Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Այս Անկարող Պայքարի Լուծը

March 16, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԷԱՆ

Օրէ օր այլեւս կացութիւնը աւելի անտանելի է դառնում, աւելի անընդունելի եւ աւելի ընդվզումի տանում:

Ամէն օր նոյն հարցն է ծառանում` մենք ա՞զգ ենք, թէ՞ ամբոխ:

Քոչուոր ցեղախո՞ւմբ ենք, ում կարելի է տեղահանել, սպաննել, գերի վերցնել, ինչ-որ մէկի հրամանով պատեհ-անպատեհ ձերբակալել:

Ողորմելի մուրացկաննե՞ր ենք, որոնց կարելի է որեւէ գումարով գնել, իրար դէմ հանել, մինչեւ իսկ` զոհուած, գերեվարուած զաւակների արժէքով:

Ո՞վ ենք, ի՞նչ ենք մենք: Ներկայ իշխանութեան ձեռքին խաղալի՞ք, թէ՞ իր ծրագրերի իրականացման գործիք:

Որքա՞ն կարելի է հանդուրժել այս դիմակահանդէսը:

Իւրաքանչիւր օր ազգը ենթարկւում է նոր նուաստացումների: Իւրաքանչիւր օր ինչ-որ մէկը գնում է ինչ-որ միւսի մօտ միայն իրենց համար յայտնի խորհրդակցութեան:

Իւրաքանչիւր օր դաւաճան իշխանական կազմում բացայայտւում են նոր օտարերկրեայ գործակալներ, լրտեսներ, եւ որոնք դեռ դաւաճանապետի գլխաւորութեամբ շարունակում են երկիրը «ղեկավարել»:

Սպայակոյտը, ամբողջ բանակի հետ մէկտեղ, յայտարարում է ներկայ իշխանութեան հրաժարականի պահանջ, նաեւ իր ամբողջական զօրակցութիւնը` նոյն հրաժարականի պահանջով ոտքի ելած, փոթորկուած ժողովրդին, բայց առանց ոչինչ ձեռնարկելու` սպասում է, մինչեւ որ սպայակոյտի պետը հեռացւում է պաշտօնից, իսկ բանակը յոտնկայս ընդունում է իր դաւաճանապետին:

Ի՞նչ է կատարւում մեզ հետ, ո՞ւր ենք գնում, ո՞ր ուղղութեամբ:

Ե՛ւ վարչապետ ե՛ւ նախագահ ունենալով հանդերձ, այսօր Լիբանանի կառավարութիւնը իր հայ քաղաքացուն արժանապատուօրէն, լիբանանահայութեան ջանքերով, օտար երկրի խորհրդարանի անդամ Յակոբ Բագրատունու, ՀՕՄ-ի եւ Միջազգային կարմիր խաչի ջանքերով գերեվարուած Մարալ Նաճարեանը վերջապէս ազատագրեց:

Ողջ հայութեամբ, ողջ հոգով այս չքնաղ հայուհուն` Մարալին, որը դաւաճան վարչապետի զոհերից մէկը դարձաւ նոյեմբեր 10-ին, մաղթում ենք շուտափոյթ վերականգնում, իսկ իր փրկարարներին` անսահման շնորհակալութիւն:

Գոնէ օրինակ վերցնենք լիբանանահայերից, որոնք միայնակ, իրենց ապրած երկրի բոլոր արհաւիրքների դէմ պայքարելուց զատ, ամենադժուարին պայմաններում ապրելով հանդերձ, առանց սեփական իշխանութեան, տէր են կանգնում միմեանց, մինչեւ իսկ թշնամու ձեռքից գերի ազատում:

Աւելի մեծ ապտակ, աւելի մեծ անպատուութիւն Հայաստանի իշխանութիւններին, գործող կազմակերպութիւններին, որոնք ամիսներ շարունակ միայն ստերով են ճանապարհում գերիների հարազատներին, որոնք ամենատարրական մարդկային հասկացողութիւնից զուրկ լինելով` դեռ արհամարհում են գերիների մասին հարցում անողներին, հնարաւոր չէր հասցնել, թէեւ նրանք ապտակի եւ անպատուութիւն հասկացողութիւնն ընդհանրապէս չունեն, այդ սահմանները վաղուց են անցել, եւ ապտակը նրանց համար միայն շոյանք է:

