Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Չի Կարելի Ժողովրդին Կարգախօսներով Եւ Ամբոխահաճութեամբ Կերակրել

July 16, 2019
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Սպարտակ Ղարաբաղցեանի հետ զրուցել է ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆԸ

ՀՅԴ-ի անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրէն, լրագրող, հրապարակախօս, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ընդվզման մէկամեայ արդիւնքների, Հայաստան-արցախ տարանջատման վտանգների, Դաշնակցութեան անելիքների եւ պետականութեան պահպանման հարցերի շուրջ:

ՀԱՐՑՈՒՄ.- Մօտ մէկ տարի առաջ հայ ժողովուրդը ընդվզեց, որի արդիւնքում ձեւաւորուեց նոր իշխանութիւն: Արդեօ՞ք տեղի ունեցածը կարելի է համարել յեղափոխութիւն, եւ ինչպէ՞ս էք գնահատում յեղափոխական Հայաստանի մէկամեակը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Գնահատելու համար` յեղափոխութիւ՞ն էր սա, թէ՞ մեծ թատրոն, պէտք է մի քիչ փորձ ունենալ: Իմ կարծիքով, սա փոքր բեմադրութիւն էր, ոչ թէ` յեղափոխութիւն: Բոլոր յեղափոխութիւններն ինչ-որ նոր ակնկալիքներ, մտածողութիւն են բերում, իսկ այս տարուայ մէջ ես ծանրակշիռ փոփոխութիւններ չեմ տեսել` խօսքից, անհաւասարակշռութիւնից, հռետորական տարբեր երանգաւորումներից եւ աստիճանական հիասթափութիւններից բացի:

Փտածութեան դէմ պայքարը նախ օգտագործուել է` որպէս ընկերային շերտերին հրապարակ բերելու, իսկ այսօր` որպէս աւելի կարեւոր խնդիրներից հասարակութեանը շեղելու գործիք: Սա անթոյլատրելի է: Փտածութիւնը Հայաստանում կար եւ կայ: Անհատով հնարաւոր չէ փտածութեան դէմն առնել, անհրաժեշտ են անբասիր պաշտօնեաններ, խումբ: Պէտք է ունենալ համապատասխան համակարգ` երկրի այն պաշտօնեային եւ մշակին, որը ազնիւ կը կատարի իր գործը: Փտածութեան դէմ ոչ թէ ցուցափեղկային, այլ խորքային պայքար է պէտք: Նախասիրութիւններով ձերբակալումները փտածութեան դէմ պայքար չեն: Չի կարելի ժողովրդին կարգախօսներով եւ ամբոխահաճութեամբ կերակրել:

Ինչ վերաբերում է հետագայի հաշուարկներին,  անկախատեսելի բաներ շատ կան, բայց կան նաեւ կանխատեսելի քայլեր. իսկ դա նշանակում է, որ մեզ կանխման հնարաւորութիւն է ընձեռնւում, որ մինչեւ վերջ չգլորուենք, մինչեւ վերջ յեղափոխական խանդավառութեամբ չապրենք:

 

Հ.- Բազմահազար քաղաքացիներ զգացին փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը, քայլեցին եւ վստահութեան քուէ տուեց Փաշինեանին: Կարծում էք` նրանց ակնկալիքները իրագործուեցի՞ն:

Պ.- Ամէն մէկի իւրովի ակնկալիքները գումարուել, ամբողջացուել են «ժողովուրդը վճռեց»` Նիկոլ Փաշինեանի յաղթաթղթում: Բայց այսօր ոչ թէ ժողովուրդն է Փաշինեանի թիկունքում, այլ Փաշինեանն է ժողովրդի թիկունքում: Երբ որ ժողովուրդն իր թիկունքում էր, նա իրեն շատ ապահով էր զգում, իսկ դատարանների արգելափակման իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ ինքն աւելի շատ պահմտոցի է խաղում` իր ձախողումները ներկայացնելով որպէս ժողովրդի պահանջ:

 

Ժողովուրդը շատ լաւ հոտառութիւն ունի, զգում է` ե՛րբ է առաջնորդը վերածւում խամաճիկի, եւ աստիճանաբար աճող այս հիասթափութիւնը փաստում է, որ ժողովրդի ակնկալիքները չեն արդարացել: Մենք այն ժողովուրդն ենք, որի մօտ վտանգաւոր պահերին առողջ բնազդներ են արթնանում: Մենք շուրջ 30 տարի` 88-ից սկսած, քայլում ենք, բայց ոչ մի անգամ ետ քայլ չենք արել, իսկ եթէ ետ քայլն էլ է քայլ հաշւում, դա արդէն յեղափոխութիւն չէ: Իսկ յեղափոխութիւնները երկու ծայր ունեն. եթէ ժողովուրդը վստահում է, քայլում է, եթէ հիասթափւում է, չի ներում:

