Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ի՞նչ Է Մեզ Պատմում 1893 Թ. Մալաթիայի Երկրաշարժը

February 28, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԶԱՔԱՐԻԱ ՄԻԼՏԱՆՕՂԼՈՒ

Մարաշի երկու երկրաշարժերը մեծ աւերածութիւններ են առաջացրել 10 քաղաքներում: Այնինչ յայտնի փաստ է, որ պատմականօրէն այս տարածաշրջանը ուժգին երկրաշարժերի գօտի է: 1893 թ. Մալաթիայի երկրաշարժն էլ սրանից ուղիղ 130 տարի առաջ մեծ վնաս էր հասցրել այս տարածքներին: Այդ ժամանակուայ հայկական մամուլը մեծ հետաքրքրութիւն է ցուցաբերել երկրաշարժի հանդէպ: Բացի մեծ աղէտ լինելուց` այս հետաքրքրութեան պատճառներից մէկն այն էր, որ այդ տարածքում նաեւ հայ բնակչութիւն էր ապրում: Զաքարիա Միլտանօղլուն 2020 թ. Մալաթիա-Էլազըղ երկրաշարժից յետոյ «Ակօս»-ի համար պատրաստել է ժամանակաշրջանի վերաբերեալ հայկական մամուլից արուած ծաւալուն ծաղկաքաղ: Հարկ համարեցինք եւս մէկ անգամ հրապարակել այս ծաղկաքաղի համառօտ շարադրանքը: Քանզի 130 տարի առաջ տեղի ունեցած դէպքերը դեռեւս հանրայայտ չեն: Աւելի ճիշդ` 130 տարուայ ընթացքում կարծես դաս չի քաղուել դրանցից:

15 մարտ 1893, թիւ 418 «Փունջ» թերթը տպագրում է նամակ Մալաթիայից եւ ցաւալի լուրեր է հաղորդում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Հինգշաբթի, փետրուարի 28-ի գիշերը, ժամը եօթն անց երեսունին, այն ժամին, երբ բոլոր բնակիչներն արդէն քնած էին, քաղաքի բոլոր հատուածների տները, խանութները, բաղնիքները, մզկիթներն աւերած երկրաշարժ եղաւ: Սակայն այս աղէտը հինգշաբթի կէսօրից սկսեց նշաններ ցոյց տալ: Հինգշաբթի օրը մէկը միւսի յետեւից 5-6 ցնցում էր տեղի ունեցել` վախ պատճառելով: Բայց ոչ ոք չէր մտածում, որ մի գիշեր արթնանալու է եւ քաղաքն աւերուած տեսնի: Վնասն անհաշուելի է: Հայկական թաղամասի Խարազա անունով յայտնի կողմում գտնուող բոլոր տներն աւերուել են, եւ իւրաքանչիւրից դուրս են հանուել երկու, երեք, չորս եւ մինչեւ եօթ դի: Անգամ տներ կան, ուր մարդ չի մնացել, որ հարազատի յետեւից ողբայ:

«Փունջ»-ի թղթակիցը յայտնում է, որ Մալաթիայում աւերուել է 4-5000 տուն, վնասուել է 3-4000 տուն, 200 մարդ մահացել է: Ինչպէս մարդկանց, այնպէս էլ աւերուած շինութիւնների երեք քառորդը պատկանում է հայերին: Բողոքականների աղօթատներն ու կաթոլիկների եկեղեցիները խիստ վնասուել են, հայերի կենտրոնական եկեղեցու սուաղը ամբողջութեամբ թափուել է, պատերը տեղ-տեղ ճաքճքել են: Ճաք է տուել նաեւ Սուրբ Երրորդութիւն եկեղեցու գմբէթը, որը վերանորոգուելու է 18 տարի անց: Աւերուել են նաեւ Սուրբ Փրկիչ վանքի մատուռը եւ սենեակները: Դպրոցներում այլեւս հնարաւոր չէ դասաւանդել:

