Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապառաժ»-ի Խմբագրական. Պայքար` Յանուն Իրաւունքի

December 21, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Մեր պայքարը իրաւունքն օտարին չզիջելու համար է: Իւրաքանչիւր համակարգի պահպանման, յարատեւման եւ զարգացման  համար անհրաժեշտ է ճշդել այդ համակարգի, նախ` ներմասնիկային, եւ ապա` արտաքին այլ համակարգերի եւ մասնիկների հետ յարաբերութիւնների եւ իրաւասութիւնների սահմանները: Երբ որեւէ այլ համակարգ փորձում է տիրել գործող համակարգին, նախ եւ առաջ հարց է բարձրացնում տուեալ համակարգի իրաւունքների սահմանափակման եւ իր իրաւունքների ամրապնդման ուղղութեամբ: Այստեղ է, որ առաջ են գալիս իրաւունքի պահպանման եւ իրաւունքն օտարելու խնդիրները:

Պատերազմը` որպէս ճնշման եւ ուժի կիրառման միջոց, լծակ է իրաւունքներից զրկելու եւ այլ իրաւական համակարգի ենթարկելու համար: Միեւնոյն ժամանակ պարտութիւնը չի նշանակում իրաւունքի զիջում, եթէ դրանից յետոյ, ըստ էութեան, ձեռքից տալով ինչ-որ բան, պարտուող կողմը իր կեցուածքով եւ յարաբերութիւններով չի օտարում իր իրաւունքները:

Այն, ինչ այսօր կատարւում է Արցախում, վերը նշուած մօտեցումից ելնելով` իրաւատիրութեան ցայտուն օրինակ է: Զուգահեռաբար, այն մօտեցումները, խօսոյթը եւ կեցուածքը, որոնք այսօր ցուցաբերւում են Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ականների կողմից, ոչ միայն պարտուածի, այլ ամբողջովին  յանձնուածի` անձնատուր եղածի կեցուածք է:

Արտաքին աշխարհից կտրուած լինելու պայմաններում Արցախում օրէցօր շեշտակի է դառնում իրաւունքի համար պայքարի ոգին: Իւրաքանչիւր արցախցի այստեղ բնակուելով, ենթարկուելով զրկանքների, խորը գիտակցումով պատրաստ է դիմակայելու դժուարութիւններին` չզիջել սեփական պետութեան իրաւունքը, իւրաքանչիւր ասպարէզում պահպանել անկախ երկրում գործող օրէնքներն ու կարգը: Այստեղ այլեւս ուժի կիրառումը, անհամաչափ ճնշումներն ու նենգ խաբկանքները դերակատար չեն զիջելու կամ յանձնուելու համար: Դրանք դառնում են անօգուտ միջոցներ. երբ պարզւում է, որ ոչ թէ սեփական կամքով է  օտարուել իրաւունքը, այլ` բռնի:

Ցաւով պէտք է ասել, որ այս պայքարի ոգին եւ վճռակամութիւնը չի արտացոլւում փաշինեանական իշխանութիւնների վարքագծում: Բախտի բերմամբ ինչ-որ հանգամանքներ զբաղեցնողներ պետական այրերը, վարկաբեկելով Հայաստանի պետական հաստատութիւնները, ոչ միայն հանրային եւ միջազգային բեմերում հրաժարւում են Արցախի ժողովրդի հիմնարար` անկախ պետականութիւն ունենալու իրաւունքից, այլ նաեւ Հայաստանի պետական փաստաթղթերից եւ պաշտօնական ասոյթներից ջնջում են Արցախի Հանրապետութիւն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն եզրոյթները` դրանք փոխարինելով «Արցախում բնակուող հայեր» եզրոյթով:

Արցախի ժողովրդի դիմադրութիւնը, որը վաղ թէ ուշ ներշնչելու է ողջ հայ ժողովրդին եւ ոգեպնդելու յանուն իրաւունքի պայքարում, ապացուցում է, որ  Արցախում հակառակ կրած ծանր կորստի եւ զրկանքների` ոչ ոք չի յանձնուել:

Նախորդը

Պոսթընի Silkroad Global Musician Workshop-ին Մասնակցութեանս Մասին

Յաջորդը

Զաքար Քէշիշեանի Խօսքը` Հայ Երեք Քաղաքական Կուսակցութիւններուն Կազմակերպած Արցախի Զօրակցական Հաւաքին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ընտրութեան Փորձաքարը

October 30, 2026
Ապրուած Օրեր.    ԺԱ. Եգիպտոսի Գոյները Եւ Ճոնին
Անդրադարձ

Ապրուած Օրեր. ԺԱ. Եգիպտոսի Գոյները Եւ Ճոնին

October 30, 2026
Ընտրութիւնները` Մեր Ետին
Անդրադարձ

Վարդագոյն Ժապաւէնը` Կնոջ, Աղջիկներու Եւ Մօր Իրաւունքը

October 29, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.