Վերջին երկու օրերուն ընթացքին «Չեմփիընզ Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին գծով արձանագրուած արդիւնքներուն լոյսին տակ յստակացան փլէյ օֆի (1-16-րդ հանգրուան) մրցումներուն իրենց տոմսերը ապահովող 12 խումբերը:
6-րդ եւ վերջին հանգրուանի արդիւնքներուն լոյսին տակ պիտի յստականան վերջին չորս խումբերը:
Վերջին հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան 1-2 նոյեմբերին:
Ստորեւ` իրենց տոմսերը ապահոված 12 խումբերը.
Լիվըրփուլ (Անգլիա), Ինթեր Միլան (Իտալիա), Փորթօ (Փորթուգալ), Մանչեսթըր Սիթի (Անգլիա), Ռէալ Մատրիտ (Սպանիա), Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա), Պայէրն Միւնիխ (Գերմանիա), Ֆ. Ք. Պրիւժ (Պելճիքա), Նափոլի (Իտալիա), Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա), Չելսի (Անգլիա) եւ Պենֆիքա (Փորթուգալ):
Վերոնշեալներուն միանալու յոյս ունին` Ա. Սէ. Միլան (Իտալիա), Թոթենհամ (Անգլիա), Սալզպուրկ (Աւստրիա), Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա), Այնթրախթ Ֆրանքֆորթ (Գերմանիա), Սփորթինկ Լիզպոն (Փորթուգալ) եւ Մարսէյ (Ֆրանսա):


