«Պունտըսլիկա»-ի 25-րդ հանգրուանի մրցումներուն, Պայեր Լեւերքուզըն հանգիստ յաղթանակ մը տարաւ Վոլֆսպուրկի դէմ եւ շարունակեց մնալ անյաղթ` 36 մրցումներէ ի վեր:
Չապի Ալոնսոյի խումբը 67 կէտ ունի, 10 կէտի առաւելութիւն` Պայերն Միւնիխի վրայ: Լեւերքուզըն 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Վոլֆսպուրկը` շնորհիւ Նաթան Թելլայի եւ Ֆլորիան Վիրցի կոլերուն:
Պայերն Միւնիխ, Լացիօ Ռոմայի դէմ յաղթանակէն ետք, ձեւով մը ինքզինք գտած կ՛երեւի, եւ խումբին մթնոլորտը աւելի լաւ կը թուի ըլլալ:
Շաբաթ օր, Պայերն 8-1 արդիւնքով մեծ յաղթանակ մը արձանագրեց Մայնցի վրայ: Հերի Քէյն 3 կոլ նշանակեց, Լէոն Կորեցքա (2) Թոմաս Միւլըր, Ժամալ Մուսիալա եւ Սերժ Կնապրի նշանակեցին Պայերնի 8 կոլերը, մինչ Նատիմ Ամիրի նշանակած էր Մայնցի միակ կոլը:
Ստորեւ` «Պունտըսլիկա»-ի 25-րդ հանգրուանի արդիւնքները.
Շթութկարթ – Ունիոն Պերլին 2-0
Աուկզպուրկ – Հայտընհայմ 1-0
Մէօնշընկլատպախ – Քէօլն 3-3
Լայփցիկ – Տարմշթատ 2-0
Պայերն Միւնիխ – Մայնց 8-1
Պրեմըն – Տորթմունտ 1-2
Պոխում – Ֆրայպուրկ 1-2
Ֆրանքֆորթ – Հոֆենհայմ 3-1
Լեւերքուզըն – Վոլֆսպուրկ 2-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Լեւերքուզըն 67 (63-16)
2.- Պայերն Միւնիխ 57 (73-29)
3.- Շթութկարթ 53 (57-31)
4.- Տորթմունտ 47 (50-31)
5.- Լայփցիկ 46 (55-31)
……………………………………………..
16.- Քէօլն 18 (19-42)
17.- Մայնց 16 (20-46)
18.- Տարմսթատ 13 (24-60)
Սպանիոյ «Լա լիկա»-ի պարագլուխի դիրքը գրաւող Ռէալ Մատրիտ 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց Սելթա Վիկոն` պահելով 7 կէտի առաւելութիւնը ամէնէն մօտ մրցակիցին հետ: Վինիսիուս Ճունիոր եւ Արտա Կիւլեր, ինչպէս նաեւ Սելթայի մարզիկ Քարլոս Տոմինկես (սխալմամբ` իր բերդին մէջ) եւ բերդապահ Վիչենթէ Կայթա (սխալմամբ` իր բերդին մէջ) նշանակեցին Ռէալի 4 անպատասխան կոլերը, մինչ խրուաթ միջնապահ Լուքա Մոտրիչ սքանչելի ելոյթ մը ունեցաւ:
Ժիրոնա մնաց 2-րդ դիրքին վրայ` 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Օսասունայի, մինչ Պարսելոնա ուրբաթ օր յաղթած էր Մայորքային` շնորհիւ 16 տարեկան Լամին Եամալի կոլին: Նշենք, որ Փարիզ Սեն Ժերմեն Լամին Եամալին կատարեց 200 միլիոն եւրոյի առաջարկ մը, որ սակայն մերժուեցաւ:
Ստորեւ` «Լա լիկա»-ի 22-րդ հանգրուանի արդիւնքները.
Պարսելոնա – Մայորքա 1-0
Վալենսիա – Խեթաֆէ 1-0
Քատիա – Աթլեթիքօ Մատրիտ 2-0
Կրանատա – Ռէալ Սոսիետատ 2-3
Ժիրոնա – Օսասունա 2-0
Ալաւես – Ռայօ Վայեքանօ 1-0
Լաս Փալմաս – Աթլեթիքօ Պիլպաօ 0-2
ՌԷալ Մատրիտ – Սելթա 4-0
Ռէալ Պեթիս – Վիարէալ 2-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Ռէալ Մատրիտ 69 (60-18)
2.- Ժիրոնա 62 (59-33)
3.- Պարսելոնա 61 (57-34)
4.- Աթլեթիքօ Մատրիտ 55 (54-31)
5.- Աթլեթիքօ Պիլպաօ 53 (48-26)
……………………………………………………
18.- Քատիս 22 (20-38)
19.- Կրանատա 14 (30-57)
20.- Ալմերիա 9 (25-55)
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 28-րդ հանգրուանի մրցումներուն, Ա. Էս. Ռոմա 95-րդ վայրկեանին կրցաւ նշանակել շատ կարեւոր կոլ մը` շնորհիւ Տիեկօ Լորենթէի, որ նշանակեց 2-2-ի կոլը: 80-րդ վայրկեանին Ֆիորենթինա արդիւնքը 3-1-ի հասցնելու առիթ կորսնցուց, երբ Պիրակիի փենալթին զսպուեցաւ:
Միւս կողմէ, պարագլուխի դիրքը գրաւող Ինթեր Միլան 1-0 արդիւնքով յաղթեց Պոլոնիայի դաշտին վրայ` շնորհիւ Եան Պիսեքի կոլին:
Ա. Սէ. Միլան գրաւեց 2-րդ դիրքը` շնորհիւ Քրիսթիան Փուլիշիչի կոլին, Էմփոլիի դէմ մրցումին:
Եուվենթուս գրաւեց 3-րդ դիրքը, երբ իր դաշտին վրայ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Աթալանթայի հետ:
ԹԷոն Քուփմայնըրզ բացած էր մրցումին հաշիւը ի նպաստ Աթալանթայի, սակայն Եուվէ 2 արագ կոլեր նշանակած էր շնորհիւ Քամպիասոյի եւ Մելիքի, սակայն Քուփմայնըրզ նշանակեց հաւասարութեան կոլը:
Ստորեւ 28-րդ հանգրուանի արդիւնքները.
Ա. Սէ. Միլան – Էմփոլի 1-0
Եուվենթուս – Աթալանթա 2-2
Ֆիորենթինա – Ռոմա 2-2
Նափոլի – Թորինօ 1-1
Քալիարի – Սալերնիթանա 4-2
Սասուլօ – Ֆրոզինոնէ 1-0
Պոլոնիա – Ինթեր 0-1
Ճենովա – Մոնզա 2-3
Լեչէ – Վերոնա 0-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ
1.- Ինթեր Միլան 75 (70-13)
2.- Ա. Սէ. Միլան 59 (52-32)
3.- Եուվենթուս 58 (44-23)
4.- Պոլոնիա 51 (41-25)
5.- Ռոմա 48 (54-35)
6.- Աթալանթա 47 (51-32)
……………………………………….
18.- Ֆրոզինոնէ 24 (35-57)
19.- Սասուլօ 23 (33-55)
20.- Սալերնիթանա 14 (23-58)