Հէնց միայն գերիների հարցում իրենց ցուցաբերած արհամարհանքի համար նրանց բոլորին ամենադաժան պատժի պէտք է ենթարկել:

Սակայն, ցաւօք, մեր քծնող ժողովուրդը այդ գիտակցութիւնը չունի:

Զարմանալի մի զուգադիպութեամբ, երբ ողջ ժողովրդով չենք կարողանում ազատագրուել մի խեղկատակ իշխանութիւնից, 113 տարի առաջ, մարտ 10-ին, ընդամէնը 19-ամեայ մի երիտասարդ` Տաճատ Թերլեմեզեան, մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզեանի եղբայրը, փայլուն կերպով մաքրագործեց Դաւօ անունով մի դաւաճանի, որը թուրքերին մատնել էր ՀՅԴ զէնքերի տեղը:

Դաւոն էլ, այսօրուայ մեր երկրի դաւաճանապետի պէս, որը երկրում շրջում է զրահապատ ջոկատներով ու մեքենաներով, քաջ գիտենալով իր վախճանը, Վանում շրջում էր թուրք ոստիկանների ուղեկցութեամբ, սակայն դա չխանգարեց, որ կուսակցութիւնը իր կայացրած վճիռը իրագործի:

Մենք այսօր նուաստացել ենք այն աստիճան, որ դեռ իրաւունք ենք տալիս ոտից գլուխ մի զազրելի դաւաճանի` տակաւին մնալ իշխանութեան, ելոյթներ ունենալ, հեռարձակով իր յղումները փոխանցել հասարակութեանը` որպէս երկրի ղեկավար, եւ հասարակութիւնը լսի նրան եւ դեռ կատարի նրա հրամանները:

Համարձակութիւն ունենայ ոտք դնել իր դաւադիր ծրագրով սպաննուածների Եռաբլուրը, իր ջղագար ճառերում «կեցցէ»-ներով փառաբանի իր զոհերին, մարտի 8-ին շնորհաւորի մայրերի ու կանանց տօնը, երբ իր դաւադրութեամբ, սպաննուած 7 հազար զոհուածների մայրեր, կանայք, քոյրեր, աղջիկներ ու զաւակներ սգում են իրենց պաշտելիների կորուստը:

Մի՞թէ կարող ենք ազգ կոչուել, երբ տեսնում ենք, որ թշնամին ամբողջովին գրաւել է մեր իշխանութիւնը, իսկ մենք դեռ ճառեր ենք թնդացնում, նոր ճառերի ամսաթուեր ենք ճշդում, որ այդ ողորմելի ցնցոտիաւորները է՛լ աւելի լաւ պատրաստուեն դիմադրութեան:

Վաղուց արդէն ճառերի ժամանակը անցել է:

Հիմա արդէն «զանգը կախելու» ժամանակն է:

Իւրաքանչիւր վայրկեանի ուշացումով մենք հնարաւորութիւն ենք տալիս այս անօրէն իշխանութեանը` է՛լ աւելի ամրանալուն, թշնամու հետ նոր գործարքներ կնքելուն, հարկ եղած դէպքում սեփական ժողովրդի դէմ զօրք օգտագործելու:

Այս ամէնի գիտակցումով մեր պայքարը պէտք է ժամ առաջ իր վերջնակէտին հասցնենք:

Թշնամին ոչ միայն մեր դրանն է, այլ տեղաւորուած է մեր մէջ եւ ամէն ժամ էլ աւելի է ամրանում:

Մեր երկրի գոյութեան հարցն է դրուած զոհասեղանին:

10 մարտ 2021

Նախորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Հայ Գերիներու Արհաւիրքը

Յաջորդը

Մեր Խարիսխը

RelatedPosts

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը
Անդրադարձ

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը

September 17, 2026
Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան`  Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի  Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար
Անդրադարձ

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան` Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար

September 17, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Վերամուտ

September 17, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.