Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Զինուորը Տանջւում Էր Ընկերոջ Մահը Տեսնելով Եւ Պայքարում Իր Կեանքի Համար

August 7, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Զրուցեց ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԸ

44-օրեայ պատերազմը բուժաշխատողների եւ ոլորտին առնչուող մարդկանց համար իւրօրինակ մարտադաշտ էր: Բժիշկները, բուժքոյրերը ամէն վայրկեան կռիւ էին տալիս իւրաքանչիւր վիրաւոր զինծառայողի կեանքի, առողջութեան համար: Այդ չերեւացող, հիւանդանոցի պատերից ներս ընթացող ճակատամարտին մասնակցում էին նաեւ բժշկական համալսարանների ուսանողները: Նրանցից Մարիամ Օհանեանը, որ Հայկական բժշկական հիմնարկի 4-րդ տարուայ ուսանող է, իր համադասարանայինների հետ խումբ հաւաքեց եւ միասին սկսեցին խնամել վիրաւոր զինուորներին: «Ապառաժ»-ի հետ զրոյցում Մարիամը պատմում է պատերազմական օրերի փորձութիւնների, տեսածի ու զգացածի մասին:

Մի գիշերուայ ընթացում 9 հոգանոց խումբ հաւաքեցինք

Նախքան պատերազմը` գործնական պարապմունքների շրջան էի անցնում «Արմենիա» բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 27-ի առաւօտեան 7:30 արթանացայ, մտայ ֆեյսպուք, լուրը տեսայ: Առաջին գործը, որ յիշում եմ, միանգամից հիւանդանոց շտապելն էր` օգնութիւն ցուցաբերելու համար: Առաջարկեցին սենեակ յատկացնել, որպէսզի վերակենդանացման բաժանմունքից դուրս գրուողներին մեր հսկողութեան տակ պահենք, յետոյ ուղարկենք հիւանդասենեակ: Մի գիշերուայ ընթացքում 9 հոգանոց խումբ հաւաքեցինք:

Մինչ հոկտեմբերից 10-ը դեռեւս դէպի Երեւան մեծ հոսք չկար: Բերում էին ծայրայեղ ծանր վիրաւորներին: Ուսանողներից կազմուած խմբի կարիքը սկզբում շատ չկար, բայց երբ բոլորին սկսեցին տեղափոխել Երեւան, խմբով հերթապահութիւն էինք անում: Շատ էինք ցանկանում Արցախ գալ, բայց ասացին, որ պէտք է թիկունքը պահել:

Ամէն օր հեքիաթի մի էջը փակւում էր, նորն էր բացւում

Փորձում էինք ինչ-որ բանով ուրախացնել զինուորներին, զրուցում էինք: Նրանց պատմութիւնները մեզ համար ոնց որ հեքիաթ լինէին: Ամէն օր հեքիաթի մի էջը փակւում էր, նորն էր բացւում:

Մեր աշխատանքները սկսելու առաջին օրն իմացանք, որ վիրաւոր զինուորներից մէկի ծննդեան օրն է, 20 տարեկան էր դարձել: Թխուածքով շնորհաւորեցինք: Վիրաւորը Հադրութից էր: Ասում էր, որ այսքան ժամանակ իր ծննդին մէկ թխուածքով աւել չի եղել, բայց 20-ամեակին երկու թխուածք ունեցաւ: Նրա զարկերակի մօտով, 1 միլլիմեթր տարբերութեամբ, բեկորը մտել էր. բախտը բերել էր, որ զարկերակը չէր վնասուել:

Երեք ընկերներով մեզ մօտ բուժւում էին: Երեքն էլ միաժամանակ էին վիրաւորուել, խմբից 5 հոգի էր ողջ մնացել: Անրակի եւ աչքի վիրաւորում ստացած տղան ամենաուժեղն էր: Ինքը ոտքով մէկ օր քայլելով իջել է, մինչեւ հասել է շտապ օգնութեան մեքենային ու ուղեկցել տղաների մօտ: Միւս զինուորը վնասուածք ունէր գլխի շրջանում, լսողութեան ու տեսողութեան խանգարում ունէր: Իրենք չէին կարողանում մոռանալ, թէ ոնց են փրկուել: Արկերի տարափի տակ հասել են հիւանդանոց: Իրարից հեռու էին պառկած: Կանչում էին ընկերոջը` «Օքսէն, ա՛յ Օքսէն, ո՞նց ես», առանց լսելու ասում էր` «Սաղ եմ, սաղ»:

