Հայկական արմատներով ռուս թենիսմեն Կարէն Խաչանով երէկ Շանկհայի տղոց մրցաշարքին անակնկալ պարտութիւն մը կրեց ամերիկացի Մարքոս Կիրոնի դէմ մրցումին:
Թիւ 25 դասուած Խաչանով պարտուեցաւ թիւ 47 դասուած Կիրոնէն` 6-4 եւ 6-3 արդիւնքով, 1 ժամ 22 վայրկեան մրցումէ մը ետք:
Այս տարի փայլուն չէր Խաչանովի համար, որ 2022-ին (Աւստրալիա) եւ 2023-ին (Եու. Էս. Օփըն) կրցած էր կիսաւարտականի հասնիլ կրան շլեմի մրցաշարքերու:
28 տարեկան Խաչանով 11 տարիէ ի վեր արհեստավարժ թենիսի ասպարէզ մտած է եւ 2019-ի ամրան հասած թիւ 8 դիրքին: Ան 2020-ի Ողիմպիականին արծաթ մետալը շահած է:
Ստորեւ` Շանկհայի մրցաշարքին կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա) – Զեղու Պերկս (Պելճիքա) 6-3, 3-6 եւ 6-2
Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) – Թերենս Աթման (Ֆրանսա) 7-6, 7-6
Ֆրանսիս Թիաֆօ (Միացեալ Նահանգներ) – Եի Ժու (Չինաստան) 6-2, 6-4
Ռոմաս Սաֆիուլին (Ռուսիա) – Ալեքսանտր Պուպլիք (Ղազախստան) 6-4, 6-2
Մարքոս Կիրոն (Միացեալ Նահանգներ) – Կարէն Խաչանով (Ռուսիա) 6-4, 6-3