18 մարտ 1893, թիւ 60 «Արմենիա» թերթ Պոլսի թերթերում կարդում ենք, որ երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիայում եւ Ատըեամանում, աւերուել են բազմաթիւ շէնքեր ու հասարակական շինութիւններ: Փլատակների տակ մահացածներ կան: Բնակիչներն այս պահին ապրում են վրաններում: Կառավարութիւնը Պոլսից տուժածներին ֆինանսական օգնութիւն է ուղարկել: Տուժածների համար Խարբերդից եւ շրջակայքից հաւաքուել է մօտ 100.000 ղրուշ:

20 մարտ 1893, թիւ 2350 «Փունջ» թերթ.- Մալաթիայում երբեմն ուժեղ, երբեմն թոյլ ցնցումներով գիշեր-ցերեկ շարունակւում են երկրաշարժերը: Որոշ կանգուն շէնքերի փլուզումից յետոյ Սուրբ Երրորդութիւն եկեղեցու գմբէթի տակ յայտնուելու յոյսը եւս մարեց: Երէկուայ երկրաշարժից տուժել է նաեւ Սուրբ Յարութիւն եկեղեցին: Աւերուել է նաեւ Հին Մելիտինէում կառուցուած Սուրբ Ստեփանոս անունով հազարամեայ մատուռը: Տեղի վաճառականներից Եազըճեան եղբայրների քարէ պահեստները եւ իւրաքանչիւրը 500 լիրայի հասնող քաղաքապետարանի երեք խանութները ամբողջութեամբ աւերուել են: Դպրոցները դեռ փակ են, շուրջբոլորը թշուառ երեխաներ են:

«Հայրենիք» թերթ, համար 406.- Երկրաշարժը Մալաթիայում գրեթէ սկսել է շարունակական բնոյթ կրել: Կիրակի օրը եւս երեք նոր ցնցում է տեղի ունեցել: Բազմաթիւ շէնքեր, որոնք վնասուել էին նախորդ ցնցումներից, այս անգամ ամբողջութեամբ աւերուել են: Ատըեաման ուղարկուած յանձնաժողովը զեկոյց է պատրաստել: Այս հաղորդման համաձայն, Ատըեամանի 19 գիւղերում աւերուել է 200 տուն, մահացել է 99 մարդ, վիրաւորուել` 7 մարդ: Կանգուն մնացած տների մեծ մասն էլ աւերուել է անձրեւներից: Որքան մեծ է եղել դժբախտութիւնը` յստակ տեղեկութիւն չկայ: Ձիւնն ու հեղեղները փակել են ճանապարհները, կամուրջներ են աւերուել, եւ քանի որ տարբեր շրջաններ գործուղուած պաշտօնեաները չեն կարողանում վերադառնալ կենտրոն, հաւաստի տուեալներ չեն ստացւում:

25 մարտ 1893, թիւ 62 «Արմէնիա» թերթ (ԼՐԱՑՈՒԵԼ Է ՊՈԼՍԻ ԹԵՐԹԵՐԻՑ).- Մալաթիայի պատրիարքարանը հեռագիր է ուղարկել հայոց հոգեւոր առաջնորդութեանը` խնդրելով մանրամասն տեղեկութիւններ տրամադրել երկրաշարժի պատճառած վնասների եւ տուժածների վիճակի մասին: Միեւնոյն ժամանակ սուլթանը դրամական օգնութիւն է ուղարկել Մալաթիա եւ հրամայել է օգնել վիրաւորներին, իսկ հոգեւոր առաջնորդութիւնից խնդրել է այցելել նրանց ընտանիքներին եւ մխիթարել նրանց: Մասամբ աւերուել են նաեւ Մալաթիայի եկեղեցին եւ դպրոցը:

3 ապրիլ 1893, թիւ 3986 «Մասիս» թերթ.- Մալաթիայում եւ շրջակայքում ցնցումները շարունակւում են: Մարտի 22-ին Ատըեամանում եւ նրա երեք գիւղերում եւ Հուսմա գաւառում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից յետոյ ամբողջութեամբ աւերուել են քառասունի չափ տուն եւ մէկ գոմ: Մարդկային կորուստ չկայ: Տիգրանակերտից աղէտից տուժածներին 20 հազար ղրուշ օգնութիւն է ուղարկուել:

