Այսօր` 14 դեկտեմբերին, ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դաւթեան այգիի մօտէն (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) պիտի սկսի Հայրենիքի փրկութեան շարժումի հերթական Արժանապատուութեան երթը` վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով:
Մի՛ լռիր:
Ոտքի՛ կանգնիր:
Միացի՛ր քո ժողովրդին:
Երկրիդ, ընտանիքիդ, արժանապատիւ ապագայիդ տէրը հէնց դո՛ւ ես:
Միասին մենք կը փրկենք մեր Հայրենիքը:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ



