Երէկ Լիբանանի Դ. դասակարգի Պէյրութի ախոյեանութեան նախավերջին հանգրուանի մրցումին, ՀՄԸՄ Պէյրութ կոլ մը նշանակելէ ետք (Հասան Ժաուատ) 24-րդ վայրկեանին, մինչեւ կիսախաղ 2 կոլ ստացաւ:
59-րդ վայրկեանին 3-1 եղաւ արդիւնքը: 8 վայրկեան ետք արդիւնքը 3-2 եղաւ, երբ մրցակից մը սխալմամբ իր բերդին մէջ նշանակեց: 10 վայրկեան ետք Տինամօ նշանակեց կոլ մը, որուն յաջորդեց 5-րդ կոլ մը, որ վերջ դրաւ Պէյրութի տղոց հաւասարելու յոյսին:
Յամենայն դէպս, շատ աշխատանքի կը կարօտի Պէյրութի խումբը, եւ այժմէն իսկ պէտք է սկսիլ աշխատանքի… եթէ Գ. դասակարգ բարձրանալ կ՛ուզենք:
Կան մարզիկներ, որոնք եթէ լաւ պատրաստուին, կրնան շատ աւելի լաւ արդիւնք տալ:
Վերջին հանգրուանին ՀՄԸՄ Պէյրութ կը մրցի Նուժամ Պէյրութի դէմ, որ իր կարգին յոյս չունի յաջորդ հանգրուան անցնելու:
Ստորեւ` 8-րդ հանգրուանի արդիւնքները.
| Պէյրութ Ֆ. Ք. – Սապիլ | 2-4 |
| Ն. Լիմիթց – Զամալեք Պէյրութ | 2-2 |
| Լիբանանեան բանակ – Անդրանիկ | 0-0 |
| Նուժում Պէյրութ – Արզ Պէյրութ | 1-3 |
| Տինամօ Պէյրութ – ՀՄԸՄ Պէյրութ | 5-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լիբանանեան բանակ | 19 (29-7) |
| 2.- Արզ Պէյրութ | 18 (31-9) |
| 3.- Տինամօ Պէյրութ | 16 (18-11) |
| 4.- Անդրանիկ | 16 (21-9) |
| 5.- Նուժում Պէյրութ | 15 (21-18) |
| 6.- Սապիլ Պէյրութ | 15 (20-14) |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 9 (16-23) |
| 8.- Պէյրութ Ֆ. Ք. | 6 (17-27) |
| 9.- Նօ Լիմիթց | 2 (9-34) |
| 10.- Զամալեք Պէյրութ | 1 (6-36) |


