Ռուսիան ներկայացնող հայ կռփամարտիկ, միջին քաշային կարգի Եւրոպայի ախոյեան («Ի. ՊԻ. ԵՈՒ.») Դաւիթ Աւանեսեան պիտի մենամարտի ամերիկացի անպարտելի կռփամարտիկ, «ՏԱՊԸԼԻՈՒ. ՊԻ. ՍԻ. »-ի, «ՏԱՊԸԼԻՈՒ. ՊԻ. ԷՅ. »-ի, «ԱՅ. ՊԻ. ԷՖ. »-ի, «ՏԱՊԸԼԻՈՒ. ՊԻ. Օ. »-ի, «Տը Ռինկ» առաջին միջին քաշային կարգի աշխարհի ախոյեան Թերենս Քրոֆորտի դէմ (38-0, 29 նաք-աութ):
Աւանեսեան (29-3-1, 17 նաք աութ), իր այս մենամարտը պիտի կատարէ 10 դեկտեմբերին` Նեպրասքայի «ՍԻ. ԷՅՉ. Ի.-Հելթ Սենթըր»-ին մէջ:
Հայ կռփամարտիկը 34 տարեկան է, մինչ անոր մրցակիցը` 35 տարեկան:


