Միջազգային մարզական մամուլը հաղորդեց, որ Այաքս Ամսթերտամի (Նետերլանտներ) այժմու մարզիչ Էրիք Տեն Հաակ նշանակուեցաւ անգլիական Մանչեսթըր Եունայթըտի նոր մարզիչ:
Նշուեցաւ, որ ակումբին ղեկավարները` Կլէյզըր եղբայրները որոշեցին ընթացիկ տարեշրջանի աւարտէն ետք նետերլանտցի մասնագէտը նշանակել ակումբի գլխաւոր մարզիչ:
52 տարեկան Տեն Հաակ 2017-էն ի վեր Այաքս Ամսթերտամի մարզիչն է:
Նախքան անոր մարզիչ նշանակումը, այդ պաշտօնի թեկնածու նկատի առնուած էին նաեւ Մաուրիցիօ Փոքեթինօ (Փարիզ Սեն Ժերմեն), Լուիս Էնրիքէ (Սպանիոյ ֆութպոլի ազգային խումբ) եւ Խուլեն Լոփեթեկի (Սեւիլլա):


