Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիայի Իսլամ Փոքրամասնութիւնները

November 28, 2012
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Թուրքիան ներկայում ունի շուրջ 75 միլիոն բնակչութիւն (ըստ 2012 թուականի տուեալների, բնակչութեան ստոյգ թիւն է 74,724,269): Երկրի բնակչութեան 25-30 տոկոսը թուրք չէ` այլազգի է, մէկ մասը` իսլամ, միւս մասը` ոչ իսլամ:

Փոքրամասնութիւններից ոմանք, իրաւունքի սահմաններում, պաշտօնապէս ճանաչուած են որպէս ազգային փոքրամասնութիւններ, ինչպէս` հայերը, յոյները եւ հրեաները (ըստ 1923 թուականի Լոզանի դաշնագրի), բայց, օրինակ, քիւրտերը, որ մեծ փոքրամասնութիւն են կազմում Թուրքիայում, պաշտօնապէս ճանաչուած չեն որպէս ազգային փոքրամասնութիւն եւ, հետեւաբար, զուրկ են որեւէ հնարաւորութիւնից` իրենց ազգային ինքնութիւնը պահպանելու համար:

Թուրքիայի իսլամ փոքրամասնութիւնները գլխաւորաբար հետեւեալներն են.

* Քիւրտեր.- Ըստ որոշ աղբիւրների, Թուրքիայում ապրում են շուրջ 14 միլիոն քիւրտեր, այլ աղբիւրներ նաեւ յայտնում են, թէ Թուրքիայի բնակչութեան 25 տոկոսը քիւրտեր են (18-19 միլիոն), իսկ քիւրտական աղբիւրները վկայում են, որ 20-25 միլիոն քիւրտեր են ապրում Թուրքիայում: Ինչեւէ, այս փոքրամասնութիւնը իր թուաքանակի տեսանկիւնից` միշտ էլ մտահոգութիւն է եղել Թուրքիայի իշխանութիւնների համար, եւ նրանց  ինչ-որ ինքնավարութիւններ եւ ազատութիւններ շնորհելը թուրք պետական դէմքերի կողմից համարւում է վտանգաւոր:

* Արաբներ.- Շուրջ 800 հազարից մէկ միլիոն արաբներ են բնակւում Թուրքիայում, գլխաւորաբար` Թուրքիա-Սուրիա սահմանային շրջաններում` Ալեքսանտրեթի (Հաթայ) նահանգում: Այս շրջանը միշտ վէճի առարկայ է եղել Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ: Արաբները գլխաւորաբար ալեւի դաւանանքին են պատկանում եւ կապեր ունեն Սուրիայի ալեւիների հետ:

* Ազրպէյճանցի թուրքեր – Ըստ որոշ աղբիւրների, շուրջ 800 հազար ազրպէյճանցի թուրքեր են ապրում Թուրքիայում: Պաշտօնապէս գրանցուած է, որ 300 հազար Ազրպէյճանի քաղաքացիներ գոյութիւն ունեն Թուրքիայում, որոնք գլխաւորաբար կենտրոնացած են Ցոլակերտի (Իգտիրի) եւ Կարսի շրջաններում:

* Կովկասեան ազգութիւններ.- Ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում (18-րդ դարում) Հիւսիսային Կովկասից մեծ թւով ազգութիւններ գաղթեցին այն ժամանակուայ Օսմանեան կայսրութիւն եւ բնակութիւն հաստատեցին ներկայ Թուրքիայի հիւսիարեւելեան շրջաններում: Այդ ազգութիւններից են եղել` չերքեզներ, չեչեններ, վրացիներ եւ լազեր:  Այդ ժամանակաշրջանում շուրջ 70.000 իսլամ չերքեզներ, նաեւ հաստատուել են Ատանայի շրջանում: Իսլամ  վրացիներ եւ լազեր նաեւ հաստատւած են Սեւ ծովի մօտակայ շրջաններում, գլխաւորաբար` Ռիզէ քաղաքում:

* Պալքանեան ազգութիւններ.- Ներկայ Թուրքիայում են բնակւում նաեւ փոքրամասնութիւններ, որոնք ունեն Պալքանեան երկրների ծագում, ինչպէս` ալպանացիներ եւ պուլկարներ: Ըստ Թուրքիայի «Միլլիյէթ» օրաթերթի, ալպանացի ծագում ունեցողների թիւը Թուրքիայում հասնում է վեց միլիոնի, որոնցից 500 հազարն է, որ պահել է իր ինքնութիւնը եւ մնացածը ձուլուել են: Ըստ նոյն թերթի, շուրջ 600 հազար պուլկար ծագում ունեցողներ ապրում են Թուրքիայի եւրոպական մասում, որոնցից մեծ մասը իսլամ են դարձել եւ պուլկար քրիստոնեայ համայնքը միայն 500 անդամ ունի:

* Ռոմաներ.- 500-700 հազար ռոմաներ հաստատուած են Թուրքիայում, որոնց արմատները վերադառնում են Հռոմի ժամանակաշրջանին եւ Բիւզանդական կայսրութեանը: Ռոմաները ժամանակի ընթացքում դարձել են իսլամ: Թուրքական պաշտօնական աղբիւրները պնդում են, թէ այժմ Թուրքիայում ապրում են 3500 ռոմաներ, որոնք բնակչութեան 0,05 տոկոսն են կազմում:

* Յիշեալ համայնքներից բացի, Թուրքիայի իսլամ  փոքրամասնութիւնների մաս են կազմում Խրիմի թաթարներ (շուրջ 150.000 հոգի), Աբխազիայի թուրքեր (39.000), խըրխըզներ, ղազախներ եւ օսեթներ:

«Ալիք»

Նախորդը

Սուրիոյ Մէջ Թրքական Դերակատարութեան Փոխակերպումը. Զօրակցականէն` «Ժիհատ»ական

Յաջորդը

28 Նոյ. 1967 – 28 Նոյ. 2012. Ազգային Բարերար Սոֆիա Յակոբեան (Մահուան 45-ամեակին Առիթով)

RelatedPosts

hrantmarkarian
Ազդակ Գաղափարաբանական

Աղօթք Ամանորի

December 27, 2025
Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

July 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

July 6, 2019
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.