Կիրակի օր Սենթ Մերիզ դաշտին վրայ (Սաութհեմփթըն) Լիվըրփուլ կը մրցէր Սաութհեմփթընի դէմ, եւ բաւական ձախող կիսախաղէ մը ետք (1-1) 56-րդ վայրկեանին ստեղծուեցաւ մթնոլորտ մը, թէ Լիվըրփուլ պիտի չկարենայ օգտուիլ օր մը առաջ Սիթիի պարտութենէն: Մաթէոս Ֆերնանտեշ նշանակեց Սաութհեմփթընի երկրորդ կոլը, սակայն Լիվըրփուլ հետզհետէ աւելի լրջացուց իր յարձակումները, եւ 6 վայրկեան ետք` 65-րդ վայրկեանին եգիպտացի Սալահի կոլին շնորհիւ հաւասարեցաւ: 82-րդ վայրկեանին գնդակը դպաւ Սաութհեմփթընի յետսապահի ձեռքին, եւ անվիճելի փենալթին կոլի վերածեց Սալահ` նշանակելով յաղթանակի կոլը, որուն շնորհիւ Լիվըրփուլ 8 կէտի առաւելութիւն ունեցաւ Մանչեսթըր Սիթիի վրայ (23 կէտ):
«Փրեմիեր լիկ»-ի յաջորդ ճակատումն ալ իրար դէմ պիտի հանէ Լիվըրփուլը եւ Սիթին կիրակի օր ժամը 18:00-ին:
Օրուան երկրորդ մրցումին Իփսուիչ հիւրընկալեց Մանչեսթըր Եունայթըտը իր նոր մարզիչ Ռուպեն Ամորիմի հետ, որ 1-1 արդիւնքով բաւարարուեցաւ:
Մարքուս Ռաշֆորտ 2-րդ վայրկեանէն նշանակեց Եունայթըտի կոլը, սակայն 43-րդ վայրկեանին Օմարի Հաչինսըն նշանակեց Իփսուիչի հաւասարութեան կոլը:
Բ. կիսախաղին Եունայթըտ տիրապետեց գնդակին վրայ, բայց լուրջ առիթները քիչ էին, եւ արդիւնքը մնաց անփոփոխ:
Ստորեւ` 12-րդ հանգրուանի արդիւնքները.
Իփսուիչ Թաուն – Մանչեսթըր Եունայթըտ 1-1
Սաութհեմփթըն – Լիվըրփուլ 2-3
Մանչեսթըր Սիթի – Թոթենհամ 0-4
Պորնմաութ – Պրայթըն 1-2
Արսենալ – Նոթինկհամ Ֆորեսթ 3-0
Ասթոն Վիլա – Քրիսթըլ Փելես 2-2
Էվըրթըն – Պրենթֆորտ 0-0
Ֆուլհամ – Վուլվզ 1-4
Լայսթըր – Չելսի 1-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լիվըրփուլ | 31 (24-8) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 23 (22-17) |
| 3.- Չելսի | 22 (23-14) |
| 4.- Արսենալ | 22 (21-12) |
| 5.- Պրայթըն | 22 (21-16) |
Սպանիոյ «Լա լիկա»-ի 14-րդ հանգրուանի մրցումներուն, Ռէալ Մատրիտ Լեղանեսի դաշտին վրայ 3-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Քիլիան Էմպափէ, Ֆետերիքօ Վալվերտէ եւ Ճուտ Պելինկհամ նշանակեցին Ռէալի կոլերը:
Այս հանգրուանի ամէնէն անակնկալ արդիւնքը արձանագրուեցաւ «Էսթատիօ տը Մեսթեյյայի» մէջ, ուր Վալենսիա 4-2 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ռէալ Պեթիսթը եւ վերջապէս լքեց 20-րդ եւ վերջին դիրքը` բարձրանալով 18-րդ դիրք:
Ստորեւ` 14-րդ հանգրուանի արդիւնքները.
Աթլեթիք Պիլպաօ – Ռէալ Սոսիետատ 1-0
Լեղանես – Ռէալ Մատրիտ 0-3
Սեւիա – Ռայօ Վայեքանօ 1-0
Օսասունա – Վիարէալ 2-2
Սելթա Վիկօ – Պարսելոնա 2-2
Լաս Փալմաս – Մայորքա 2-3
Ժիրոնա – Էսփանիոլ 4-1
Աթլեթիքօ Մատրիտ – Ալավէս 2-1
Վալենսիա – Պեթիս 4-2
Խեթաֆէ – Վայատոլիտ 2-0
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պարսելոնա | 34 (42-14) |
| 2.- Ռէալ Մատրիտ | 30 (28-11) |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 29 (21-8) |
| 4.- Վիարէալ | 25 (25-21) |
| 5.- Աթլեթիք Պիլպաօ | 23 (20-13) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի մրցումներուն, Նափոլի 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Ա. Էս. Ռուման իր նոր մարզիչ Ռանիերիով: Առաջին կիսախաղին Նափոլի գրեթէ միակողմանի խաղ կը խաղար, սակայն Բ. կիսախաղին Ռոմա հետզհետէ մտաւ մրցումի մթնոլորտին մէջ:
Ռոմելու Լուքաքու նշանակեց մրցումին միակ կոլը (54-րդ վայրկեանին), որուն շնորհիւ Նափոլի վերադարձաւ պարագլուխի դիրք` 1 օր ետ մնալէ ետք:
Ստորեւ` 13-րդ հանգրուանի արդիւնքները.
Լացիօ Ռոմա- Պոլոնիա 3-0
Նափոլի – Ռոմա 1-0
Քոմօ – Ֆիորենթինա 0-2
Թորինօ – Մոնցա 1-1
Ճենովա – Քալիարի 2-2
Փարմա – Աթալանթա 1-3
Ա. Սէ. Միլան – Եուվենթուս 0-0
Վերոնա – Ինթեր Միլան 0-5
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| Նափոլի | 29 (20-9) |
| Աթալանթա | 28 (34-16) |
| Ինթեր Միլան | 28 (31-14) |
| Ֆիորենթինա | 28 (27-10) |
| Լացիօ Ռոմա | 28 (28-14) |
Ֆրանսայի 12-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Նիս – Սթրազպուրկ 2-1
Նանթ – Լը Հաւր 0-2
Օքսեռ – Անժէ 1-0
Լիլ – Ռենն 1-0
Ռենս – Լիոն 1-1
Սենթ Էթիեն – Մոնփելիէ 1-0
Լանս – Մարսէյ 1-3
Փարիզ Սեն Ժերմեն – Թուլուզ 3-0
Մոնաքօ – Պրեսթ 3-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 32 (36-10) |
| 2.- Մոնաքօ | 26 (21-10) |
| 3.- Մարսէյ | 23 (27-16) |
| 4.- Լիլ | 22 (19-11) |
| 5.- Նիս | 20 (23-12) |