 

Հ.- Որքանո՞վ վտանգաւոր խաղի ականատեսն ենք:

Պ.- Յեղափոխութիւնները կարող են դառնալ եւ առաջադիմութեան եւ յետընթացի խթան: Յեղափոխութիւններով խաղում են յետընթաց ապահովելու համար, իսկ վտանգաւորութեան աստիճանը կախուած է նրանից, թէ ում հետ ես խաղում: Երբ խաղը սեփական ժողովրդի ճակատագրի եւ ապագայի դէմ է, ուզենք թէ չուզենք, հասնում է մի հանգրուանի, որտեղ յաջորդ քայլը յանցագործութիւն է: Ստեղծուած ներքին լարուածութիւնը վերջիվերջոյ մի տեղ պայթելու է, եւ վտանգը հէնց սրա մէջ է:

 

Հ.- Դաշնակցութիւնը կանգնել է համաժողովրդական շարժման կողքին, մաս է կազմել նոր ձեւաւորուած կառավարութեանը, դուրս է եկել, չի անցել խորհրդարան եւ այժմ նախաձեռնել է հանրահաւաք: Ի՞նչ է սա նշանակում, արդեօ՞ք Դաշնակցութիւնը դառնում է այլընտրանք:

Պ.- Դաշնակցութիւնը ծնուած օրուանից այլընտրանք է: 130 տարեկան կուսակցութիւնը ոչ թէ ժողովրդի կողքին էր, այլ` ժողովրդի մէջ: Նախկինում էլ ասել եմ, հիմա էլ կ՛ասեմ` Դաշնակցութիւնը պէտք չէ խառնել միւսների հետ. մենք ո՛չ նախապատրաստւում ենք ձախողման, ոչ էլ չարախնդալու ենք այսօրուայ իշխանութիւնների ձախողման վրայ: Մենք մտահոգ ենք պետականութեան պահպանման համար: Մենք համախմբուել ենք, ձեւաւորուել որպէս ընդդիմութիւն եւ կազմակերպել Հայաստանի համար աննախադէպ մակարդակի հանրահաւաք, որը այս օրերին քաղաքական եւ ոչ մի ուժ չի կարող նախաձեռնել:

Քայլը սա էր, քայլ էր` սաստելու, զգուշացնելու, դեղին քարտ ցոյց տալու: Հանրահաւաքը կոչուած էր` համերաշխութեան քարոզի տակ սեւերի ու սպիտակների բաժանումներ չանելու, ատելութիւն չսերմանելու եւ, որ ամենակարեւորն է, Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի բաժանարար, հատուածային սեպ չխրելու:

Քաղաքական դաշտը յեղափոխականների ու հակայեղափոխականների բաժանելը, չակերտաւոր արդարամիտ ձերբակալութիւնները յիշեցնում են հին Հռոմի` ճգնաժամի ժամանակ կլատիաթորների խաղեր կազմակերպելը` «հաց եւ արիւն» քաղաքականութիւնը:

Այս երեւոյթները «յեղափոխութեան» ծնունդ են եւ Պաքուի երազանքի կատարումը:

 

Հ.- Հանրութեան տարբեր շերտեր կասկածի տակ են դնում Դաշնակցութեան հետագայ անելիքը: Արդեօ՞ք Դաշնակցութիւնն ունի անելիք:

Պ.- Նախ ասեմ, որ իշխանութեանը մաս կազմելու, համագործակցելու` Դաշնակցութեանն ուղղուած մեղադրանքները զուտ այսօրուայ ապաշնորհութիւնը քօղարկելու, արդարացման միջոց են: Եթէ մենք ինչ-որ տեղ համագործակցել ենք, ապա օրուայ իշխանութիւնների հետ ենք համագործակցել, ոչ թէ` թուրքերի:

 

Ինչ վերաբերում է Դաշնակցութեան առաջարկներին ու պայքարի ձեւերին, ասեմ, որ դրանք տարբեր են, բայց Դաշնակցութիւնը ոչ մի անգամ ամբոխահաճութեամբ չի հիւանդացել: Եւ սա երեւի ինչ-որ տեղ մեր թերութիւնն է: Մենք սկսել ենք մեր գործունէութիւնը մի ժամանակահատուածում, որ ժամանակ չենք ունեցել հաշուարկելու մարդու հոգեբանական նրբութիւնները, այն, որ ժողովուրդը սիրում է ամբոխավարութիւնը եւ էժանագին խաղերը:

