Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մահեր, Զանգուածային Ցոյցեր` Լեռնային Ղարաբաղի Շրջափակմանը Զուգընթաց

July 24, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՄՈՍ ՉԱՓԼ

Շրջափակման դէմ պաստառներ Ստեփանակերտի կենտրոնում` 17 յուլիսի:

Տեղացիներն ասում են` իրավիճակը հասել է օրհասական վիճակի, երբ Ազրպէյճանը էլ աւելի է սեղմել շրջափակման օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ընթացքում տեղում արդէն երկու հայ երեխայ է մահացել:

«Չեմ ուզում գոյները մթագնել, բայց այս պահին խոհանոցում ունեմ միայն մի փոքր հնդկաձաւար», ասում է լրագրող Մարութ Վանեանը, որ յուլիսի 18-ին իր բնակարանի նկարով կիսուեց «Ազատութեան» հետ:

Վանեանը 100 հազարից աւելի հայերից մէկն է, որ շրջափակուած է Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքում` Ստեփանակերտում, յուլիսի 18-ին լուսանկարուած Մարութ Վանեանի խոհանոցը:

Դեկտեմբերից սկսուած` շրջափակումը կտրուկ սրուեց վերջին ամսուայ ընթացքում` կանգնեցնելով Արցախը զանգուածային մարդասիրական ճգնաժամի եզրին:

Նախկինում Կարմիր խաչի միջազգային առաքելութիւնը թոյլտուութիւն ունէր դէպի Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ իրեր տանել եւ առողջական լուրջ խնդիրներով հիւանդներին Հայաստան հասցնել:

Պաքուն արդարացնում է ճանապարհի շրջափակումը` պնդելով, որ «Հայաստանից եկող Կարմիր խաչի մեքենաներում յայտնաբերուել են տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ»` բջջային հեռախօսներ, ծխախոտ, պենզին:

Շրջափակման դէմ բողոքի ցոյց, Ստեփանակերտ, 14 յուլիսի:

Մարդասիրական կազմակերպութիւնը պատասխանել է. «Կարմիր խաչին պատկանող մեքենայի մէջ ոչ մի չարտօնուած իր չի յայտնաբերուել»: Միաժամանակ յաւելել են. «Մենք ափսոսում ենք, որ առանց մեր իմացութեան` չորս վարձու վարորդներ փորձել են որոշ առեւտրային ապրանքներ տեղափոխել Կարմիր խաչի տարբերանշանի մեքենաներով»:

Դատարկ հանրախանութ Ստեփանակերտում` յուլիսի 18-ին:

«Անցած շաբաթը շրջափակման ամենածանր ժամանակահատուածն էր», ասում է Վանեանը: Բացի ալքոհոլից` հանրախանութներում որեւէ բան չկայ, փոքր պիզնեսներն ու խանութները պարզապէս փակուել են, իսկ տէրերը` գնացել տուն: «Հացն անգամ, որը պէտք է լինի իւրաքանչիւր հայի սեղանին օրական երեք անգամ, դժուար է գտնել: Պէտք է ժամերով հերթ կանգնես փռի առջեւ, որպէսզի երկու կտոր հաց գնես», ասաց նա:

Լեռնային Ղարաբաղի հիւսիսում յուլիսի 8-ին ինքնաշարժից երկու երեխայի դի են յայտնաբերել, մինչեւ նրանց մայրը ոտքով գնացել էր մօտակայ քաղաք` ձէթի եւ շաքարաւազի կտրօն ստանալու: Մանկահասակ երեխաները` 6-ամեայ աղջիկն եւ նրա 3-ամեայ եղբայրը, ըստ երեւոյթին, դուրս էին եկել փողոց` փնտռելու իրենց մօրը, յետոյ տեղաւորուել չկողպուած մեքենայում: Թէ ճիշդ ինչի՛ց էր վրայ հասել երեխաների մահը, դեռ յստակ չէ:

Ստեփանակերտցի երկու տարեց կանայք` յուլիսի 17-ի երեկոյեան: Կանանցից մէկը քարշ է տալիս ծառի ճիւղը, որով հոգալու է վառելափայտի խնդիրը:

