Մաքլարենի վարորդ Օսքար Փիասթրի (Աւստրալիա) շահեցաւ այս տարուան 17-րդ կրան փրին` Պաքուի մէջ:
Փիասթրի գրեթէ ամբողջ մրցումը կրցաւ իր ետին ձգել Շարլ Լըքլերի Ֆեռարին, որ փոլ փոզիշընէն սկսած էր մրցումը, բայց անիւ փոխելու ժամանակ կորսնցուց իր դիրքը:
Մրցումը բաւական հետաքրքրական դարձաւ, երբ Մաքլարենի միւս վարորդը` Լանտօ Նորիս, որ 15-րդ դիրքէն սկսաւ, մրցումին ամէնէն ուշ անիւ փոխողը դարձաւ եւ կրցաւ աւարտէն 4 շրջան առաջ գերազանցել ախոյեան Մաքս Վերշթափընը եւ գրաւել 4-րդ դիրքը: Սկզբունքով Նորիս եւ Վերշթափըն 6-րդ եւ 7-րդ դիրքերը պիտի գրաւէին, բայց 51-րդ եւ վերջին շրջանին 3-րդ դիրքը գրաւող Ռետ Պուլի վարորդ Սերխիօ Փերես եւ 4-րդ դիրքը գրաւող Քարլոս Սայնց (Ֆեռարի) արկած մը ունեցան եւ իրար զարնուելով դուրս մնացին: Առիթէն օգտուեցաւ մանաւանդ Մերսետեսի վարորդ Ճորճ Ռասըլ, որ գրաւեր 3-րդ դիրքը` բարձրանալով փոտիում:
Այս շաբաթավերջին Սինկափուրի մէջ տեղի կ՛ունենայ Սինկափուրի կրան փրին (թիւ 18), Մարինա Պէյ Սթրիթ շրջավազքին վրայ:
Ստորեւ դասաւորումը` 17 կրան փրիներէ ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Մ. Վերշթափըն (Նետերլանտեր) | 313 |
| 2.- Լ. Նորիս (Բրիտանիա) | 254 |
| 3.- Շ. Լըքլեր (Մոնաքօ) | 235 |
| 4.- Օ. Փիասթրի (Աւստրալիա) | 222 |
| 5.- Ք. Սայնց (Սպանիա) | 184 |
| 6.- Լ. Համիլթըն (Բրիտանիա) | 166 |
| 7.- Ճ. Ռասըլ (Բրիտանիա) | 143 |
| 8.- Ս. Փերես (Մեքսիքա) | 143 |
| 9.- Ֆ. Ալոնսօ (Սպանիա) | 58 |
| 10.- Լ. Սթրոլ (Քանատա) | 24 |
Ինքնաշարժներու դասաւորում. |
|
| ԿԷՏ | |
| 1.- Մաքլարեն Մերսետես | 476 |
| 2.- Ռետ Պուլ Հոնտա | 456 |
| 3.- Ֆեռարի | 426 |
| 4.- Մերսետես | 309 |
| 5.- Ասթոն Մարթին Մերսետես | 82 |