Իսկ Դաշնակցութեան հետագայ անելիքի շուրջ քննարկումներին ի պատասխան` կ’ասեմ հետեւեալ համեմատութիւնը. 1918 թուականին դաշնակցական վարչապետի երկու որդիները զոհուել են թշնամու հետ ճակատամարտի առաջին գծում, իսկ մեծ շուքով Արցախ ծառայութեան եկած Նիկոլ Փաշինեանի որդին որտեղ է հիմա… Միգուցէ մենք վրիպել ենք ամբոխահաճութիւնը որպէս ռազմավարութիւն չընդունելու քաղաքականութեան մէջ, սակայն մեր 130-ամեայ պատմութեամբ լաւ ենք հասկացել զինուորի հոգեբանութիւնը: Լաւ ենք հասկանում Փաշինեանի որդու հետ ծառայած զինուորների հոգեբանութիւնը, այն, որ ինչքան էլ նրանց համոզեն, թէ ամէն ինչ լաւ է, նրանք, մէկ է, մտածելու են, որ վաղը երեւի պատերազմ է: Կարծում էք` Դաշնակցութիւնն անելիք չունի՞:

Դաշնակցութեան ու միւս կուսակցութիւնների տարբերութիւնն այն է, որ մենք արհեստական տօնածառ չենք, որը տուն է բերւում Ամանորին` գունազարդ խաղալիքներ կախելու համար, եւ դէն նետւում` տօնի վերջանալուն պէս: Դաշնակցութիւնը 130 տարի արմատաւորուած կանգուն կաղնի է, Դաշնակցութիւնը տօնածառ չէ:

 

Հ.- Այս տարի տօնել ենք Հայաստանի Ա. Հանրապետութեան 101-ամեակը: Ի՞նչ դաս պէտք է քաղենք պետականութիւնն այլեւս չկորցնելու համար:

Պ.- Պետականութիւնը պահում են` խորհրդանիշները յարգելով եւ ամրանում ու լիցքաւորւում են` դրանք արժեւորելով: Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի կիսաւեր տունը մեր վերաբերմունքն է մեր պետականութեան նկատմամբ: Բայց մենք պէտք է գիտակցենք, որ եթէ չլինէր Ա. Հանրապետութիւնը, չէր լինելու նաեւ երկրորդը, երրորդը, չէր լինելու արցախեան ազատամարտը:

 

Մեր բոլոր ձեռքբերումները պայմանաւորուած են Ա. հանրապետութիւնով` մայիսի 28-ով եւ այն կերտողներով: Եւ հայկական Ա. հանրապետութեան հիմնադրումը պէտք է նշենք ոչ միայն մայիսի 28-ին. այդ օրը պէտք է մեզ հետ լինի ամէն օր, որովհետեւ այն մեր յիշողութեան հիմքն է: Պետականութիւնը հաց է, որն առանց յիշողութեան, առանց ազգային մտածողութեան` չես թխի: Իսկ Հայաստանի Ա. Հանրապետութեան ծննդի գերիշխող դերը Դաշնակցութիւնն է տարել, տարել եւ տանելու է նաեւ ապագայում, որովհետեւ Դաշնակցութիւնն այն թթխմորն է, որն անհրաժեշտ է հացը թխելու համար:

 

 

Նախորդը

Ստացուած Գիրքեր. Մշակոյթը Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում (1918-1920) (Հեղինակ Գուրգէն Վարդանեան)

Յաջորդը

«Ազդակ»-ի Հարցազրոյցը` Նազարէթ Սապունճեանի Հետ

RelatedPosts

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»
Հարցազրոյց

«Իրաւունք Չունենք Յուսահատուելու»

January 12, 2026
«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի
Հարցազրոյց

«Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛ունենայ, Բնականոնացում Չէ, Այլ Պարտադրուած Ընդունում` Հայաստանի Այլասերման. Այսպէս Մնալը Անձնասպանութիւն Է» Շեշտեց Յ. Բագրատունի

January 10, 2026
Երուանդ Հաւարեանի «Rewind» (Վերադարձ) Խորագիրով Անհատական Ցուցահանդէս
Հարցազրոյց

Լիբանանեան Կարեւոր Դէմքեր. Անմահացուցած Երուանդ Հաւարեանին Հետ

December 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.