Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հրաժեշտ Աղաւնոյին…

August 25, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԷՆ ՆԻՅԱԶԵԱՆ
«Միասին Աղաւնոյում» փառատօնի կամաւորական խումբի անդամ

Երէկ երեկոյեան հեռացանք Աղաւնոյից… Մի ոստիկան «ընկերաբար յորդորեց» լքել տարածքը, որովհետեւ «վաղը կարող է արդէն ուշ լինել»: Հեռացանք, որովհետեւ մնալու հիմքեր չունէինք, որովհետեւ չափազանց անզօր էինք, որովհետեւ արեցինք, երեւի, ինչ կարող էինք…

Շատ են հարցնում` հը՞, ի՞նչ կար Աղաւնոյում, հիմա ասեմ…

7-ամեայ Ալեքսն իր ծննդեան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ յետոյ նայէր, թէ ոնց են տեղաւորում բեռնատարի մէջ: Ասում եմ` Ալեքս, բա ի՞նչ նուիրեմ ծնունդիդ: Նայում այ դէմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայեացքով ու ասում` սրանից յետոյ էլ ի՞նչ նուէր…

Կարինէի ընտանիքը տան ապրանքը բարձելուց յետոյ ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին` ամէն մէկը փորձելով, ինչպէս կարող է, թաքցնել մատնիչ արցունքները…

15-ամեայ Անիին ասում եմ` բա ի՞նչ ես ուզում սովորես, Երեւանում ի՞նչ պիտի անես, ասում այ` չեմ կարայ սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մօրս. Անիենց ընտանիքում 5 թէ 6 երեխայ էին…

Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանուել արդէն 2 անգամ, տան պատերն էր անխնայ համբուրում…

Էս ամէնը սիրտ մաշող է, ի հարկէ, բայց շատ աւելի տխուր է, ականատես լինել, թէ ինչպէս են ռուսները վերցնում վաւերագիր բեմադրիչի տեսախցիկը, որ էլ չնկարի, իսկ ազրպէյճանցի լրագրողը գալիս է քթներիս տակ` ռուսներով շրջապատուած, նկարում, հարցազրոյց վերցնում ու գնում:

Ցաւեցնող է, որ այդպէս էլ ոչ ոք չտեսաւ որեւէ գրաւոր փաստաթուղթ` տարհանման հետ կապուած, որ Ռուսիոյ պաշտօնեան ինչ-որ լղոզուած, անհասկանալի յայտարարութիւն է անում, Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանը ինչ-որ միջանկեալ միջոցի մասին է խօսում, մեր իշխանութիւնն էլ է լռում, ընդդիմութիւնն էլ, իսկ ուժային կառոյցները յորդորում են բնակիչներին` ոչնչին ուշադրութիւն չդարձնել ու անաղմուկ, առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ գիւղից:

Ցաւեցնող է` տեսնել հերոս գիւղապետին, ով խոստովանում է` մենք մենակ ենք մնացել, եթէ անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետեւից չեն գայ…

Ցաւեցնող է տեսնել ամերիկահայ Էլիսոնին, որ արդէն երկու ամիս է, թողած ամէն ինչ, ապրում է Աղաւնոյում` բնակիչների կողքին ու լացելով կիսահայերէն ասում է` ես մնալ այստեղ, չուզեմ գնալ, իմ տուն, իմ հող էս է… Ո՞նց մխիթարես, ո՞ւմ ի՛նչ ասես, դու, որ իրենց հոգսով ապրել ես ընդամէնը 7 օր…

Եւ այս ամէնի հետ մէկտեղ` ամենացաւեցնողն այն է, որ Երեւանում շատերը չգիտեն Աղաւնոյի տեղը…

Մնում է հայեացքդ ուղղես երկինք ու ասես` Տէ՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկայ, գթա՜ ազգիս… Յետոյ բռունցքդ սեղմած ասես` Արցախը Հայաստան է ու վերջ. մենք դեռ վերադառնալու ենք Աղաւնոյ էլ, Բերձոր էլ, Շուշի էլ… Ու էդ ամէնից յետոյ` գնաս նստես երեխուդ կողքին ու ցոյց տաս քարտէսը, ասես, որ էս շաբաթ-կիրակի ոչ թէ կը գնաք կառուսել, այլ կը գնաք Արցախ շրջելու, կամ` Սիւնիք, կամ` Տաւուշ, կամ` Լոռի… Ճանապարհին էլ չմոռանաս երեխային ասել, որ խմած հիւթի շիշը մեքենայի պատուհանից դուրս չնետի, ծամոնն աթոռի տակ չկպցնի, գիրք շատ կարդայ, ընկերների մօտ էլ քիչ գլուխ գովայ իր ունեցած թոյն հեռախօսով կամ հօր քշած ինքնաշարժով…

Ու կ՛ուժեղանանք, ու կարող ենք պահանջատէր լինել, ու կը վերադառնանք…. Եթէ ոչ մենք, գոնէ` էն եկող սերունդը, որ կ՛իմանայ Արցախի տեղն էլ, աղբամանի տեղն էլ, ով կը հասկանայ, որ հայրենիքը հէնց ինքն է, ու իր ամէն մի փոքր քայլով կարող է քանդել այդ հայրենիքը կամ հզօրացնել, որ կ՛իմանայ ե՛ւ բռունցքը սեղմել, ե՛ւ բռնել կողքինի ձեռքը, ե՛ւ հայեացքն ուղղել երկինք, որ  չի սպասի` հրդեհի բոցը հասնի իր տանը, նոր մտածի կրակը հանգցնելու մասին… Ու մենք կը վերադառնանք…

 

 

Նախորդը

Չեմ Պատկերացնում Մեր Կեանքն Առանց Աղաւնոյի… Իմ Երեխայի Արցունքների Պատասխանը Բոլորը Տալու Են

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. «Անկարեւորութեան Փառատօնը»` Հայկական Տեսադաշտին

RelatedPosts

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը
Անդրադարձ

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը

September 17, 2026
Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան`  Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի  Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար
Անդրադարձ

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան` Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար

September 17, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Վերամուտ

September 17, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.