Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախը Մենակ Մի՛ Թողէք…

February 5, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Պատերազմից յետոյ արդէն չեմ յիշում` ո՛ր այցելութիւնս էր Արցախ: Եւ ամէն անգամ Արցախից վերադառնալիս մի քանի օր չեմ կարողանում ուշքի գալ: Գիտէք, այնպիսի տպաւորութիւն է, կարծես այցելում ես շատ ծանր հիւանդ կամ վիրաւոր մտերիմ հարազատիդ, որ պայքարում է կեանքի համար:

«Հասկանում ես, որ պէտք է կողքը լինես, որ` պարտաւոր ես նրան այցելել, որ` հիմա նրան աւելի ես պէտք, քան երբեւէ. նա ունի քո կարիքը: Բայց այցելելը իւրօրինակ համարձակութիւն է պահանջում: Ուժ եւ կամք պէտք է ունենաս, որ այցելես անկողնում գամուած հարազատիդ, տեսնես նրա տառապանքները, դէմքին` ժպիտի ու ծիծաղի փոխարէն, տեսնես ցաւ ու տառապանք…

Այսօր մեր յաղթանակների ու ազգային իղձերի խորհրդանիշ Արցախը դարձել է պարտութեան, կորստի ու ցաւի խորհրդանիշ: Ու կարեւոր չէ` կոկիկ ու մաքուր Ստեփանակերտում էիր, յաղթական Շուշիում, Քարվաճառում էիր, Թարթառ գետի ափին կամ Մռովի ստորոտում, Հադրութի անտառներում էիր, թէ Արաքսի հովտում, դու քո տանն էիր, քո երկրի տէրն էիր, թուրքից ազատագրած հայրենիքում էիր: Դու քեզ յաղթանակած էիր զգում: Հիմա մնացել է մի փոքրիկ հողակտոր: Չես ուզում հաւատալ, որ այնտեղ, որտեղ դու տարիուկէս առաջ մոմ ես վառել, հիմա թուրքն է, որտեղ քէֆ ես արել ու քաջերի կենացն ես խմել, հիմա թուրքն է, որտեղ զոհուած ֆիդայու յուշաքարի առաջ գլուխ ես խոնարհել, հիմա թուրքն է… Յիշում եմ, թէ մի քանի տարի առաջ որքան էի ուրախացել, երբ Բերձորի կենտրոնական հրապարակի ժանգոտած լուսացոյցը փոխեցին: Միգուցէ դանդաղ, բայց կեանքը կանոնաւորւում էր, արդէն խաչմերուկում լուսացոյց էր աշխատում, երթեւեկութիւն էր կարգաւորում: Իսկ երեք օր առաջ ստիպուած ժամից աւել այդ հրապարակում սպասեցի, մինչեւ ազրպէյճանցիների շարասիւնն անցաւ ու շարժուեց դէպի Քարվաճառ: Քարվաճառ… հայոց միջնաբերդ: Ժամանակին Վայքունիկի մելիքներն այնքան հզօր էին, որ Ջրաբերդի մելիքներին օգնութեան էին հասնում, որ թուրքերից ու պարսիկներից պաշտպանուեն: Իսկ հիմա Քարվաճառում մի քանի հայ հոգեւորական է մնացել, որպէսզի թուրքի գերութեան մէջ յայտնուած Դադիվանքում խունկ ծխեն ու առ Աստուած աղօթեն…

Մանուկեան Գեղամի հետ Արցախում էինք: Զրուցել ենք` զինուորականների հետ, թուրքի դիրքից մի քանի մեթր հեռաւորութեան վրայ այգի մշակող շինականի հետ, գործարարների հետ, պատգամաւորների ու զինուորականների հետ: Երկար խօսել ենք Քաշաթաղի ու Աղաւնոյի վարչական ղեկավարի հետ: Մարդկանց խեղդում է անորոշութեան զգացումը: Ի՞նչ է լինելու վաղը: Ի՞նչ կարգավիճակ կ՛ունենայ Արցախը, կը վերադառնա՞ն Շուշի ու Հադրութ, որտեղո՞վ է անցնելու նոր «Լաչինի միջանցքը», որքա՞ն են մնալու ռուսները եւ վերջապէս` ո՞ւր է Հայաստանը: Արցախի շուրջ սարսափելի գործընթացնէր են ընթանում: Հայաստանն ու Արցախը կապող հանգոյցները հատիկ առ հատիկ քանդւում են: Հայաստանի իշխանութիւնները չեն թաքցնում, որ Արցախից ձեռք են քաշել: Փորձում են իրենց դաւաճանութիւնն արդարացնել` պատմական փաստերն աղաւաղելով եւ նախորդներին բոլոր հնարաւոր ու անհնար մեղադրանքներ առաջադրելով, ստելով, դեմագոգիայի նոր բարձունքներ նուաճելով: Հասարակութիւնը մեծամասամբ անտարբեր է: Այս ընթացքում Արցախը պոկում են Հայաստանից; Թուրքեր միայն ճանապարհներ ու օդակայաններ չեն կառուցում: Աղդամի խաչմերուկում նոր ենթակայան են կառուցել: Ինչո՞ւ, ո՞ւմ համար: Ինչը զէնքով չնուաճեցին, փափուկ ուժով են ուզում կլանել: Եթէ նոր միջանցքը կառուցուի, Արցախը կը դառնայ կղզեակ` թշնամական Ազրպէյճանի խորքում: Կառավարութեան ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ պնդում էին, որ այդ ուղղութեամբ դեռ քայլեր չեն ձեռնարկւում, իսկ հիմա արդէն նոր ճանապարհի տեղն են որոշում…

Կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առաջ, լուրջ եւ իրական վտանգի առաջ… Ի՞նչ անենք: Կա՛մ պէտք է երեսներս շրջենք, որ չտեսնենք հոգեվարքի տառապանքները, կա՛մ պէտք է մեր եղբօր հետ լինենք, մեզանից կախուած ամէն ինչ անենք, որ մեր խոցուած եղբայրն ապաքինուի, ցաւը փոխուի յոյսի, իսկ յոյսը յաղթանակ երկնի: Ինչո՞ւ եմ սա ասում: Գիտեմ` դժուար է Արցախ գնալը: Դժուար է հոգեպէս: Շատերը նաեւ Արցախ այցելելն այլեւս անվտանգ չեն համարում: Այդպէս չէ, ճանապարհը բաց է: Արցախում ձեզ սպասում են, յոյսով սպասում են: Տարուայ մէջ գոնէ մի անգամ, մի քանի օրով Արցախ այցելէք: Արցախը մենակ մի՛ թողեք…

 

 

Նախորդը

Փաշինեան, Ալիեւ, Միշել Եւ Մաքրոն Առցանց Հանդիպում

Յաջորդը

Սուրիա Հասած Է Ռուսական Վեց Մարտանաւերէ Բաղկացած Ջոկատը

RelatedPosts

Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի Կլոր Սեղաններու Համառօտագիրներ (Գ.)
Անդրադարձ

Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի Կլոր Սեղաններու Համառօտագիրներ (Դ.)

October 8, 2026
Երբ Օրէնքը Զէնքի Կը Վերածուի
Անդրադարձ

Երբ Օրէնքը Զէնքի Կը Վերածուի

October 8, 2026
Համեստ Նուիրատուութիւն Մը` Ազգային Պարտաւորութեան Մեծ Ճամբուն
Անդրադարձ

Համեստ Նուիրատուութիւն Մը` Ազգային Պարտաւորութեան Մեծ Ճամբուն

October 7, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.