Պայէրն Միւնիխի յառաջապահ Հերի Քէյն Եւրոպայի լաւագոյն 5 լիկաներու այժմու ամէնէն արդիւնաւէտ ֆութպոլիստն է:
Ան մինչեւ անցեալ շաբաթավերջ հաւաքած է 21 կէտ` կոլ + էսիսթ համակարգով:
Այնթրախտ Ֆրաքֆորթի յառաջապահ Օմար Մարմուշ երկրորդ դիրքը կը գրաւէ: Պարսելոնայի յառաջապահ Ռոպերթ Լեվանտովսքի այժմ կը գրաւէ 3-րդ դիրքը:
Ստորեւ` լաւագոյն 8 մարզիկներու դասաւորումը.
1.- Հերի Քէյն (Պայէրն Միւնիխ) 21 կէտ (14 կոլ + 7 էսիսթ)
2.- Օմար Մարմուշ (Այնթրախթ Ֆրանքֆորթ) 18 (11+7)
3.- Ռոպերթ Լեվանտովսքի (Պարսելոնա) 17 (15+2)
4.- Ռաֆինիա (Պարսելոնա) 16 (8+8)
5.- Մոհամետ Սալահ (Լիվըրփուլ) 16 (10+6)
6.- Մաթէօ Ռեթեկի (Աթլանթա) 15 (12+3)
7.- Մարքուս Թիւրամ (Ինթեր Միլան) 15 (9+6)
8.- Վենիսիուս Ճունիոր (Ռէալ Մատրիտ) 15 (8+7)