20 մայիս 1893, թիւ 73 «Արմենիա» թերթ.- Պաշտօնական զեկոյցի համաձայն, Մալաթիայի երկրաշարժի պատճառով զոհուել է 885 մարդ: Նրանցից 131-ը մահացել է Մալաթիայի կենտրոնում, մնացածը` Հըսնըմանսուրում (Ատըեաման), Պեհեսնիում, Քահթայում, Աքչատաղում եւ գիւղերում, 164 մարդ վիրաւորուել է: Նշուած դժբախտ պատահարների պատճառով փլատակների տակ մնալով` ոչնչացուել է 10020 կենդանի, այդ թւում` 23 ձի, 147 ջորի, 613 եզ, 291 կով, 56 էշ եւ 8890 ոչխար ու այծ: Սատկած կենդանիներից 3547-ը պատկանում էին Մալաթիայի սանճաքի կենտրոնին կապուած գիւղերին, 3934-ը` Ատըեամանին, 1972-ը` Քահթային, 299-ը` Պեհիսնիին եւ 268-ը` Աքչատաղին: 7262 սենեակ, 2719 տուն աւերուել եւ վերածուել են աւերակների: 9231 սենեակ, 1345 տուն աւերուել են մասնակիօրէն, փոքր վնաս է կրել 2195 տուն: 274 խանութ աւերուել է, 64 խանութ մասամբ է վնասուել, 936 խանութ էլ մասնակի վնասներ է կրել: Աւերուել է 31 մզկիթ, որից 95-ը` մասնակի, 13-ը վնասուել է: Աւերուել է 5 հայկական դպրոց, երկուսը վնաս են կրել: Ամբողջութեամբ աւերուել է 9 թուրքական դպրոց, մասամբ աւերուել է 2-ը, վնաս է կրել 14 դպրոց: Մէկ զօրանոց ամբողջութեամբ աւերուել է, մէկը` վնասուել, կառավարական առանձնատունը, զօրանոցը եւ պահեստազօրանոցը, քաղաքային ոստիկանութեան գրասենեակը, 3 հեռագրատուն մասամբ աւերուել եւ վնասուել են, 3 բաղնիք ամբողջութեամբ աւերուել է, 2 բաղնիք` մասամբ աւերուել եւ մէկ բաղնիք վնաս է կրել:

Ապրիլի 3-ին Մալաթիայից գրուած նամակում ասուած է, որ հեղեղումներ պատճառող անձրեւները շարունակւում են, եղանակը ցուրտ է, աղքատութիւն է տիրում, իսկ ստացուած դրամական օգնութիւնը բաւարար չէ: Հաղորդւում է, որ երկրաշարժի ցնցումները թէեւ շարունակուել են, բայց անվնաս են եղել: Սակայն Մալաթիայից 8 ժամ հեռաւորութեան վրայ գտնուող երկու բլուրներ իրար են բախուել, եւ գիւղը կործանուել է իր բնակիչների հետ:

17 ապրիլի 1893, թիւ 3987 «Մասիս» թերթ.-

Մալաթիայի երկրաշարժի պատճառով ձեւաւորուած Աղէտների յատուկ յանձնաժողովի պատրաստած հաշուետուութեան համաձայն, ընդհանուր զոհուել է 885 հոգի, վիրաւորուել` 164 հոգի, ամբողջութեամբ աւերուել է 7262 սենեակ եւ 2719 տուն: Փլատակների մէջ 10020 տարբեր կենդանիներ են մնացել ու սատկել: Ամբողջութեամբ աւերուել է 31 մզկիթ, 95 մզկիթ մասամբ է քանդուել, 13 մզկիթ` մասամբ վնասուել:

Թարգմանեց`
ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆԸ

«Ակունք»

Նախորդը

Կարօտ Լերան Ձայնին

Յաջորդը

Վարդանանց Տօնակատարութիւնը Պաթոն Ռուժի Մէջ

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի
Անդրադարձ

Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի

January 31, 2026
1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը
Անդրադարձ

1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.