Ունէինք մեր զինուորը, որի համար պայքարում էինք

Բոլոր հիւանդների հետ սերտ շփման մէջ էինք: Այդ օրերին լրատուական կայքերի չէինք հետեւում, մենք ունէինք մեր զինուորը, որի համար պայքարում էինք, ուրախանում էինք, որն ինչ-որ կերպ կարողացել է փրկուել: Կերակրում, խնամում էինք նրանց, միայն բուժքրոջ աշխատանք չէինք անում:

Մեր թիմում նաեւ հոգեբան կար Մոսկուայից: Նա կ՛որոնաւիրուսի պատճառով եկել էր Հայաստան ու մնացել, յետոյ միացել էր մեզ: Եթէ ինքը որպէս հոգեբան չաշխատէր եւ մեր, եւ զինուորների հետ, շատ աւելի դժուար կը լինէր: Մի հիւանդ ունէինք` Ալեքսանդրը, նոյեմբերի 8-ին բերեցին. ծանր վիրաւորում էր ստացել ու յաջորդ օրը պիտի վիրահատէին: Հոգեբանը փորձում էր խօսել հետը, բայց զինծառայողը չէր պատասխանում: Մի պահ ես մօտեցայ, սկսեցի Արցախի բարբառով խօսել, ինքը միանգամից աշխուժացաւ, սկսեց հարցերիս պատասխանել: Հոգեբանն ասում էր` շուտ պիտի գայիր, նրա համար հարազատը քո խօսքն էր: Վիրահատութիւնից յետոյ Սաշան ասաց, որ այդ պահին ոչինչ չէր հասկանում, միայն Արցախի բարբառն էր յիշում:

Երեք եղբայրներն էլ զոհուել են

Ամենասարսափելի դէպքը երեք եղբայրների մահուան մասին իմանալն էր: Եղբայրներից մէկը զինծառայող էր, միջնեկն ու կրտսերը կամաւորագրուել էին: Միջնեկ եղբայրը առաջինն էր զոհւում: Փոքրը վիրաւորում էր ստացել: Նա անընդհատ ուզում էր յետ գնալ աւագ եղբօր մօտ:

Մի ամիս յետոյ վերակենդանացման բաժանմունքում տեսայ նրան, ասացին, որ վատացել է: Երեք վիրահատութիւն էր տարել: Յաջորդ օրը նկատեցի, որ վերակենդանացման բաժանմունքում չէ, մահացել էր: Յետոյ իմացայ, որ աւագ եղբայրն էլ Շուշիում է զոհուել: Ամենադաժան դէպքն էր (լացակումած պատմում է Մարիամը):

Երբ է ոտքս լաւանալու, որ նորից պատերազմ գնամ

Երեւան հասած բոլոր զինուորներն ուզում էին շուտափոյթ վերադառնալ մարտի դաշտ: Ունէինք զինուորներ, որ ապաքինուելուց յետոյ յետ էին գնում: Կամքի մեծ ուժ ունէին: Հրասայլի վաշտի հրամանատար կար` Սամուէլ անունով, խմբից ինքն էր միայն ողջ մնացել: Նա ծանր վիրաւորուած էր, ցաւեր ունէր, բայց նրան տանջողը ոչ այնքան ֆիզիքական ցաւն էր, որքան` հոգեկանը: Պայթիւնի ալիքը նրան գետի ափն էր շպրտել, որտեղ մնացել է մի քանի օր: Բայց ամէն օր ասում էր` «Ե՞րբ է ոտքս լաւանալու, որ նորից պատերազմ գնամ»: Ոտքի ոսկորներն էլ համարեա ամբողջութեամբ հաւաքուած էին:

Բոլորի մօտ բեկորային վնասուածներ ու այրուածքներ էին: Մի զինուոր ունէինք, 3 օր վերակենդանացման բաժանմունքում էր, անգիտակից,  յետոյ ուշքի եկաւ: Նա իր երեք ընկերներին փրկել էր` մարմնով փակելով նրանց: Բեկորները մէջքի, ոտքերի, ձեռքերի հատուածում էին, նաեւ քիթն էր կոտրուել: Միշտ կատակում էր` «Այս ինչ դարձաւ սիրուն քիթս»:

