Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Բոլորին Սիրելի Պետիկը

August 26, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴԱՒԻԹ ՅԱԿՈԲԵԱՆ

Ցանկացած քաղաք, ցանկացած գիւղ, նոյնիսկ ցանկացած երկիր կը շաղկապուի որոշ մարդկանց  միջոցով:

Ա՛յ, երբ ասում են, ենթադրենք, Լոռի, շատ որոշակի մարդիկ են գալիս աչքիս առաջ յայտնւում  ե՛ւ պատմութիւնից, ե՛ւ այսօրուայ կեանքից: Ա՛յ, երբ ասում ենք Պէյրութ,  աչքիս առաջ անմիջապէս պատկերներ են գալիս Պուրճ Համուտից, իսկ երբ ասում են Պուրճ Համուտ,  մեծ արագութեամբ որտեղից որտեղ ծլում է մի պատկեր, շատ անսովոր հագուստով, ամէն անգամ տարբեր պայուսակով եւ աշխարհի ամենազարմանալի ժպիտը դէմքին  մի խենթ մարդ, որն է ինքը` Պետիկ Չիֆթելեանը: Պետիկի հետ հանդիպման առաջին իսկ պահից սկսած` էնպիսի տպաւորութիւն էր, որ մենք իրար ճանաչել ենք մանկապարտէզի տարիքից սկսած: Զարմանալի մարդ, զարմանալի գիտելիքների տէր, զարմանալի երաժշտական գիտելիքներ ունեցող, զարմանալի ուշադիր մարդ բոլորի հանդէպ եւ միեւնոյն ժամանակ զարմանալի անտարբերութիւն` սեփական անձի հանդէպ:

Հայաստանում լինի, թէ Պէյրութում մարդ չկայ, որին ցոյց տաս Պետիկի նկարը ու չասեն` Պետիկս է, ընկերս է, խենթ է:

Այո՛, Պետիկը իրօք ընկեր է, չեմ ասում ընկեր էր, որովհետեւ… է՛: Ընկեր է երեւի թէ նրան ճանաչողների յիշողութիւնների մէջ մնացած: Ես երբեք Պետիկի տանը չեղայ, չգիտեմ` ինչպէս ստացուեց, որ այդպէս եղաւ  ու երեւի նրա ընկերներից շատերը չեն եղել նրա տանը, բայց այնպիսի տպաւորութիւն է, որ Պետիկը բոլորիս հետ էր անդադար: Պետիկը չէր էլ ասում գնանք մեր տուն, ու մէկ-մէկ մտածում եմ, որ Պետիկը չէր ասում գնանք մեր տուն ոչ թէ այն պատճառով, որ ինքը տուն չունէր, կամ չէր կարող հիւրասիրել քեզ  (Պետիկը իր պայուսակի պարունակութեան շնորհիւ` հէնց փողոցում կարող էր քեզ հրաշալի հիւրասիրել), ոչ որովհետեւ Պետիկի համար Պուրճ Համուտն ամբողջութեամբ իր տունն էր, Այնճարն ու Պէյրութը` նոյնպէս, գումարած` Երեւանը եւ ամբողջ Հայաստանը: Ա՛յ, մէկ-մէկ երբ ասում են աշխարհի մարդ, երեւի թէ Պետիկը  հէնց այդ մարդկանցից մէկն է:

Միայն պէտք է շնորհակալ լինեմ բախտին ու ճակատագրին, որ իմ ընկերներից մէկը հէնց Պետիկն է: Ու քանզի չեմ տեսել նրա մահը եւ յուղարկաւորութիւնը, չեմ էլ մտածում, որ նա մահացել է, այլ մտածում եմ Պետիկնա էլի, էսօր չէ, վաղը կամ միւս օրը, կամ մի տասը օրից հաստատ դուռս կը թակի, կամ կը զանգի ինձ ու կ՛ասի. «Է՛,  Դաւի՛թ, ի՞նչ կ՛ընես կոր, այսօր պիտի  չնստի՞նք, աղուոր ուիսքի մը ունիմ պայուսակիս մէջ…»:

Մինչ նոր հանդիպում, Պետիկ ջան:

 

 

 

 

Նախորդը

Ի Յուշ. Մարգա՜րը

Յաջորդը

Պետիկ Չիֆթէլեան (1951 – 2023 )

RelatedPosts

Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ազգային Ժողո՞վ, Թէ՞ Քաղաքական Հաշուեյարդարի Բեմ

November 4, 2026
Վտանգը
Անդրադարձ

Նստարանէս

November 4, 2026
Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը
Անդրադարձ

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը

November 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.