Լիբանանի պասքեթպոլի հաւաքականը այժմ կը գտնուի մարզական հաւաքի մը` Յորդանանի մէջ, ուր այսօր եւ շաբաթ օր բարեկամական փորձ-մրցումներ պիտի կատարէ, պատրաստուելու համար յառաջիկայ 26 նոյեմբերի եւ 29 նոյեմբերի Մոնտիալի զտումի գծով մրցումներուն` Ճափոնի եւ Չինաստանի դէմ:
Ուաէլ Արաքժի եւ Ժիհատ Խաթիպ վիրաւոր են եւ պիտի բացակային, բայց Ռիատիի եւ ազգային խումբի մարզիչ Ահմետ Ֆարրան ընտրած է 15 մարզիկներ, որոնցմէ 12-ը արդէն իսկ կը գտնուին Յորդանան:
Ստորեւ` մարզիկներու ցանկը.
– Ալի Մըզհեր (180 սմ, 1994-ի ծնունդ)
– Ալի Մանսուր (185 սմ, 1998)
– Ժատ Խալիլ (187 սմ, 1996)
Ամիր Սէուտ (186 սմ, 1991)
Քարիմ Զէյնուն (188 սմ, 1999)
Օմար Ժամալէտտին (192 սմ, 2000)
Ճօ Ապու Սամրա (194 սմ, 2004)
Եուսեֆ Խայյաթ (205 սմ, 2003)
Հայկ Կէօքճեան (203 սմ, 1990)
Ժերար Հատիտեան (202 սմ, 1995)
Օմար Ժամալ (203 սմ, 2003)
Քարիմ Իզզէտին (206 սմ, 1997)
Մարզական հաւաքէն ետք խումբին կը միանան.
Սերժիօ Տարուիշ (195 սմ, 1996)
Մարք Խուրի (196 սմ, 1998)
Տերեք Ֆանտըրպըրք (208 սմ, 1997)