Օրէցօր աճող յուսահատութեան խորապատկերին, յուլիսի 14-ին Ստեփանակերտում հազարաւոր մարդիկ հաւաքուել էին` բողոքելու շրջափակման դէմ:

«Ինչի՞ն էք սպասում,¬ բանախօսներից մէկը հռետորական հարց ուղղեց միջազգային հանրութեանը: – Արդեօք դուք պէտք է ամէն օր դիակնե՞ր տեսնէք այս հրապարակում` նախքան պատասխանը»:

Ստեփանակերտի բնակիչները հաց գնելու համար հերթում` 18 յուլիսի:

Պաքուն Լեռնային Ղարաբաղի տէ ֆաքթօ կառավարութեանը համարում է «Միջազգայնօրէն ճանաչուած իր տարածքի անօրինական բռնագրաւողներ եւ կոչ է անում Ստեփանակերտի ղեկավարութեանը հեռանալ իշխանութիւնից:

Ազրպէյճանը միաժամանակ պնդում է, որ հայերին «կը տրամադրուեն Ազրպէյճանի քաղաքացիների բոլոր իրաւունքները» Պաքուի վերահսկողութեան պայմանով: Պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ հայերի մի քանի դաժան սպանութիւնները, սակայն, որոնց պատասխանատուութիւնը կրում են ազրպէյճանցի զինուորները, շատերին է ստիպում կասկածել Պաքուի պատրաստակամութեանը:

Ստեփանակերտի խանութներից մէկում ծխախոտի դատարկ դարակներ` 18 յուլիսի:

Վանեանը պատմում է, որ արցախցիները դեռ բացայայտ չեն խօսում Ղարաբաղից հեռանալու, Հայաստան մեկնելու մասին, «սակայն շատերը հասկանում են, որ ներկայիս պայմաններում չեն կարող երեխայի խնամել: Ի վերջոյ, երեխաներին անհրաժեշտ են վիթամիններ եւ երջանիկ կեանք»: Բայց կան նաեւ մարդիկ, ասում է լրագրողը, «որոնք պատրաստ են միայն կանաչեղէն ուտել, քանի դեռ ապրում են իրենց տանը, քանի դեռ պատերազմ չկայ», յոյս ունենալով, որ իրավիճակը կը կարգաւորուի:

Դատարկ պենզալցակայան Ստեփանակերտում` յուլիսի 18-ին: Պենզինն այժմ գրեթէ անհնար է գտնել Լեռնային Ղարաբաղում, ասում են տեղացիները:

Լեռնային Ղարաբաղի տէ ֆաքթօ նախագահ Արայիկ Յարութիւնեանը յուլիսի 17-ին ասել է. «Եթէ Արցախի ժողովրդի համար իրավիճակը մէկ շաբաթուայ ընթացքում չվերադառնայ քիչ թէ շատ կայունութեան միջազգային միջամտութեան ներքոյ, ապա մենք կը դիմենք աւելի կոշտ գործողութիւնների թէ՛ Արցախում, թէ՛ դրանից դուրս»:

Թէ հնարաւոր ի՛նչ քայլերի մասին է խօսքը, Յարութիւնեանը չի յստակեցրել:

Ստեփանակերտցիները վաճառուող բանջարեղէնի կողքով են անցնում: Տեղական արտադրանքը վաճառւում է նախկինից մի քանի անգամ աւելի թանկ, ինչը շատերի համար անհասանելի է: Լուսանկարը` յուլիսի 18-ի:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

Լուսանկարները` Մարութ Վանեանի

Նախորդը

Երուսաղէմի Հայկական Պարտէզը Կ՛օտարացուի – Բ. – Յորդոր` Երուսաղէմի Կարգ Մը Մեր Կղերիկոսներուն

Յաջորդը

Լիզպոնի Գործողութեան 40-Ամեակ Երգի Մը Պատմութիւնը. Հայ Դատի Պահանջատիրութեան Ուխտապահներու` Լիզպոնի Հինգի Յիշատակը Յաւերժացնող Երգերուն Պատգամները

RelatedPosts

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը
Անդրադարձ

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը

October 3, 2026
Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)
Անդրադարձ

Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)

October 3, 2026
Ուսանողութիւնը Եւ Մենք
Անդրադարձ

Սլաք. Ըսեմ-Չըսեմ

October 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.