Զինուորներն իրենցից կախուածն արել են

Նոյեմբերի 9-ի առաւօտեան` մեր հերթապահութեան օրը, չգիտէիք ոնց հիւանդասենեակ մտնել: Ուժ հաւաքելով` մտանք, զինուորներին ասում էինք` դուք ձեզնից կախուածն արել էք:

Աւելի տարիքով զօրամասի հրամանատար կար, նոյեմբերի 9-ին մեզ մօտ բերեցին Ս. Փեթերսպուրկից ժամանած ընկերոջ հետ: Հրամանատարը ոչ ոքի հետ չէր շփւում, միայն ուղիղ մի կէտի էր նայում: Ընկերը պատմեց, որ 15 տարի ինքն իր դիրքը պահել է ու մի գիշերուայ մէջ պէտք էր թողնէր ու իջնէր: Ինքն իրեն չէր ներում, որ իր պահած դիրքերը ստորագրութեամբ տուեցին: Նրանք վիրաւորուել էին զինուորներին փրկելու ժամանակ, 15 հոգու կարողացել էին փրկել, բայց մի քանի հոգու չէին հասցրել, ու այդ պատճառով իրենց շատ էին մեղադրում, չնայած` վիրաւորուել էին ու չէին կարող յետ գնալ:

Հիմա նաեւ զոհուածների փոխարէն էլ եմ սովորում, որ գոնէ իրենց չարածի մի մասն անեմ

Պատերազմի ամենավատ յուշերից մէկն այն էր, որ մեր սենեակը նայում էր հիւանդանոցի մուտքին, որտեղ կանգնում էին շտապ օգնութեան մեքենաները, ու դու քեզնից անկախ վազում էիր դէպի այդ մեքենաները` իմանալու` ծանօթ մարդ կա՞յ, թէ՞ ոչ:

Լուսանկարը՝ Արմենիա ԲԿ էջից

Իմ սկզբնական մասնագիտութիւնը ռազմաբուժակ է. քոլեճում այդպէս եմ սովորել: Մինչեւ պատերազմը դեռեւս վստահ չէի, թէ մասնագիտութեան ճիշդ ընտրութիւն եմ կատարել, բայց պատերազմի օրերին հասկացայ, որ ընտրութիւնը ճիշդ էր:

Ամենալաւ սերունդը զոհ գնաց այս պատերազմին: Համադասարանցիներիցս Աւետիսն էլ զոհուեց. մինչեւ հիմա չեմ հաւատում: Շատ հանգիստ, հաւասարակշռուած տղայ էր: Սպասում էինք, որ լաւ լուր կը լինէր: Հիմա նաեւ զոհուածների փոխարէն էլ եմ սովորում, որ գոնէ իրենց չարածի մի մասն անեմ:

Այդ դաժանութիւնը, որ մենք տեսանք, չի տեսել ոչ ոք: Տեսնում ես, թէ ինչպէս է զինուորը տանջւում ընկերոջ մահը տեսնելով եւ միաժամանակ իր կեանքի համար պայքարում: Պատերազմը բոլորիս կեանքը միանգամից փոխեց: Շրջապատում այնքան զոհեր կան, որ չես հաւատում, չես հասցնում ընկալել, որ ինքը զոհուել է: Ե՛ւ համադասարանցի, ե՛ւ հարազատ մարդիկ զոհուեցին: Այս ամէնից յետոյ չես կարողանում հանգիստ ապրել, քայլել: Ամէն ինչ նրանց է յիշեցնում:

Պատերազմից յետոյ հիւանդանոցի կողմից շնորհակալագրեր ստացանք. սա մեծ գնահատանք էր մեզ համար: Այդ թղթին նայելիս յիշում եմ մեր բոլոր զինուորներին, մեր ապրած օրերը:

«Ապառաժ»

Նախորդը

Էրտողանի Հսկայական Մզկիթը Ուաշինկթընի Մօտակայքը` Տրովադայի Ձի Է Թուրքիոյ Շահերուն Համար

Յաջորդը

Մօրաքիս Պայծառ Կեանքին Քնարերգութիւնը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.