
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Անգլիոյ 22-րդ հանգրուանի գագաթի ճակատումը իրարու դէմ հանեց Մանչեսթըր Եունայթըտը եւ Լիվըրփուլը: Անիկա աւարտեցաւ Եունայթըտի յաղթանակով` 2-1 արդիւնքով:
75 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Ռոպին Վան Փերսի (19-րդ) եւ Նեմանժա Վիտիչ (54-րդ) նշանակեցին Եունայթըտի կոլերը, իսկ Տանիել Սթարիճ` Լիվըրփուլի կոլը (57-րդ):
Մանչեսթըր քաղաքի երկրորդ խումբը` Սիթի, իր կարգին յաղթանակ արձանագրեց` 2-0 արդիւնքով պարտութեան մատնելով Արսենալը:
Չելսի անխնայ եղաւ Սթոք Սիթիի նկատմամբ` արձանագրելով 4-0 արդիւնքով յաղթանակ մը: Սթոքի մարզիկներէն Եոնաթըն Ուոլթըրզ բաւական անբախտ օր մը ունեցաւ: Ան սխալմամբ երկու կոլ նշանակեց իր բերդին մէջ, իսկ 90-րդ վայրկեանին ձախողեցաւ փենալթի մը կոլի վերածել:
Պարսելոնա երթի մրցումները աւարտեց առանց պարտութեան եւ 11 կէտի առաւելութիւն մը ունենալով Աթլեթիքօ Մատրիտի վրայ (2-րդ) 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Մալակայի: Պարսայի կոլերը նշանակեցին Լիոնել Մեսսի (27-րդ), Սեսք Ֆապրեկաս (50-րդ) եւ Ալքանթարա (82-րդ):
Ինչ կը վերաբերի Ռէալ Մատրիտի, որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Օսասունայի հետ, այժմ 18 կէտով ետ է Պարսելոնայէն:
Իտալիոյ մէջ Լացիօ Ռոմա (2-րդ)` օգտուելով Փարմայի հետ Եուվենթուսի (առաջին) (1-1) արձանագրած հաւասարութենէն, յաջողեցաւ իր եւ անոր միջեւ գտնուող կէտերու տարբերութիւնը նուազեցնել երեքի:
Ինչ կը վերաբերի Ֆրանսայի, օգտուելով Փարիզ Սեն Ժերմեն – Աժաքսիօ մրցումին արդիւնքէն (0-0), Լիոն մայրաքաղաքի կազմէն խլեց պարագլուխի դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Թրուայի:
Երրորդ դիրքին վրայ գտնուող Մարսէյ 3-1 արդիւնքով պարտուեցաւ Սոշոյէն:
Ստորեւ մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 22-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Քուինզ Փարք – Թոթենհամ 0-0
Ասթոն Վիլա – Սաութհեմփթըն 0-1
Էվըրթըն – Սուանզի 0-0
Ֆուլհեմ – Ուիկըն 1-1
Նորուիչ – Նիւքասըլ 0-0
Ռիտինկ – Ուեսթ Պրոմուիչ 3-2
Սթոք – Չելսի 0-4
Սանտըրլենտ – Ուեսթ Համ 3-0
Մանչեսթըր Եունայթըտ – Լիվըրփուլ 2-1
Արսենալ – Մանչեսթըր Սիթի 0-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Մանչեսթըր Եունայթըտ 55 (56-29)
2.- Մանչեսթըր Սիթի 48 (43-19)
3.- Չելսի 41 (43-19)
…………………………………………………………
19.- Ռիտինկ 16 (26-42)
20.- Քուինզ Փարք 14 (17-36)
ՍՊԱՆԻԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Ռէալ Վայատոլիտ – Մայորքա 3-1
Աթլեթիքօ Պիլպաօ – Ռայօ Վայեքանօ 1-2
Էսփանիոլ – Սելթա Վիկօ 1-0
Օսասունա – Ռէալ Մատրիտ 0-0
Վալենսիա – Սեւիլլա 2-0
Ռէալ Պեթիս – Լեվանթէ 2-0
Ռէալ Սոսիետատ – Տեփորթիւօ Քորունա 1-1
Աթլեթիքօ Մատրիտ – Ռէալ Սարակոսա 2-0
Մալակա – Պարսելոնա 1-3
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԺԱՄ
Կեթաֆէ – Կրանատա 21:00
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Պարսելոնա 55 (64-20)
2.- Աթլեթիքօ Մատրիտ 44 (40-18)
3.- Ռէալ Մատրիտ 37 (45-20)
…………………………………………………..
19.- Տեփորթիւօ Քորունա 16 (23-40)
20.- Օսասունա 15 (14-20)
ՔԱԼՉԻՕ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Պոլոնիա – Քիեւօ 4-0
Ինթեր Միլան – Փեսքարա 2-0
Թորինօ – Սիենա 3-2
Քալիարի – Ճենովա 2-1
Քաթանիա – Ա. Էս. Ռոմա 1-0
Լացիօ Ռոմա – Աթալանթա 2-0
Նափոլի – Փալերմօ 3-0
Փարմա – Եուվենթուս 1-1
Ուտինեզէ – Ֆիորենթինա 3-1
Սամտորիա – Ա. Սէ. Միլան 0-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Եուվենթուս 45 (41-44)
2.- Լացիօ Ռոմա 42 (30-19)
3.- Նափոլի 40 (40-18)
………………………………………………….
19.- Փալերմօ 15 (16-32)
20.- Սիենա 11 (19-31)
ՖՐԱՆՍԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Սենթ Էթիեն – Թուլուզ 2-2
Փարիզ Սեն Ժերմեն – Աժաքսիօ 0-0
Թրուա – Լիոն 1-2
Էվիան – Պրեսթ 0-2
Մոնփելիէ – Լորիան 2-0
Նանսի – Լիլ 2-2
Ռենն – Պորտօ 0-2
Ռեմ – Պասթիա 1-2
Նիս – Վալանսիեն 5-0
Սոշօ – Մարսէյ 3-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Լիոն 41 (35-18)
2.- Փարիզ Ս. Ժ. 39 (36-12)
3.- Մարսէյ 38 (25-23)
……………………………………………………..
19.- Թրուա 16 (24-40)
20.- Նանսի 12 (17-35)


