Բ. Հանգրուանի Անակնկալ Արդիւնքները
Վաղը, երեկոյեան ժամը 21:45-ին, Ղազիրի մէջ ՀՄԸՄ պիտի ըլլայ հիւրը Սաժեսի: Սաժես առաջին եւ երկրորդ հանգրուաններուն նուազագոյն յաղթանակները արձանագրեց եւ 2-րդ դիրքը կը գրաւէ: Առաջին մրցումին 84-60 արդիւնքով յաղթական Սաժես բաւական դժուար յաղթանակ մը արձանագրեց կիրակի օր` Անդրանիկի դաշտին վրայ: Առաջին մասին 18-7 արդիւնքով ետ մնացած Սաժես «քիչ» մը բարելաւեց իր խաղարկութիւնը եւ 2-րդ մասին 19-15 արդիւնքով յառաջացաւ, բայց տակաւին Անդրանիկ կը յաղթէր: 3-րդ մասին Սաժես 20-10 ապա ամէնէն ձախող մասը` 4-րդ 13-8, ի նպաստ Սաժեսի: Ինչ կը վերաբերի ՀՄԸՄ-ի, մենք շատ աւելի լաւ վիճակի մէջ ենք առնուազն յարձակողական առումով, որ 2 մրցումներուն 90-էն աւելի կէտեր նշանակած ենք: Մեր միակ հարցը մանաւանդ Ա. կարգի խաղցող չունեցող խումբերն են, որոնք 3 օտար մարզիկներով խաղալու առաւելութիւն կ՛ունենան, եւ մեր խումբի անդամները տակաւին 100 տոկոսով իրարու հետ շաղուած չեն:
Քանի մը մրցումէ ետք աւելի լաւ արդիւնքներ կրնանք «քաղել» ամբողջական կազմով:
Ստորեւ մինչեւ օրս բոլոր մրցումներուն արդիւնքները եւ դասաւորումը.
Ա. Հանգրուան
| Սաժես – Անթունիէ | 84-60 |
| Մարիսթ – ՀՄԸՄ | 98-90 |
| Հուփս – Անդրանիկ | 87-77 |
| Էն. Էս. Էյ. – Պէյրութ | 76-94 |
| Մէյրուպա – Ռիատի | 57-94 |
Բ. Հանգրուան
| ՀՄԸՄ – Հուփս | 92-79 |
| Պէյրութ – Մարիսթ | 112-79 |
| Մէյրուպա – Էն. Էս. Էյ. | 89-72 |
| Ռիատի – Անթունիէ | 75-87 |
| Անդրանիկ – Սաժես | 51-59 |
Ընդհանուր Դասաւորում
| Յաղ. | Պար. | կէտ | |
| 1.- Պէյրութ | 2 | 0 | 4 |
| 2.- Սաժես | 2 | 0 | 4 |
| 3.- Ռիատի | 1 | 1 | 3 |
| 4.- ՀՄԸՄ | 1 | 1 | 3 |
| 5.- Հուփս | 1 | 1 | 3 |
| 6.- Անթունիէ | 1 | 1 | 3 |
| 7.- Մէյրուպա | 1 | 1 | 3 |
| 8.- Մարիսթ | 1 | 1 | 3 |
| 9.- Անդրանիկ | 0 | 2 | 2 |
| 10.- Էն. Էս. Էյ. | 0 | 2 | 2 |
Գ. Հանգրուանի Յայտագիր
| Ժամ | |
| Չորեքշաբթի՝ Սաժես – ՀՄԸՄ |
21:45 |
| Հինգշաբթի՝ Անթունիէ – Անդրանիկ |
19:00 |
| Ուրբաթ՝ Էն. Էս. Էյ. – Ռիատի |
16:45 |
| Շաբաթ՝ Մարիսթ – Մէյրուպա |
19:00 |
| Կիրակի՝ Հուփս – Պէյրութ |
16:45 |


