Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ոչնչանում Են Թիֆլիսի Սուրբ Մինաս Եկեղեցու Աւերակները

December 31, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Առանց տանիքի, փլուզուած պատերով եւ աղբանոցի վերածուած Սուրբ Մինաս եկեղեցին Թիֆլիսի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինաւուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռեւս 2014 թուականին փլուզուած տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին յիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտօրէն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առաւել բացայայտ դարձաւ:

2019 թուականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ի մօտերքում հրշէջ ծառայութիւնում ստացուած ահազանգի հիման վրայ հրշէջների շնորհիւ եկեղեցին փրկուեց հիմնովին ոչնչանալուց:

Կործանման եզրին կանգնած, անուշադրութեան մատնուած Աստծու տունը սպասում է իր վերջնական վախճանին, իսկ դրան նպաստում են շրջապատի բնակիչները, որոնք բացայայտօրէն ցանկապատում, պահեստանոցի եւ օժանդակ շինութիւնների են վերածում եկեղեցին ու նրա տարածքը, չօգտագործած մասը թողնելով անօթեւան մարդկանց քմահաճոյքին:

Մտավախութիւնը Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմինն է: Եկեղեցին միշտ գտնուել է թեմի ուշադրութեան կենտրոնում, սակայն թեմը չի կարող հոգ տանել եկեղեցու մասին, քանի որ այն վրացական եկեղեցու կազմած «վիճայարոյց» եկեղեցիների ցանկում է, որոնց «ճակատագիրը» տարիներ շարունակ մնում է անորոշ: Սուրբ Մինաս եկեղեցին վիճայարոյց չէ: Այն հայկական եկեղեցի է եւ պէտք է վերադարձուի թեմին: Թէ՛ վիրահայոց թեմը, թէ՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս դիմել են Վրաց ուղղափառ եկեղեցուն, որպէսզի թեմին վերադարձուեն հայկական եկեղեցիներն, ու թեմը հոգ տանի դրանց մասին: Բազմաթիւ նամակներ են յղուել Վրաստանի իշխանութիւններին, պատկան մարմիններին, ներկայացուել է եկեղեցու վիճակը, սակայն` ոչ մի փոփոխութիւն: Յուսանք, որ իշխանութիւնները եւ Վրաց ուղղափառ եկեղեցին այնուամենայնիւ լրջօրէն կը մօտենան քրիստոնէական տաճարի ոչնչացման հարցին:

Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնւում է Հաւլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Պահպանուած տուեալների համաձայն, Սուրբ Մինասը կառուցուել է 1790 թուականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառոյց չի եղել, եւ 1870 թուականին անհրաժեշտութիւն է առաջացել առաւել մեծացնել եկեղեցու շինութիւնը: 1883թ.ի յունուարի 2-ին հին եկեղեցու տեղն արդէն խոյացել է Երեւանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկուել է գմբէթից եւ օգտագործուել որպէս արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից յետոյ Երեւանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թուին է դասուել:

ՎԻՐԱՀԱՅՈՑ
ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Նախորդը

Ծխախոտ Ծախող Գեղանուշը

Յաջորդը

50 Տարի Առաջ (31 Դեկտեմբեր 1969)

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.