Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գարեգին Վեհափառի Ծննդեան 90-ամեակին Նուիրուած «Իննսուն Գործ, Իննսուն Խօսք» Գրքի Լոյս Ընծայման Առիթով

May 31, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Այս տարի, օգոստոսի 27-ին լրանում է երջանկայիշատակ Գարեգին վեհափառի ծննդեան 90-ամեակը, որ 1977-1995 թուականներին հանդիսացել է Կիլիկիոյ կաթողիկոսութեան գահակալ (Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս), իսկ 1995-1999 թուականներին` Ամենայն Հայոց հայրապետ (Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոս):

Lուսահոգի հայրապետի ծննդեան յոբելեանական տարեդարձին ընդառաջ, բոլորովին վերջերս Երեւանի «Տիգրան Մեծ» հրատարակչութիւնում լոյս տեսաւ «իննսուն գործ, իննսուն խօսք» գիրքը, որի առիթով «Ազդակ»-ի ընթերցողին ենք ներկայացնում գրքի առաջաբանը.

«Իննսուն գործ, իննսուն խօսք» գրքում ներկայացւում է Գարեգին կաթողիկոսի գործունէութիւնը, այնուհետեւ մէջբերւում են մտքեր նրա աշխատութիւններից եւ քարոզախօսութիւններից:

«Գրքում վեհափառի գործունէութիւնը նկարագրուած է ըստ հոգեւոր ծառայութեան եւ պաշտօնավարութեան շրջանների: Գործերի ընտրանքը կատարուել է ելնելով եկեղեցական, ազգային, գիտական բնագաւառներում դրանց կարեւորութեան եւ պատմական նշանակութեան հանգամանքներից` նրա ծննդեան յոբելեանի տարիների թուաքանակին համապատասխան: Այդ իննսուն գործերից իւրաքանչիւրը ներկայացուած է հակիրճ` նպատակ հետապնդելով մատչելի եղանակով ընթերցողների լայն զանգուածներին տրամադրել վեհափառի բազմաբովանդակ գործունէութեան մասին համընդհանուր տեղեկատուութիւն: Գարեգին կաթողիկոսի մասին տուեալները հաւաքագրուել են տարբեր աղբիւրներից, որոնք լրացնելով միմեանց` ամփոփ կերպով ձեւաւորել են նրա գործունէութեան առաւել ամբողջական պատկերը:

«Մէջբերուած խօսքերը, նոյնպէս` թուով իննսուն, ներկայացուած են երեսուն բովանդակային խմբերով` նպատակ ունենալով ընթերցողին առաւելագոյնս փոխանցել բոլորիս յուզող հարցերի շուրջ լուսահոգի հայրապետի իմաստուն մտքերն ու նրա ուսուցողական խրատները: Դրանցից շատերը չափազանց արդիական են նաեւ այսօր եւ կարող են հանդիսանալ բանալի ինչպէս մարդ անհատի, այնպէս էլ մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում:

Ի հարկէ հնարաւոր չէ մէկ գրքով լիարժէք ներկայացնել այն ամէնը, որն արել է Գարեգին կաթողիկոսն իր ժողովրդի համար եւ միջազգային բեմահարթակներում, առաւել եւս, որ նա երբեք ի ցոյց չի դրել արուած գործերը, որոնցից շատերն այդպէս էլ կարող են մնալ չբացայայտուած: Անհնար է նաեւ տուեալ ձեւաչափով մատուցել նրա հզօր մտքի շտեմարանն` իր ամբողջ շքեղութեամբ:

Այդուհանդերձ, կարծում ենք, որ ընթերցողին հնարաւորութիւն է տրուած հաղորդակցուել հայ ժողովրդի ծոցից ելած այս Մեծ անհատականութեանը եւ ոգեշնչուել նրա աննախադէպ գործունէութեամբ ու հմայիչ խօսքով…»:

Նախորդը

«Լիւսի Թիւթիւնճեան» Ցուցասրահը Կը Մասնակցի «Արմենիա Արթ Ֆեր» Միջազգային Ցուցահանդէսին

Յաջորդը

Խորհրդարանին Մէջ Ո՞ւր Են Լիբանանցի Կիները

RelatedPosts

Խմբագրական «Մարզիկ»-ի- Թիւ 442-ի.  Նշաձողը Բարձր Պահելու Հրամայականը
Անդրադարձ

Խմբագրական «Մարզիկ»-ի- Թիւ 442-ի. Նշաձողը Բարձր Պահելու Հրամայականը

November 7, 2026
Թշնամիները Դուրսէն, Փաշինեանը Ներսէն. Հայաստան Երկու Ճակատի Վրայ Սպառնալիքներու Դէմ Յանդիման Է
Անդրադարձ

Թշնամիները Դուրսէն, Փաշինեանը Ներսէն. Հայաստան Երկու Ճակատի Վրայ Սպառնալիքներու Դէմ Յանդիման Է

November 7, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Համազգային Համախմբում

November 6, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.