ Շալհուպ (Ռիատի Պէյրութ), որ աւարտականին 3-2 արդիւնքով յաղթեց իր խմբակիցին` Ռաշիտ Պըպպոյի:
Երրորդ դիրքը գրաւեցին Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ):
Աւարտին Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի փոխնախագահ Ահմետ Արաքժի եւ իրաւարարներու յանձնախումբի նախագահ, ֆետերասիոնի անդամ Ժոզեֆ Աքիքի կատարեցին մրցանակաբաշխութիւնը:


