Սպանական հանրածանօթ մարզական օրաթերթերէն «Սփորթ.էս», նկատի ունենալով 2022 տարուան ֆութպոլի արդիւնքները, կազմեց 2022 տարուան լաւագոյն ֆութպոլիստներուն տասնեակը:
Անոնք ընտրուեցան լրագրողներու քուէարկութեան արդիւնքներով:
Ստորեւ` անոր կողմէ նկատի առնուած ֆութպոլիստները.
Բերդապահ` Թիպօ Քուրթուա (Ռէալ Մատրիտ, Պելճիքա), յետսապահ` Ռուպեն Տիաս (Մանչեսթըր Սիթի, Փորթուգալ), միջնապահներ` Ժամալ Մուսիալա (Պայէրն Միւնիխ, Գերմանիա), Կաւի (Պարսելոնա, Սպանիա), Քեւին տը Պրույնը (Մանչեսթըր Սիթի, Պելճիքա), Ժուտ Պելինկհեմ (Պորուսիա Տորթմունտ, Անգլիա), Լիոնել Մեսսի (Փարիզ Սեն Ժերմեն, Արժանթին), Քիլիան Էմպափէ (Փարիզ Սեն Ժերմեն, Ֆրանսա), Էրլինկ Հաալանտ (Նորվեկիա, Մանչեսթըր Սիթի) եւ Քարիմ Պենզեմա (Ռէալ Մատրիտ, Ֆրանսա):


