Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստան Է Եկել Օտարերկրացի Բժիշկների Առաքելութիւն. Նրանք Պատրաստ Են Օգնել Նաեւ ԼՂ-ում Տուժածներին

September 27, 2023
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԵՐԵՒԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելութիւն` Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանի գլխաւորութեամբ: Օտարերկրացի մասնագէտները տեղի բժիշկների հետ փորձի փոխանակում են իրականացնում, անհրաժեշտ խորհրդատուութիւն, աջակցութիւն տրամադրում նաեւ կոնկրէտ բուժառուների հետ կապուած: Մասնագէտները պատրաստ են ըստ անհրաժեշտութեան աջակցել նաեւ Լեռնային Ղարաբաղի դէմ ադրբեջանական վերջին ռազմական գործողութիւնների հետեւանքով տուժած քաղաքացիների բուժման հարցում:

«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանի հետ:

ԱՄՆ-ից բժիշկների առաքելութիւնը` հիւպատոսութեան նախաձեռնութեամբ, պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանի գլխաւորութեամբ, Հայաստան է գալիս ամէն տարի` 2015 թուականից սկսած: Այս տարի առաքելութիւնն այստեղ կը լինեն մինչեւ հոկտեմբերի 7-ը:

«Մեզ համար հոգեկան մեծ գոհունակութիւն է ամէն տարի գալ եւ մեր քոյրերին ու եղբայրներին օգտակար լինել: Յատկապէս 2020 թուականի պատերազմից յետոյ շեշտակի կարեւորուեց առաքելութիւնը, որ մենք անպայման թէ օգտակար լինենք, թէ աշխարհին ցոյց տանք, որ սփիւռքն ու Հայաստանը միասին են` աւելի ամրապնդուած»,-ասաց Աբգարեանը:

Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիան մեծ անհանգստութիւն է առաջացրել, սակայն հիւպատոսի վստահեցմամբ` հէնց այս պայմաններում գալն ու հայրենիքին օգտակար լինելու անհրաժեշտութիւնն աւելի է ընդգծուել: Նոյնիսկ օտարազգի բժիշկներն ասել են, որ չեն վարանի գալ Հայաստան:

Այս տարի հիւպատոսութեան հովանավարութեամբ բժշկական առաքելութեանը զուգահեռ առաջին անգամ անցկացւում է նաեւ չորսօրեայ միջազգային բժշկական համագումար` Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցութեամբ, Արմէն Մուրադեանի եւ Գեւորգ Թամամեանի հետ միասին: Համագումարին մասնակցում են մասնագէտներ` Յորդանանից, Իսրայէլից, ԱՄՆ տարբեր նահանգներից: Նպատակ կայ համագումարը յաջորդ տարիներին եւս շարունակական դարձնել: Համագումարի մասնակից բժիշկները համագումարի շրջանակում ելոյթներից բացի նաեւ համապատասխան հիւանդանոցներում շփւում են տեղի բժիշկների հետ, փորձի փոխանակում անում, բուժառուների հետ կապուած խորհրդակցութիւն անում:

Հայաստան են եկել ֆիզիոթերապեւտներ, շտապօգնութեան բժիշկ, ատամնաբոյժներ, ինֆեկցիոնիստներ, ակնաբոյժներ, բուժքոյրեր եւ այլ մասնագէտներ, նրանց մի մասը հիւանդանոցներում է, միւսը մասնակցում է համագումարին:

Թէ ի՞նչն է ամէն տարի օտարերկրացի բժիշկներին բերում Հայաստան` Աբգարեանն ասաց. «Առաջին օրուանից սկսած` իրենք Հայաստան գալով` տեսել են հայերի ջերմ ընդունելութիւնը, մեր հիւրընկալ ոգին, տեղի մասնագէտների հարազատ մօտեցումն իրենց նկատմամբ: Ամէն տարի եկածների 90-95 տոկոսը յաջորդ տարի կրկին ցանկանում է գալ»,-ասաց պատուաւոր հիւպատոսը:

Աբգարեանը վստահեցրեց, որը Հայաստան եկած բժիշկներն ըստ անհրաժեշտութեան կ’աջակցեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած, ադրբեջանական ագրեսիայից տուժած անձանց բուժման հարցում: Պատուաւոր հիւպատոսը  արտգործնախարութեան եւ Առողջապահութեան նախարարութեան հետ եւս խօսել է:

«Մեզ հետ բերել ենք դեղորայք, բոլորն առանց վարանելու կը տրամադրենք: Ինչի կարիք, որ կայ, պատրաստ ենք օգտակար լինել: Լեռնային Ղարաբաղից եկող մեր քոյրերին, եղբայրներին պատրաստ ենք օգտակար լինել»,-նշեց Աբգարեանը:

Նա վստահեցրեց` պատրաստ են լինել այնտեղ, որտեղ կարիքը կայ, սակայն կ’աշխատեն գերատեսչութիւնների, յատկապէս Առողջապահութեան նախարարութեան հետ համագործակցուած:

Բժշկական առաքելութիւնը 2020 թուականից ի վեր կենտրոնացել է յատկապէս վիրաւոր զինծառայողների կարիքների վրայ, ըստ այդմ էլ ընտրում են առաքելութեան կազմի մասնագէտներին:

«Շատէրը մտածում են, թէ բժշկական առաքելութիւնը միայն երկու շաբաթուայ համար է, դա ճիշտ մօտեցում չէ: Իրենք տեղի բժիշկների հետ կապ են պահում, տարուայ ընթացքում միշտ շփման մէջ են: Տարիների ընթացքում կապերն աւելի են ընդլայնւում»,-ասաց Աբգարեանը:

Խօսելով ամէն տարի Հայաստան եկող բժշկական առաքելութեան ուղերձի մասին` պատուաւոր հիւպատոս Աբգարեանը նշեց` հիմնական ուղերձն այն է, որ սփիւռքն ու հայրենիքը միասին են: «Հայրենիքը միայնակ չէ, դժուարին օրեր է ապրում, բայց սփիւռքը ոտքի  է կանգնած` աշխարհին ցոյց տալու, որ մենք չենք կարող անտարբեր գտնուել եւ մեզ համար հայրենիքը առաջին տեղում է: Մենք մեր պատմութեան ընթացքում դժուարութիւններ միշտ տեսել ենք եւ պէտք է միշտ կանգուն մնանք միանալով: Մէկ բռունցք դառնալով` պէտք է յաղթահարենք բոլոր դժուարութիւնները, միասնականութեան մէջ յատուկ ուժ կայ, ինչը գօտեպնդում է, որ մենք յաղթահարենք բոլոր դժուարութիւնները»,-ասաց Աբգարեանը:

27 Սեպտեմբեր 2023

Նախորդը

Խմբագրական. Լիբանանահայութիւնը Ընդդէմ Ազրպէյճանին` Հինգշաբթի Ժամը 5:00-ին

Յաջորդը

Մամլոյ Արձակուրդ

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.